Հասարակություն

ՀՀ-ն միջպետական հետախուզում է հայտարարել 1200-ից ավելի անձի նկատմամբ

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը 2024 թվականին միջպետական հետախուզում է հայտարարել 1200–ից ավելի անձի նկատմամբ: Այդ մասին ասաց ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանն ԱԺ–ում «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին նախագծի ներկայացման շրջանակում:  «2025 թվականի փետրվարի 28–ի դրությամբ ԱՊՀ հետախուզում հայտարարված է բոլոր պետությունների կողմից 160 հազարից ...

Կարդալ ավելին »

ԱԳ փոխնախարարը հանդիպել է Պաղեստինի ԱԳ և գաղթյալների հարցերով պետնախարարի հետ

Հայաստան Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Պաղեստինի Պետության ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար դոկտոր Վարսեն Աղաբեկյանի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային մի շարք հարցերի։ Պետնախարար Աղաբեկյանը ներկայացրել է նաև Գազայում տիրող իրավիճակի շուրջ պաղեստինյան կողմի գնահատականները։

Կարդալ ավելին »

Նորոգվում է Վարագավան-Տավուշ ճանապարհը

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Հ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ավտոճանապարհի կմ0+000-կմ5+600հատվածում։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից, մանրամասնելով, որ  5.6կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Տավուշի մարզով՝ միմյանց կապելով Այգեհովիտ ու Վարագավան բնակավայրերը։  Նորոգվող ճանապարհի վրա կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, տեղադրվում են հարթեցնող շերտ և ասֆալտբետոնե ծածկ։ 

Կարդալ ավելին »

ՀՀ-ն ու ՇՀԿ-ն քննարկել են գործակցային հնարավորությունները

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում մայիսի 26-ին կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմադ Սաիդմուրոդզոդայի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։   Կողմերն անդրադարձել են կազմակերպության գործունեության առաջնահերթություններին, քննարկել Հայաստան-ՇՀԿ համագործակցության զարգացման հնարավորությունները։   Մտքեր են փոխանակվել ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում բազմակողմ մեխանիզմների արդյունավետ իրացման ...

Կարդալ ավելին »

Մոսկվայի անվտանգության համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ չեն նախատեսվում

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտնել է, որ Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առանձին բանակցություններ չեն նախատեսվում։ Այդ մասին Ալեքսեյ Շևցովը հայտարարել է «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում։ «Եթե խոսքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական եռակողմ հանդիպումների մասին է, ապա ոչ, դրանք նախատեսված չեն։ Միջոցառման ծրագիրը շատ խիտ է, այն ...

Կարդալ ավելին »

Սլովակիայի վարչապետը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած պատվիրակությունը մայիսի 27-ին այցելել է  Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ: Ինչպես տեղեկանում ենք էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից և լուսանկարներից, Սլովակիայի վարչապետը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի ...

Կարդալ ավելին »

Հայաստանում վայրի կենդանիների փրկությունը դառնում է իրականություն

Հայաստանում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդրի լուծման համար պետությունն ու բնապահպանական կազմակերպությունները ձեռք մեկնեցին միմյանց:Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում կարևոր հանդիպում կայացավ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC): Այս հավաքի նպատակն էր համատեղ լուծումներ գտնել մասնավոր տարածքներում և ժամանցի վայրերում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդիրների համար: Հանդիպմանը մասնակցեցին պետական կառույցների ներկայացուցիչներ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ: Ներկա ...

Կարդալ ավելին »

Տավուշում ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող Mercedes Sprinter-ը 2 մետր բարձրությունից ընկել ՎԱԶ 2107-ի վրա. կա 1 զոհ

Այսօր՝ մայիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Նավուր ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված ցուցանակը, ապա առաջ ընթացել, մոտ 2 մետր բարձրությունից բախվել բնակչի տան 2-րդ հարկի 2 պատուհանների արանքում եղած պատին, և ընկել նշված տան դիմաց կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վրա, ...

Կարդալ ավելին »

Այսօր 61,301 հազար շրջանավարտ հրաժեշտ է տալիս դպրոցին

Հայաստանում այսօր հիմնական և ավագ դպրոցներում 61 հազար 301 շրջանավարտ է հրաժեշտ տալիս դպրոցին։ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնեցին, որ 2024-2025 ուսումնական տարում 9-րդ դասարանն ավարտում է 39 հազար 819 աշակերտ, իսկ 12-րդ դասարանը՝ 21 հազար 482 աշակերտ։ Նշենք, որ այսօր հանրապետությունում նշվում է Վերջին դասը։

Կարդալ ավելին »

Կառավարությունը պատրաստ է փոխհատուցելու տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագրի նպատակն է պետական աջակցությամբ բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման (ներկրման) գործընթացի խթանումը, բարձրմթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, հայրենական ցեղերի կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործումը, ինչպես նաև տրամախաչման միջոցով բարձր մթերատու և տեղական պայմաններին հարմարված խառնացեղ կենդանիների ստացման համար նպաստավոր պայմանների ստեղծում։  Ծրագրի շրջանակում շահառուները փոխհատուցման եղանակով հնարավորություն ունեն ձեռք բերել բարձր մթերատու ...

Կարդալ ավելին »
ajax-loader