Երեկ՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ դեպի 6-րդ թաղամաս տանող կարջի վրա, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Կոտայքի մարզի բակիչ 27-ամյա Տիգրան Խ.-ի վարած «Porsche Cayenne» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Վահե Ղ.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է SHamshyan.com-ը: Վթարի հետևանքով «BMW»-ի վարորդը, նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Վարոս ...
Կարդալ ավելին »Հասարակություն
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց տրանսպորտից անվճար օգտվողներին տուգանելու նախագիծը
62 կողմ, 27 դեմ, ձեռնպահ՝ 0 ձայներով հանրային տրանսպորտը չվճարելու դեպքում տուգանք նախատեսող, տրանսպորտում հսկիչների գործողությունները սահմանող նախագիծն ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ: Ավելի վաղ Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկել է Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու հարցը։ Երևանի քաղաքապետարանն է առաջարկել տրանսպորտի վճարումը բոյկոտող քաղաքացիներին տուգանել: Նախագծով առաջարկվում է տուգանել՝ -3.000 դրամ – տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում -10.000 դրամ – չվճարելով օգտվելու դեպքում -15.000 դրամ – այլ անձի ...
Կարդալ ավելին »ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց էներգետիկ ոլորտում կանխարգելիչ միջամտության իրավական հիմքեր ստեղծող նախագիծը
Ազգային ժողովը հուլիսի 2-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որը փոփոխություններ է նախատեսում «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում։ Oրինագծերի փաթեթին կողմ քվեարկեց 60 պատգամավոր, դեմ՝ 30։ Փաթեթի հիմնական նպատակը էներգետիկ ոլորտում պետական միջամտության կանխարգելիչ իրավական մեխանիզմների ներդրումն է։ Օրինագծերը ԱԺ-ում ներկայացրել էր պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Նա ընդգծել էր, ...
Կարդալ ավելին »Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Պետրովի փողոցը
ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Գավառ քաղաքի Պետրովի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Պետրովի փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 229 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Պետրովի փողոցի երթևեկելի մասի ասֆալտապատում՝ 1231 մետր երկարությամբ և 8538 քմ մակերեսով, մայթերի ...
Կարդալ ավելին »ՀՀ նախագահը հանդիպել է Առևտրի միջազգային պալատի գլխավոր քարտուղարի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման համաժողովի շրջանակներում հանդիպել է Առևտրի միջազգային պալատի (ICC) գլխավոր քարտուղար Ջոն Դենթոնի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Միջազգային առևտրի պալատի հայաստանյան ազգային կոմիտեի Գործադիր խորհրդի անդամ, Առևտրի և ներդրումային հանձնաժողովի նախագահ Հայկ Մարգարյանը: Առևտրի միջազգային պալատը (ICC) աշխարհի խոշորագույն բիզնես կազմակերպությունն է, որը ներկայացնում է ...
Կարդալ ավելին »«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները հանձնուքի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացուհի Գ․Հ․-ի կողմից կալանավորված անձի անվամբ բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա տաբատի փոքր գրպանի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,45 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված։ Գ․Հ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի ...
Կարդալ ավելին »Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձր է 3 սանտիմետրով
2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 69 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա նիշը։ Ինչպես տեղեկացանք ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ոռոգման նպատակներով Սևանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 39 միլիոն 964 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ 2025 ...
Կարդալ ավելին »Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Սերժ Սարգսյանը, 2000-2018 թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, այնուհետև՝ ՀՀ վարչապետի պաշտոնը, օրենքով սահմանված արգելքին հակառակ, վստահված անձանց միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հիմնադրելու և առևտրային կազմակերպությունների կառավարմանը մասնակցելու նպատակով օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նպաստել է, որպեսզի օտարերկրյա ներդրումներով ՀՀ կարիքների բավարարման համար Արարատի ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է գործակցային հարցեր
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումները և նախանշել են հետագա փոխգործակցության հիմնական ուղղությունները: Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր:
Կարդալ ավելին »ԱԺ փոխնախագահը մասնակցել է Կանադայի օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Հայաստանում Կանադայի դեսպանատան կազմակերպած Կանադայի օրվա առթիվ ընդունելությանը եւ որպես պատվավոր հյուր՝ հանդես եկել բացման խոսքով: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ տարածած հաղորդագրությունից, Հակոբ Արշակյանն իր խոսքում նշել է. «Հարգելի դեսպան Թըրներ, Ձերդ գերազանցություն, Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանի իշխանությունների, հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից պատիվ ունեմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Կանադայի ...
Կարդալ ավելին »