Հասարակություն

Գազամատակարարման դադարեցումներ Լոռու և Գեղարքունիքի մի շարք բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան, Շինարարների, Ուսանողական և Աղայան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Օձուն բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր և Կուրթան բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ...

Կարդալ ավելին »

Իշխանաց բերդի տարածքում իրականացվում են նաև ստորջրյա հնագիտական աշխատանքներ

Բերդկունք (Իշխանաց բերդ) ամրոցում հնագիտական պեղումները շարունակվում են։ Աշխատանքներն իրականացվում են պարսպապատի հյուսի-արևելյան հատվածում և հրվանդանի ափամերձ բարձունքում։ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, պարսպապատի շարունակության բացման աշխատանքներում տեսանելի են դարձել ևս մեկ բրգաշտարակի հիմնապատեր։ Պարսպապատը, ըստ օդալուսանկարների, տեղ-տեղ պահպանված հատվածներով շարունակվում է դեպի արևմուտք։ Այն հնարավոր կլինի բացել հետագա պեղումներով։ Առափնյա հրվանդանում հայտնաբերվել են քառապատրույգ ճրագաման, խեցեղեն բեկորներ ...

Կարդալ ավելին »

5-րդ դարի եզակի ճարտարապետական կառույց․ վերականգնվում է Արթիկի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Մեկնարկել են Արթիկի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները։  Եկեղեցին մեծ պատմամշակութային արժեք ունեցող 5-րդ դարի եզակի ճարտարապետական կառույցներից է։ Վերականգնման գործընթացը մեկնարկել էր դեռևս 2018 թվականին, սակայն մի քանի պատճառներով՝ փաստաթղթային և հնության պահպանման խնդրի բարդությունների, աշխատանքները որոշ ժամանակ մնացել էին կիսատ։ Քանի որ եկեղեցին համարվում է պատմամշակութային ժառանգություն, վերականգնումը պետք է իրականացվի  սկզբնական տեսքի պահպանմամբ։ Աշխատանքների ընթացքում օգտագործվում են ...

Կարդալ ավելին »

Աշուն՝ քաղցր ու բաղձալի. ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ին կբարձրանա 5-8 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնեցին, Երևանում հոկտեմբերի15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում գիշերը կլինի +6-ից +8, իսկ վաղը ցերեկը՝ +20-ից +22 աստիճան։ Շիրակում՝ գիշերը՝ –2+3, ցերեկը՝ +14+18, Կոտայքի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +14+17, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +17+20, Սևանա լճի ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի Մետաքսի ճանապարհի ֆորումին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումի պաշտոնական բացման արարողությանը և բարձր մակարդակի երկխոսությանը: Այդ մասին հայտնել է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը։  Ըստ Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումը կանցկացվի հինգերորդ անգամ՝ հոկտեմբերի 22-23-ին, որին կմասնակցի մոտ 2000 պատվիրակ:  Ինչպես նշել են Էկոնոմիկայի նախարարությունում, ֆորումը երկխոսության և համագործակցության հիմնական հարթակ է՝ տարածաշրջանային և ...

Կարդալ ավելին »

ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Թուրքիա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը և Արթուր Հովհաննիսյանը Ստամբուլում կմասնակցեն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին։  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորներին Ստամբուլ գործուղելու մասին կարգադրություն է ստորագրել։  ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը կանցկացվի Ստամբուլում՝ նոյեմբերի 16-20-ը։  Ստամբուլ մեկնող խորհրդարանական պատվիրակության կազմում կլինի նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանը:

Կարդալ ավելին »

Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-18-ը կգտնվի արձակուրդում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-18-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։  ԱԺ նախագահի արձակուրդի մասին կարգադրությունը հրապարակվել է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում։  Կարգագրության մեջ նշվում է, որ Ալեն Սիմոնյանի արձակուրդի ընթացքում ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ 

Կարդալ ավելին »

Հոկտեմբերի 17-ին ՊԵԿ-ը կազմակերպում է հանդիպում մաքսային միջնորդ կազմակերպությունների հետ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին կազմակերպվում է հանդիպում մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մաքսային ընթացակարգերի բարելավման և մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերի քննարկման նպատակով։ «Հանդիպում-քննարկումը տեղի կունենա ՊԵԿ Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում (հասցե՝ ք. Երևան Իսակովի 10, 7-րդ հարկ), սկիզբը՝ ժամը 10:00-ին: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 15-ը yerevan@customs.am էլփոստի հասցեին ուղարկել մասնակցի ...

Կարդալ ավելին »

Meduza․ Ադրբեջանը զբաղվում է Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության հետքերի ոչնչացմամբ

Ադրբեջանը զբաղվում է Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության հետքերի ոչնչացմամբ, գրում է  ռուսական Медуза-ն։ Քանդվել են նախկին խորհրդարանի և Արցախի արտգործնախարարության շենքերը։ Ավելին, քանդվել են նախկինում հայերով բնակեցված գյուղեր, ինչպես նաև գերեզմանատներ և որոշ եկեղեցիներ։ 2021 թվականին Ադրբեջանի խորհրդարանի անդամ Ժալա Ախմեդովան տեսանյութ էր հրապարակել Շուշայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց, որը 2020 թվականին անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Քրիստոնեական մի քանի դավանանքների քահանաներ, որոնք ...

Կարդալ ավելին »

Երևանի 3 վարչական շրջաններում փոշին գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 1-7-ը։ «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ հոկտեմբերի 1-ին, 3-5-ը և 7-ին, Արաբկիրում՝ հոկտեմբերի 1-ին, 3-ին և 6-ին, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 3-7-ը, Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 3-5-ը և 7-ին, Արաբկիրում՝ հոկտեմբերի 1-4-ը, Շենգավիթում` հոկտեմբերի 4-5-ը, Կենտրոնում՝ չի ...

Կարդալ ավելին »
ajax-loader