Հասարակություն

Ավտոցիստեռնը շրջվել է Ողջի գետը. իրականացվում են միջոցառումներ՝ կանխելու հնարավոր բնապահպանական վնասները

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 16-ին ժամը 21:39-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ Ձագեձոր գյուղի մոտակայքում, բեռնատարը ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են՝ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը (ավտոցիստեռն՝ բեռնված 23 տոննա մազութով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի ...

Կարդալ ավելին »

Վարչապետը ներկայացրեց կրթական ճարտարապետությունը՝ մանկապարտեզից մինչև Ակադեմիական քաղաք

Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունն ամբողջական տեսք է ստանում, որի առանցքում է կրթության հասանելիությունն ու որակը բոլոր մակարդակներում։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ասաց, որ 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագիրը կունենա շարունակություն։  Վարչապետի խոսքով՝ նախադպրոցական կրթության հասանելիությունը դիտվում է որպես ռազմավարական ուղղություն՝ ընդգծելով, որ այն կրթության պարտադիր մաս է։   «Մենք պետք է լրջությամբ ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հաստատեց ՄԿՈՒ համակարգում պետպատվերով տեղերի նոր բաշխումը

Կառավարությունը հուլիսի 17-ի նիստում հաստատեց 2024–2025 ուսումնական տարվա համար միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատություններում պետության կողմից փոխհատուցվող ընդունելության տեղերը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ համակարգում իրականացվող բարեփոխումների նպատակն է աշխատաշուկայի պահանջարկին համընթաց մասնագետների պատրաստումը, և այդ նպատակով վերջին տարիներին ներդրվել են մի շարք նոր գործիքներ, այդ թվում՝ մասնավորի հետ համագործակցությունը խթանող և աշխատաշուկայի վրա հիմնված մոտեցումներ։ «Նախորդ տարի ...

Կարդալ ավելին »

Ծովինարում ոռոգման ջրատարի արտաքին ու ներքին ցանց է կառուցվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ոռոգման ջրատարի արտաքին ու ներքին ցանց է կառուցվել։ Ծովինարի ոռոգման ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 198 միլիոն  750 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։  Ինչպես փոխանցեցին Մարտունու համայնքապետարանից, ծրագրով նախատեսված է Ծովինարի ոռոգման ջրատարի արտաքին ու ...

Կարդալ ավելին »

Երևանի մի շարք խաչմերուկներում լուսացույցեր կգործարկվեն

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով այսօրվանից՝ հուլիսի 17-ից, Աբովյան-Պուշկինի փողոցների, Խուդյակովի- Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի ուղղությամբ ճանապարհահատվածի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Կարդալ ավելին »

Տավուշի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Կամոյի, Երևանյան, Խանջյան, Շիրազի փողոցների, Հաղթանակ, Բագրատաշեն և Դեբեդավան բնակավայրերի մի շարք հասցեներում հուլիսի 17-ին ժամը 12:00-16։00-ն ընկած ժամանակահատվածում, փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳ փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։ 

Կարդալ ավելին »

ՆԳ նախարարության շրջիկ գրասենյակները կսպասարկեն Շիրակի մարզում

Հայաստանի ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 17-ին ժամը 11:00-16:00 ծառայություններ կմատուցվեն Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում ...

Կարդալ ավելին »

Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհ կկառուցվի

Կայացել է Նոր Նորք վարչական շրջանի Հ.Գյուրջյան փողոցը Ա.Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման նախագծի մրցույթը:  Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։  Չափագրումն ավարտված է:   Ծրագրի իրագործումը, հետագայում նաև էստակադայի կառուցումը, զգալիորեն կբեռնաթափի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը, ինչն էլ հնարավորություն կտա ամենածանրաբեռնված պողոտայում ևս ունենալ ավտոբուսային գծեր: Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1224929

Կարդալ ավելին »

Չինաստանում եւ Հայաստանում հիմնադրվել է Հայ‑չինական բժշկական կոնսուլտատիվ կենտրոնը

Չինաստանի Սիանքաղաքում ( Xi’an Daxing հիվանդանոցում) բացվել է հայկական անկյուն, որտեղ հիմնադրվել է «ԷԼԶԱ» հայ-չինական բժշկական կոնսուլտատիվ կենտրոնը։ Նախաձեռնության հիմնադիրներն են երկու հայտնի գործարարներ՝ Վարդան Հովսեփյանը և Մարկոս Արզումանյանը, ովքեր իրենց բազմամյա փորձը և միջազգային կապերը միավորել են՝ ստեղծելու առողջապահական նոր մոդել հայաստանցիների համար։ Վարդան Հովսեփյանը Հայաստանի առաջատար արևային էներգետիկայի ընկերություններից մեկի՝ «ԷկոՎիլ Հոլդինգ»-ի համահիմնադիրն ու տնօրենն է։ Նրա ղեկավարությամբ ...

Կարդալ ավելին »

Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ հայ սահմանապահները կանգնեն Ադրբեջանը Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով կապող ճանապարհին, հայտարարել է, որ սահմանապահները հիմնականում կանգնած են սահմանին, այլ ոչ թե ճանապարհներին, բայց երբեմն կանգնում են նաև ճանապարհներին։ «Այո, այդ ճանապարհին կլինեն հայ սահմանապահներ՝ Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։ Քաղաքացիների հետ անձնական շփում չի լինի, քանի որ կստուգվեն կենսաչափական անձնագրերը, սակայն եթե ...

Կարդալ ավելին »
ajax-loader