Հասարակություն

Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի գործառույթի կասեցումը

«Մովա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում անցկացված կրկնակի վերահսկողության ընթացքում Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով» արտադրատեսակից, որի լաբորատոր փորձաքննության արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (ք․ Գյումրի, Ղարսի խճ․): Կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի՝ նշված արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել է։

Կարդալ ավելին »

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում hուլիսի 8-ին ժամը 10:30-14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ հանրությանը խնդրելով չանհանգստանալ։ 

Կարդալ ավելին »

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի հուլիսի 8-ին և 9-ին առավոտյան ժամը 05:00–10:00-ն Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի։ Այդ մասին հայտնում են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից: 

Կարդալ ավելին »

Պարոնյան-Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով

Այսօրվանից՝ հուլիսի 8-ից Պարոնյան–Պռոշյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Կարդալ ավելին »

Երեք օրում բացահայտվել է 193 հանցանք. գրանցվել է 52 ավտովթար, զոհվել է 1, վիրավորվել՝ 68 մարդ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 4-7-ը: Բացահայտվել է 193 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 27 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 20 դեպք՝ հոգեկան ներգործության, 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ...

Կարդալ ավելին »

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությանն ու միջխորհրդարանական խորացող հարաբերություններին վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել դեսպան Սվենսոնի անձնական ներդրումն ու ջանքերը երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության զարգացման հարցում:

Կարդալ ավելին »

Տաքսիստը և նրա ծանոթը գողացել են պայուսակում եղած 2000 ԱՄՆ և 3000 ավստրալական դոլարները. գողությունը բացահայտվել է

Հուլիսի 1-ին` ժամը 12:20-ին, Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում մի քաղաքացի տվել է հաղորդում, ըստ որի` հունիսի 28-ին Ոսկեվազ գյուղում քրոջ որդու ամուսնական արարողությունների ընթացքում ինքը նկատել է, որ պայուսակը մոտը չէ: Տաքսի մեքենայով պայուսակը հասցրել են Ոսկեվազ, սակայն միջոցառումից հետո նկատել է, որ գողացել են պայուսակում եղած 2 հազար ԱՄՆ և 3 հազար ավստրալական դոլարները: Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: ...

Կարդալ ավելին »

Գավառի պետական համալսարանը դիպլոմներ է հանձնել իր 28-րդ շրջանավարտներին

Գավառի պետական համալսարանում հուլիսի 5-ին կայացել է 2024-2025 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը։  Ինչպես տեղեկացրին Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնից,  համալսարանն, իր առաքելությանը հավատարիմ, ճանապարհել է  շրջանավարտների 28-րդ սերնդին։ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ողջունել  և շնորհավորել է բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին, շնորհակալություն հայտնել նրանց ծնողներին, ընտանիքների անդամներին, ԳՊՀ բոլոր բարերարներին, համալսարանի ողջ աշխատակազմին և նշել, ...

Կարդալ ավելին »

Տարեսկզբից Սևանում փրկել են 8 քաղաքացու

Հուլիսի 1-ից Հայաստանի գլխավոր ջրային տարածքում՝ Սևանա լճում, Փրկարարներն ու ջրային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն են իրականացնում: Հուլիսի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանը: Նա հայտնել է, որ սեզոնի բացման նախօրեին կատարվել է մեծածավալ աշխատանք․ կարգի են բերվել ջրային փոխադրամիջոցները և հուլիսի 1-ից մարզի փրկարարները երեք հանրային ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից տեղահանվածները կստանան հաղորդագրություն բնակապահովման հավաստագրի իրացումից հետո առկա դրական մնացորդի վերաբերյալ

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի այն շահառուները, որոնց տրամադրված հավաստագրի իրացումից հետո առկա է դրական մնացորդ, հուլիսի 7-ից կստանան էլեկտրոնային հաղորդագրություն՝ դրա չափի վերաբերյալ։  Այդ մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ընդգծելով, որ հաղորդագրությունը ստանալուց հետո, վերանորոգման վարկ ստանալու կամ գյուղատնտեսական նշանակության հող ձեռքբերելու նպատակով, շահառուն կարող է դիմել գործընկեր բանկ։ Կահույքի և կենցաղային տեխնիկայի ցանկը ...

Կարդալ ավելին »
ajax-loader