««Մեր պարերը և մենք» հայկական ավանդական պարերի ուսուցում» միջոցառման շրջանակում՝ հուլիսի 25-ին՝ ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Կարդալ ավելին »Հասարակություն
ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու մասին
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով այս տարվա հուլիսի 1-ից որոշ մասնագիտական աշխատանքներ կատարողներ և ծառայություն մատուցողներ այլևս չեն գործում շրջանառության հարկի դաշտում և կգործեն միայն հարկման ընդհանուր համակարգում։ Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի․ «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69․ Իրավաբանական և հաշվապահական գործունեություն», «70․ Գլխամասային գրասենյակների գործունեություն. կառավարման ...
Կարդալ ավելին »Հացադուլների թիվը նվազել է 39 տոկոսով. ՔԿԾ
Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Ստորև ներկայացվում են առանձին վիճակագրական ցուցանիշներ: Այդ մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Քրեակատարողական ծառայության՝ 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների քանակը կազմել է 2826 անձ, մինչդեռ 2024 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 2582 անձ։ Այսպիսով՝ գրանցվել է ազատազրկված անձանց թվի աճ։ ...
Կարդալ ավելին »Ապահովել հայերի անվտանգ վերադարձն Արցախ․ ԱՄՆ 87 կոնգրեսականի կոչը Սպիտակ տանը
Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան ութսուն անդամների երկկուսակցական կոչը, որը, ըստ էության, ներկայացնում է ԱՄՆ-ի քսանչորս նահանգները՝ ընդգրկելով ավելի քան 66 միլիոն ամերիկացիների։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տեղեկացրել է, որ կոնգրեսականներն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են անում ապահովել բռնագաղթված հայերի «համախմբված, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը» իրենց բնօրրան՝ Լեռնային Ղարաբաղ, միջազգային իրավունքի շրջանակներում ...
Կարդալ ավելին »Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր
Հայաստանի տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը 24-ին սպասվում է նորմայից բարձր։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի նշանակությունն այն է, որ այն օգնում է մարդկանց արդյունավետորեն պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից, որն առողջարար է միայն չափավոր քանակությամբ։ Սանդղակը մշակվել է կանադացի գիտնականների կողմից 1992 թվականին, այնուհետև ընդունվել և ստանդարտացվել է ...
Կարդալ ավելին »ՆԳՆ շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Արմավիրի մարզերում
Հայաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 24-ին ծառայություններ կմատուցվեն` ժամը 10:00-16:00՝ Արարատի մարզի Արարատ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-16:00՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր ...
Կարդալ ավելին »Վերականգնվում են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին և Սրվեղի վանական համալիրը
Մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներին հետևելու և տեղում խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մասնագետները ծանոթացել են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու և Սրվեղ վանական համալիրի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների ընթացքին։ Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցում (նորահայտ ...
Կարդալ ավելին »ԿԲ-ն միացել է Global Financial Innovation Network-ին
Հայաստանի Կենտրոնական բանկը միացել է Global Financial Innovation Network-ին (GFIN)՝ նպատակ ունենալով ամրապնդել կարգավորման կարողությունները եւ խթանել ֆինանսական ոլորտում նորարարական լուծումները միջազգային համագործակցության միջոցով: GFIN-ը միջազգային բնույթի համագործակցային հարթակ է, որի առաքելությունն է՝ միավորել ֆինանսական ոլորտի կարգավորող մարմիններին՝ ապահովելու նորարարական գիտելիքների փոխանակումը եւ ստեղծելու արդյունավետ վերահսկողական մոտեցումներ ֆինանսական ծառայություններում կիրառվող ավանդական եւ նոր զարգացող տեխնոլոգիաների նկատմամբ։ GFIN-ը խթանում է ֆինանսական ...
Կարդալ ավելին »ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրատարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
Դատախազների միջազգային ասոցիացիայի #97 մասնագիտական հանդեսի հուլիսյան համարում հրատարակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը: ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հոդվածում վերլուծված են տեղեկատվական կամ հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործմամբ երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների քննության մարտահրավերները, շեշտված է իրավասու տարբեր պետական մարմինների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունն ու նման գործերի արագ քննության կարևորությունը:
Կարդալ ավելին »«Արմենիան Քարդն» անդրադարձել է Arca վճարային համակարգում տեղի ունեցած խափանմանը
«Արմենիան Քարդ» ընկերությունն անդրադարձել է Arca վճարային համակարգում տեղի ունեցած խափանմանը: Yնկերության տարածած պարզաբանման մեջ ընդգծվում է, որ տեխնիկական թիմն աշխատում է համակարգի բնականոն աշխատանքը վերագործարկելու և բոլոր ծառայությունների անխափան հասանելիությունը վերականգնելու ուղղությամբ։ «Այսօր՝ 23․07․2025, առավոտյան 10։10-ից տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է Arca վճարային համակարգի բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կատարել որոշ քարտային գործարքներ: Ժամը 12։45-ի դրությամբ համակարգի ...
Կարդալ ավելին »