Հասարակություն

Երևանում ձերբակալվել է թմրանյութ իրացնող օտարերկրացի

Նոր Նորքի ոստիկանության բաժնի ծառայողները Գայի պողոտայում ձերբակալել և իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բաժին են տեղափոխել 29-ամյա մի օտարերկրացու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 45 գրամից ավելի մարիխուանա։ Ոստիկանությունից տեղեկացնում են՝ ձերբակալվածը հայտնել է, որ թմրամիջոցն  իրացնելու նպատակով ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ Հետագա միջոցառումներով պարզվել է նրա՝ արդեն տեղադրած փաթեթներից մեկի տեղը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված ...

Կարդալ ավելին »

Ոստիկանության ծառայողները կորած երեխային հանձնել են ծնողներին

Հուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտել են մի երեխայի, որը կորցրել է ծնողներին։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու տարածքում ծառայություն իրականացնող պարեկները պարզել են երեխայի ծնողների ինքնությունը։ Երեխան հանձնվել է ծնողներին։

Կարդալ ավելին »

Անձը մեղադրվում է կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու մեջ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Աբովյան քաղաքի բնակիչը մեղադրվում է կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով գումար ստանալու մեջ: Մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: »Աբովյան քաղաքի բնակիչը, տեղեկանալով քաղաքացու կողմից վարորդական իրավունքի վկայական ստանալու ցանկության մասին, հանդիպել է վերջինիս հետ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն ներկայացրել այն մասին, թե իբր հանդիսանում է ...

Կարդալ ավելին »

Եթե վարձակալությամբ եք տվել անշարժ գույք, 5 օրում պետք է տեղեկացնեք հարկայինին․ ՊԵԿ

Պետեկամուտների կոմիտեից զգուշացնում են՝ եթե վարձակալությամբ եք հանձնել Ձեր անշարժ գույքը, ապա հաջորդող 5 օրվա ընթացքում այդ մասին հայտարարություն պետք է ներկայացնեք հարկային մարմին։ 2024 թվականի հաշվետու տարվա համար վարձակալությունից եկամտային հարկ վճարելու նպատակով մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր։ ՊԵԿ-ը հիշեցնում է՝ վարձակալության դեպքում եկամտային հարկի դրույքաչափը 10% ...

Կարդալ ավելին »

Այցի ժամկետը կապ չունի վիզայի գործողության ժամկետի հետ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

ԱՄՆ այցելելիս այնտեղ գտնվելու ժամկետը սահմանվում է Մաքսային և սահմանային պաշտպանության ծառայողի կողմից՝ երկիր մուտք գործելու պահին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ Ըստ դեսպանատան` այդ ժամկետը կապ չունի վիզայի գործողության ժամկետի հետ։ ԱՄՆ-ում գտնվելու ժամկետը ճշտել կարող եք ցանկացած պահի՝ բացելով I-94 ձևը (դաշտ՝ admit until date) i94.cbp.dhs.gov էջում։

Կարդալ ավելին »

Ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման հանձնաժողով դիմելու կարգը

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխություններով՝ արդեն իսկ ստեղծվել և գործում է միջգերատեսչական հանձնաժողով։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ հանձնաժողովին կարող են դիմել բնակապահովման ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքները՝ մերժումն ստանալուց հետո երկամսյա ժամկետում։ Ըստ այդմ, մերժում ստացած անձինք կարող են դիմում ներկայացնել հետևյալ դեպքերում. Դիմողի կամ ընտանիքի որևէ ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է Քաջարան-Ագարակ ճանապարհի 2-րդ թունելի հորատումը

Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Այս թունելն ունենալու է 530 մ երկարություն։

Կարդալ ավելին »

+40 աստիճան․ խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, շատ ջուր խմեք

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ մինչև հուլիսի 25-ն Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ​​​​​​​​Ինչպես տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, Երևանում ...

Կարդալ ավելին »

Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում հուլիսի 23-ին գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից Հուլիսի 23-ին ժամը 10:30-14:30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաշչակներ կգործարկվեն Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք ...

Կարդալ ավելին »

Ծաղկունք գյուղի մոտ գտնվող կամուրջը ժամանակավորապես փակ կլինի

Տ-3-34, Վաղարշապատ-Ծաղկունք-Հովտամեջ-Հայթաղ-Արշալույս-/Մ-5/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 1+640 հատվածում՝ Ծաղկունք գյուղի մոտ, գտնվող կամուրջը, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, այսօրվանից՝ հուլիսի 18-ից, ժամանակավորապես կփակվի երթևեկության համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Տրանսպորտային միջոցների շրջանցը՝ ըստ ներկայացված սխեմայի։

Կարդալ ավելին »
ajax-loader