ԱՄՆ այցելելիս այնտեղ գտնվելու ժամկետը սահմանվում է Մաքսային և սահմանային պաշտպանության ծառայողի կողմից՝ երկիր մուտք գործելու պահին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ Ըստ դեսպանատան` այդ ժամկետը կապ չունի վիզայի գործողության ժամկետի հետ։ ԱՄՆ-ում գտնվելու ժամկետը ճշտել կարող եք ցանկացած պահի՝ բացելով I-94 ձևը (դաշտ՝ admit until date) i94.cbp.dhs.gov էջում։
Կարդալ ավելին »Հասարակություն
Ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման հանձնաժողով դիմելու կարգը
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխություններով՝ արդեն իսկ ստեղծվել և գործում է միջգերատեսչական հանձնաժողով։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ հանձնաժողովին կարող են դիմել բնակապահովման ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքները՝ մերժումն ստանալուց հետո երկամսյա ժամկետում։ Ըստ այդմ, մերժում ստացած անձինք կարող են դիմում ներկայացնել հետևյալ դեպքերում. Դիմողի կամ ընտանիքի որևէ ...
Կարդալ ավելին »Մեկնարկել է Քաջարան-Ագարակ ճանապարհի 2-րդ թունելի հորատումը
Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Այս թունելն ունենալու է 530 մ երկարություն։
Կարդալ ավելին »+40 աստիճան․ խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, շատ ջուր խմեք
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ մինչև հուլիսի 25-ն Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ինչպես տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, Երևանում ...
Կարդալ ավելին »Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում հուլիսի 23-ին գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից Հուլիսի 23-ին ժամը 10:30-14:30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաշչակներ կգործարկվեն Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք ...
Կարդալ ավելին »Ծաղկունք գյուղի մոտ գտնվող կամուրջը ժամանակավորապես փակ կլինի
Տ-3-34, Վաղարշապատ-Ծաղկունք-Հովտամեջ-Հայթաղ-Արշալույս-/Մ-5/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 1+640 հատվածում՝ Ծաղկունք գյուղի մոտ, գտնվող կամուրջը, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, այսօրվանից՝ հուլիսի 18-ից, ժամանակավորապես կփակվի երթևեկության համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Տրանսպորտային միջոցների շրջանցը՝ ըստ ներկայացված սխեմայի։
Կարդալ ավելին »Հաստատվել է Հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 17–ի նիստում հաստատեց «Հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել հանրային առողջապահության բնագավառում նախատեսվող հիմնական միջոցառումները, այդ միջոցառումների իրականացման ժամկետները, պատասխանատու կատարող և համակատարող պետական կառավարման համակարգի մարմինները: Նախագծով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային առողջապահության անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգի մարմինների արտակարգ իրավիճակներին նախապատրաստության ու արձագանքման հնարավորությունները՝ հատկապես կենսաբանական գործոնով պայմանավորված ...
Կարդալ ավելին »ՀԿ–ները առաջարկներ են ներկայացրել Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագծի վերաբերյալ
Երևանի տեղական ինքնակառավարման մասին նոր օրենքի նախագիծն իր կարևորությամբ անառարկելի է՝ որպես իրավական հիմք, որը կձևավորի մայրաքաղաքի կառավարման ապագա կառուցվածքը։ Մենք՝ քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ, մանրակրկիտ ուսումնասիրել ենք նախագծի բովանդակությունն ու դրույթները՝ արձանագրելով մի շարք խնդրահարույց կետեր, որոնք կարող են բացասաբար ազդել Երևանի կառավարման արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության վրա՝ միաժամանակ մեծացնելով անձնական հայեցողության և կոռուպցիոն ռիսկերի հավանականությունը։ Նախագծի վերլուծության ...
Կարդալ ավելին »Էդվարդ Ասրյանն ու Պիեռ Շիլլը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի ԶՈՒ-ի համագործակցությանը վերաբերող հարցեր
ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարության համաժողովին մասնակցելու համար: ՊՆ-ից հայտնում են, որ համաժողովի շրջանակում ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեռ Շիլլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի զինված ուժերի համագործակցությանը վերաբերող ...
Կարդալ ավելին »Գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպք. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: ...
Կարդալ ավելին »