Հասարակություն

Սպասվում են կարճատև անձրևներ

Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, հնարավոր է կարկուտ: Օդերևութաբանները նաև կանխատեսում են ամպրոպների ժամանակ հյուսիսարևմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 19-23 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը հաջորդ 3 օրերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։ Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, երեկոյան ժամերին Երևանում հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ մինչև 15-18 մ/վ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում ...

Կարդալ ավելին »

Հայտնաբերվել է ավելի քան 2 կիլոգրամ մարիխուանա

Հունիսի 19-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ տանն ապօրինի պահում և օգտագործում է կանեփից պատրաստված թմրանյութ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում զննություն կատարվեց նրա բնակության վայրում: Տան տանիքում հայտնաբերվեց չորացված-մանրացված զանգվածներով ապակե չորս տարա: Զանգվածների ընդհանուր քաշը կազմեց մոտ 2 կգ 150 գրամ: ...

Կարդալ ավելին »

Մանրամասներ՝ հանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության 11 ծառայողի քրգործից․ Հակակոռուպցիոն կոմիտե

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են ոստիկանության 11 ծառայողի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու և հիշյալ առերևույթ հանցանքներին օժանդակելու դեպքեր:  «2024 թվականի օգոստոսի 16-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խմբի չորս ծառայողներ և ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հինգ պարեկներ ստացված ահազանգերի հիման վրա ժամանելով Փարաքար համայնքում գործող ռեստորանային համալիր և տեղեկանալով հյուրերի մասնակցությամբ տեղի ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանի բոլոր ծառայությունները մինչև տարեվերջ հասանելի կլինեն էլեկտրոնային տարբերակով

Երևանի քաղաքապետարանը պլանավորում է մինչև տարվա վերջ թվայնացնել իր կողմից մատուցվող բոլոր ծառայությունները։ Երևանի ավագանու նիստի ժամանակ այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։   «Գալիք երկուշաբթի օրը մենք հայտարարելու ենք YES նախագծի՝ Yerevan Electronic Services նոր հարթակի մասին, որտեղ մենք մեր գրեթե բոլոր ծառայությունները թվայնացված ունենալու ենք՝ դեռևս web ֆորմատով։ Մինչև տարվա վերջ մենք պլանավորում ենք քաղաքի կողմից մատուցվող ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ի սեփականության իրավունքը վերականգնվել է Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1,677,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ

Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 653 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային նշանակության 17 հազար 200 քմ մակերեսով հողամասի նկատմամբ 2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, հիշեցնելով, որ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ ...

Կարդալ ավելին »

Հունիսի 24-ից մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը. ԿԳՄՍՆ

2025 թվականի հունիսի 24-ին` առավոտյան ժամը 9։00-ից, մեկնարկում է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։  «Խնդրում ենք լինել ուշադիր, քանի որ haytru.emis.am կայքը, որը նախատեսված է ռուսերենով ուսուցման դասարաններում հայտագրման համար, այս փուլում չի գործելու։ Այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15000 է, սակայն նախորդ տարիների փորձը ...

Կարդալ ավելին »

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «PostDoc-Armenia- 2025/2»» մրցույթ

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia 2025/2»» մրցույթ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։  Մրցույթի նպատակն է արտերկրի և Սփյուռքի գիտնականների ներուժի ներգրավվածությամբ նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ուղղությունների ստեղծումը, միջազգային համագործակցության միջոցով հայաստանյան գիտական կազմակերպությունների ներուժի զարգացումը և գիտական միջավայրի բարելավումը: Մրցույթին կարող են մասնակցել. · 1985 թ. հունվարի 1-ից ...

Կարդալ ավելին »

Արցախից բռնի տեղահանվածներին 40 հազարական դրամ աջակցության վճարումը կմեկնարկի այսօրվանից

Արցախից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40 հազարական դրամ աջակցության ծրագրի շրջանակում այս ամիս իրականացվելիք վճարման գործընթացը նախատեսված է մեկնարկել երկուշաբթի օրվանից՝ հունիսի 23-ից։ Կառավարության վաղը կայանալիք նիստում նախատեսված է ՀՀ պետական բյուջեով 2025 թ. համար նախատեսված գումարից 3 մլրդ դրամը տեղափոխել 1-ին կիսամյակ՝ անհրաժեշտ վճարումներն ամբողջացնելու նպատակով։ Ապրիլի 30–ին N 526-Լ որոշմամբ՝ 40 հազար ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունն Իրանում գտնվող իր քաղաքացիներին իրազեկել է Հայաստանի հետ սահմանով անցնելու տարբերակների մասին

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ Իրանում գտնվող իր քաղաքացիներին իրազեկել է Իրան-Հայաստան սահմանի «Նորդուզ»-«Ագարակ» սահմանային անցակետով ցամաքային ճանապարհորդության լրացուցիչ տարբերակների մասին։ Հայաստանում ՌԴ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նաև նշված է, որ Իրանի և Հայաստանի միջև սահմանը բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար, անցումն ազատ է վավեր օտարերկրյա կամ «ներքին» անձնագրերով, և նախնական ծանուցում անհրաժեշտ չէ։  «Փոխանակման կետը գտնվում ...

Կարդալ ավելին »

Շիրակի մարզում շահագործման հանձնվեց ևս մեկ մանկապարտեզ

Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայում շահագործման հանձնվեց 490 քմ ընդհանուր մակերեսով «Նռանե» մսուր-մանկապարտեզ, որը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով՝ 2 փուլով․ գումարի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40-ը՝ համայնքը։  Հիսուն երեխայի համար նախատեսված մանկապարտեզն այժմ ունի 30 սան։ Ինչպես տեղեկացրին Շիրակի մազպետի աշխատակազմից, 2023-2024 թվականներին 25 մլն դրամի շրջանակներում իրականացվել են շենքի բարեկարգման, գազաֆիկացման աշխատանքները, կառավարությունը ևս 19 մլն 318 հազար ...

Կարդալ ավելին »
ajax-loader