Հուլիսի 1-ից Հայաստանի գլխավոր ջրային տարածքում՝ Սևանա լճում, Փրկարարներն ու ջրային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն են իրականացնում: Հուլիսի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանը: Նա հայտնել է, որ սեզոնի բացման նախօրեին կատարվել է մեծածավալ աշխատանք․ կարգի են բերվել ջրային փոխադրամիջոցները և հուլիսի 1-ից մարզի փրկարարները երեք հանրային ...
Կարդալ ավելին »Հասարակություն
ԼՂ-ից տեղահանվածները կստանան հաղորդագրություն բնակապահովման հավաստագրի իրացումից հետո առկա դրական մնացորդի վերաբերյալ
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի այն շահառուները, որոնց տրամադրված հավաստագրի իրացումից հետո առկա է դրական մնացորդ, հուլիսի 7-ից կստանան էլեկտրոնային հաղորդագրություն՝ դրա չափի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ընդգծելով, որ հաղորդագրությունը ստանալուց հետո, վերանորոգման վարկ ստանալու կամ գյուղատնտեսական նշանակության հող ձեռքբերելու նպատակով, շահառուն կարող է դիմել գործընկեր բանկ։ Կահույքի և կենցաղային տեխնիկայի ցանկը ...
Կարդալ ավելին »Քրեակատարողական բժշկության կենտրոնի բուժքրոջ մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն իրենց լիազորությունների շրջանակում խուզարկություն կատարելու ընթացքում կանխել են թմրամիջոցների ներթափանցումը հիմնարկի բնակելի գոտի։ Ծառայողները, խուզարկության ենթարկելով Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բուժքույր Հ․Հ․-ին, վերջինիս մոտ առկա պայուսակի միջից հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 42,62 գրամ քաշով, դեղնականաչավուն առանձնացված զանգվածներ։ Հ․Հ․-ն ...
Կարդալ ավելին »Սարյան փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր՝ հուլիսի 7–ին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը ներկայացրեց, թե երթեւեկության ինչ փոփոխություններ են կատարվել Երեւանում։ «Արգիշտի փողոցից դեպի Մաշտոցի փողոցը և հաղթանակ կամուրջ խաչմերուկ ուղղությամբ բոոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին երթևեկելու գոտուց ուղիղ և աջ, իսկ երկրորդ երթևեկելու գոտուց՝ ուղիղ և ձախ ուղղություններով։ Արգիշտի փողոցից դեպի ...
Կարդալ ավելին »Երևանում 42-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային
Հուլիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում Ժամը 14:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Ալեքսան Խ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Կորի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 8-ամյա Սերգեյ Գ.-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վարորդը փախուստի չի դիմել։ Երեխան հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել։ Վթարի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ...
Կարդալ ավելին »Մեկնարկել է «Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» դասընթացը
Թանգարանների դերը ֆորմալ կրթության գործընթացում ընդլայնելու և զարգացնելու նպատակով հուլիսի 7-11-ը Երևանում անցկացվում է «Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» դասընթացը։ Դասընթացի նպատակներից է նաև ամրապնդել թանգարան-դպրոց համագործակցությունը՝ ներկայացնելով թանգարանները որպես կրթական ռեսուրս և հարթակ՝ դպրոցական ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար։ Ժամանակակից կրթական բարեփոխումների շրջանակում պետական կրթական նոր չափորոշիչները շեշտադրում են անձնական, մետաառարկայական և առարկայական կարողությունների ձևավորումը։ Այս դասընթացի նպատակն է ...
Կարդալ ավելին »Կաշառք ստանալու համար մեղադրանքներ են ներկայացվել Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաներին
Հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության դիմաց, այն է՝ առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում վերջինիս վարչական պատասխանատվության չենթարկելու համար, 2024 թվականի հուլիսին և դեկտեմբերին նրանից ստացել են ընդհանուր 400.000 ՀՀ դրամ կաշառք: Այդ մասին հայտնում են ...
Կարդալ ավելին »Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները կարևորել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի քաղաքական լուծումը
Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Աբբաս Արաղչիի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային խնդիրներին, ինչպես նաև երկկողմ օրակարգի արդիական թեմաների։ Ռուսական կողմը քննադատել է «Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից չհրահրված և ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի խախտմամբ ...
Կարդալ ավելին »Մանրամասներ՝ Սյունիքում զանգվածային անկարգությունների փորձի քրեական վարույթի նախաքննություննից․ ՔԿ
Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ: «Սյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, ապրիլի 20-ին խոչընդոտներ ստեղծելու նպատակով օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունը, ձայնային ...
Կարդալ ավելին »Երևանում երթևեկության փոփոխությունների նպատակը հանրային տրանսպորտին առավելություն տալն է. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Երևանում իրականացվող երթևեկության փոփոխություններին, որոնք վարորդների մոտ դժգոհությունների առիթ են տվել։ Տիգրան Ավինյանը թեմային անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։ «Ամառային սեզոնը շատ հարմար է երթևեկության փոփոխության տեսանկյունից, որովհետև փողոցներում բեռնվածությունը շատ մեծ չէ։ Այս փոփոխությունների հիմնական նպատակը հանրային տրանսպորտով երթևեկող քաղաքացիներին արտոնություն տալն է։ Եվ, այո, երբ մենք հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի ավտոբուսներն ...
Կարդալ ավելին »