Հասարակություն

Արաբկիրում բացվել է քաղաքացիների սպասարկման նոր կենտրոն

Արաբկիրի բնակիչներն այսուհետ վճարումներ կկատարեն քաղաքացիների սպասարկման նոր սրահում: Վարչական շրջանի շենքում բացված սպասարկման միասնական կենտրոնում բնակիչները նաև իրենց դիմումները կներկայացնեն: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Սպասարկման սրահը գործելու է «Մեկ պատուհանի» սկզբունքով: Հարկերով և սենյակներով մտնելու փոխարեն բնակիչները մեկ տեղում կկատարեն իրենց վճարումները» ,- նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Հայկ ...

Կարդալ ավելին »

Բողոքի ակցիա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց

Երևանում այսօր՝ հուլիսի 18-ին, շարունակվում են ի պաշտպանության Արցախի մեկնարկած ակցիաները։ Քաղաքացիներն այժմ ակցիա են իրականացնում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ են։ Ակցիայի մասնակիցները հորդորում են Ադրբեջանից պահանջել՝ «Բացել կյանքի ճանապարհը»։

Կարդալ ավելին »

Հայ-Ռուսական համալսարանի Կոնֆերանսը գիտխորհրդի նոր կազմ է ընտրել

Հայ-Ռուսական համալսարանում հուլիսի 17-ին կայացել է բոլոր կատեգորիաների աշխատողների և սովորողների Ընդհանուր ժողովը (Կոնֆերանսը)՝ Հայ-Ռուսական համալսարանի Գիտական խորհրդի նոր կազմն ընտրելու օրակարգով։ Ընդհանուր ժողովին մասնակցել է 276 պատվիրակ՝ ընտրված համալսարանի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումներից, պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմերից։ Այդ մասին տեղեկացրին Հայ-Ռուսական համալսարանից։ «Հունիսին Հայ-Ռուսական համալսարանի հայաստանյան և ռուսաստանյան համահիմնադիրների առաջարկությամբ ու ՀՌՀ-ում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններից հետո ՀՌՀ-ի գործող Գիտխորհուրդը որոշում էր կայացրել ...

Կարդալ ավելին »

Արտաշատ-Շահումյան ճանապարհին բախվել են 4 մեքենա. կա 16 տուժած

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 18-ին, ժամը 00։42-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW», «Ford Transit », «Mercedes-Benz», «Infiniti» եւ «GAZel» մակնիշների ավտոմեքենաները․ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի     համապատասխանում իրականությանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Կարդալ ավելին »

720 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ

ՊԵԿ-ը ներկայացնում է 2023թ. հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 720 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է շուրջ  256․8 մլն դրամի չափով տուգանք: ...

Կարդալ ավելին »

Վթար Իջևան-Երևան ճանապարհին․ կա զոհ և տուժած

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 17-ին, ժամը 14։05-ին տեղեկություն է ստացել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: «Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 93-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված ...

Կարդալ ավելին »

Մատենադարանի տնօրեն է ընտրվել Արա Խզմալյանը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանն հուլիսի 17-ին ընտրվել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի տնօրեն: Այս մասին հայտնեցին Մատենադարանից: Տնօրենի թափուր տեղի համար հայտ էին նեկայացրել Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթևոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։

Կարդալ ավելին »

Բուհական ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 18-ին

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, բուհերի ռեկտորներ, Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։ Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2023-2024 ուստարվա ընդունելության հիմնական փուլի արդյունքները` բակալավրի ու ...

Կարդալ ավելին »
ajax-loader