Հասարակություն

Դատախազության հայցերից մեկով վերականգնվել է Երևան համայնքին պատճառված 80 հազար ԱՄՆ դոլարի վնասը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցի հիման վրա՝ Վարչական դատարանում քննվող գործով՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 31 միլիոն դրամ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։  Գլխավոր դատախազության հայցը վերաբերել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ աճուրդ-վաճառքի փոխարեն ուղղակի վաճառքի միջոցով, հողամաս օտարելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի 2015 թվականի որոշումն ...

Կարդալ ավելին »

Գործակցությունը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում որակական փոփոխություններ է բերելու. Ժաննա Անդրեասյան

«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի երկրորդ շրջանավարտները ստացել են  ավարտական դիպլոմները: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։  Միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին դիպլոմները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Բաձրագույն կրթության ...

Կարդալ ավելին »

Անհամբեր սպասում ենք ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ՝ ակնկալելով խորացնել Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերությունը։ Այս մասին ասված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում։ «Մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Անհամբեր սպասում ենք ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը և գալիք տարիներին ավելի ամուր կապերի ձևավորմանը։ Այս հատուկ օրը մեր ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման դեպք. պետությանը պատճառվել է 63 մլն դրամի վնաս

Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտվել է ապօրինի ընդերքօգտագործման գործունեության դեպք։ ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություներ էին ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում իրականացվում է առանց համապատասխան թույլտվության  ընդերքօգտագործման գործունեություն։ Վարչության ոլորտային թիվ 5 բաժնի աշխատակիցների ձեռնարկած  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները հաստատվել են. Տեղ համայնքի վարչական տարածքում գործող կազմակերպությունն առանց ընդերքօգտագործման թույլտվության ...

Կարդալ ավելին »

Շրջանառությունից հանվել է առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին ու մարիխուանա

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ Հայաստան ներմուծելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն են ստացել: Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Օրեր տևած համագործակցված նախապատրաստական աշխատանքից հետո իրավապահներն անցան տեղեկության իրացման գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Պարեկային ծառայության, ինչպես ...

Կարդալ ավելին »

Հայկական գինին ոսկե մեդալ է նվաճել Decanter World Wine Awards 2025-ում 

Decanter World Wine Awards 2025-ում Հայաստանը մեծ հաջողությամբ վերականգնել է իր ոսկե փայլը: Երեք գինիներ արժանացել են ոսկե մեդալների, բոլորն էլ 95 և ավելի միավորներով, ինչը DWWA չափանիշներով նշանակում է ամենաբարձր որակի կատեգորիա: – Tariri Aréni-Merlot-Cabernet Sauvignon-ը վաստակել է 96 միավոր և դարձել տարվա ամենաբարձր գնահատական ստացած հայկական մասնակցությունը: – Khachen Wines Areni-ն և Voskevaz Karasi Collection Haghtanak-ը ստացել են 95-ական ...

Կարդալ ավելին »

Կոտրել են Մարզահամերգային համալիրի դուռը․ կան բերման ենթարկված և ոստիկանություն ներկայացված անչափահասներ

Հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ 4 երիտասարդ անձինք կոտրել են մարզահամերգային համալիրի պահեստային տարածքի դուռը, հաղորդում է Shamshyan.com–ը։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում մարզահամերգային համալիրի մոտից ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին ...

Կարդալ ավելին »

Վարորդական վկայական ստանալու համար կներդրվեն արագացված ծառայություններ

Խորհրդարանում ներկայացվել ու ընդունվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ընդունելու արդյունքում վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը կարող են լինել նաև թվային տարբերակով՝ թվային տվյալների բազայում: Ըստ նախագծի՝ պարեկային ծառայողի կողմից վարորդին նույնականացնելու և նրա վարորդական վկայական ունենալու փաստը հաստատելու դեպքում անձի նկատմամբ չի կիրառվի առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելու ...

Կարդալ ավելին »

Երկու տարում պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում 2023-2025 թթ. ընթացքում Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 26 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց։ Այդ մասին հայտնում են Պետական գույքի կառավարման կենտրոնից, նշելով, որ բացի այդ, նախատեսվում է Կոմիտեի հաշվեկշռում ամրացնել ևս երկու անշարժ գույք՝ բնակելի տուն և բնակարան։  Պետական գույքի կառավարման կոմիտեն ...

Կարդալ ավելին »

Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնասը

Հայաստանում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունը իր գործունեության ընթացքում կատարել է անհիմն ծախսագրումներ՝ խուսափելով 305 մլն 37 հզր 618 ՀՀ դրամ գումարի չափով հարկեր վճարելուց: Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը:  Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած ...

Կարդալ ավելին »
ajax-loader