Հասարակություն

«Գրանդ քենդի» պաղպաղակի արտադրության կասեցումը վերացվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներ կողմից իրականացվել է կրկնակի վերահսկողություն «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասում. «Սենդվիչ վանիլային պլոմբիր շոկոլադե թխվածքաբլիթով», «Սենդվիչ շոկոլադե պլոմբիր շոկոլադե թխվածքաբլիթով», «Պլոմբիր վանիլային դույլ», «Պլոմբիր շոկոլադե դույլ», «Պաղպաղակ Սեր պլոմբիր սերուցքով ջնարակապատ», «Ընտանեկան շոկոլադային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով», «Ընտանեկան վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով», «Էսկիմոս վանիլային կաթնայուղի փոխարինիչով», «Էսկիմոս շոկոլադե կաթնայուղի փոխարինիչով» արտադրատեսակների նմուշները տրվել ...

Կարդալ ավելին »

Վթարի ենթարկված 23 համարի ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից. նա եղել է ոչ սթափ

Իսակովի պողոտայում առավոտյան ՃՏՊ է տեղի ունեցել թիվ 23 ավտոբուսի մասնակցությամբ։ Վարորդների սթափության փորձաքննությամբ պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ, գրել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի բուժակների կողմից հավաքակայանում ամենօրյա ստուգումների արդյունքում վարորդը երթուղի դուրս գալիս եղել է սթափ։ Պարզվել է, որ վերջինս ալկոհոլ օգտագործել է հավաքակայանից դուրս գալուց հետո սկզբնակետում։ Որոշում ...

Կարդալ ավելին »

Հյուսիս-հարավ միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհի շինարարությունն ավարտված է. Խուդաթյան

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող՝ 8 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունն ավարտված է, շուտով այն կգծանշվի ու կկահավորվի ճանապարհային նշաններով։ Այդ մասին ասված է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի Ֆեյսբուքի էջում։

Կարդալ ավելին »

Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենայի կողապակին և հայելիները

Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ կոտրել են իր մեքենայի կողապակին և հայելիները։ Այդ մասին Գառնիկ Դանիելյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։  «Քիչ առաջ հայտնաբերեցի, որ կոտրել են մեքենայիս կողապակին և հայելիները։ Նախնական զննությամբ, ավտոմեքենայից գողություն չի կատարվել։ Այս արարքի նպատակների մասին այս պահին միայն կարող եմ ենթադրություններ անել։ Տեղի ունեցածի մասին տեղեկացրել եմ իրավապահ ...

Կարդալ ավելին »

Թմրամիջոցների նմանվող զանգվածներ, դեղահաբեր և այլ արգելված իրեր․ ձերբակալվել է «Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացին

Հայաստանի արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, համագործակցելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողների հետ, խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Գ․Շ․-ին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քրեակատարողական ծառայությունը։  Վերջինիս մոտ առկա ծխախոտի տուփից հայտնաբերվել է ապակյա ինքնաշեն ծխամորճ՝ կասկածելի հետքերով և լցված սև զանգվածով: Տարված բացատրական աշխատանքների արդյունքում ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այցելում են Սյունիքի մարզ

Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը և Եվրամիության անդամ պետությունների դեսպաններն այցելում են Հայաստանի Սյունիքի մարզ։  Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակը։  Այցի ընթացքում դեսպանները հանդիպելու են մարզային, տեղական իշխանությունների ներկայացուցիչների և գործընկերների հետ, մասնակցելու տարբեր միջոցառումների և շփվելու տեղացի երիտասարդների հետ։

Կարդալ ավելին »

Հայաստանը իր դեսպանության համար նոր շենք է գնել Բրյուսելում

Հայաստանի կառավարությունը Բրյուսելում նոր շենք է գնել Բելգիայում ՀՀ դեսպանության համար։ ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ավարտին է հասցվել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։ «Ձեռք է բերվել Rue d’Arlon 92 1040 հասցեում գտնվող Բելգիայի Գործարարների միության նախկին շենքը, որը կառուցվել է 1866-1870 թվականներին եւ չափազանց մոտ է ...

Կարդալ ավելին »

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Պիցցա Տաշիրի» ևս 4 մասնաճյուղի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է «Պիցցա Տաշիր» հանրային սննդի կետերի ցանցի ևս 4 մասնաճյուղի գործունեությունը կասեցնելու մասին։ Ինչպես հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում: Նշվում է, որ կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային ...

Կարդալ ավելին »

Վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու մասին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու նպատակով վարչապետի աշխատակազմը հայտարարում է ինքնակենսագրությունների հավաքագրում։ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ դիտարկվելու են 30 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն և առնվազն 5 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, միջազգային իրավունքին, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին, հայերենին, անգլերենին և այլ օտար լեզվի տիրապետող, միայն Հայաստանի Հանրապետության ...

Կարդալ ավելին »

Դատախազությունը պահանջում է Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Ինչպես տեղեկանում ենք Դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) նախկին պետ Արտյոմ Ժորայի Մովսեսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 8 անշարժ գույք 2 շարժական գույք ...

Կարդալ ավելին »
ajax-loader