Ի պատասխան ԶԼՄ հարցումների, ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մամուլում և սոցցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», չեն համապատասխանում իրականությանը: «Հորդորում ենք զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց, հատկապես որ պաշտպանության նախարարությունը լրագրողական առաջին իսկ հարցմանն ի պատասխան հերքել է այդ տեղեկությունը»,- նշել է ՊՆ խոսնակը
Կարդալ ավելին »Հասարակություն
Սկսում ենք տուգանել ուղեվարձը չվճարողներին. Ավինյանը՝
Անցած շաբաթ քաղաքապետի որոշմամբ փոփոխություն է կատարվել համապատասխան որոշման մեջ, որով հասարակական տրանսպորտում համապատասխան վերահսկողության լիազորությունները նախատեսվել են հասարակական կարգի պահպանության ծառայությանը։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 28–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Նրա խոսքով, նոր համակարգի գործարկման ծրագրային աշխատանքները գրեթե ամբողջությամբ ավարտված են, այս շաբաթվա ընթացքում կավարտվեն, հասարակական կարգի պահպանման ծառայության մեր գործընկերների հետ կանցկացվեն ...
Կարդալ ավելին »Վարդավառին Երևանում գործածվել է 25 ջրցան մեքենա
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում աղբահանության աշխատանքներն իրականացվել է երկու հերթափոխով, ցերեկային հերթափոխի ընթացքում շահագործվել է 42, իսկ գիշերային հերթափոխի ընթացքում 37 տեխնիկա։ Այս մասին զեկուցվեց այսօր՝ հուլիսի 28–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Նշվեց, որ մայրաքաղաքի փողոցների մաքրությունը վեցօրյա գրաֆիկով, երկու հերթափոխով իրականացվել են 298 սանմաքրման աշխատակիցներ, որը կազմում է գրանցված աշխատակիցների 91%-ը։ Փողոցների մաքրությունը իրականացվել է 7 «ԿԱՄԱԶ» ...
Կարդալ ավելին »Խոսրովի պետական արգելոցում բռնկված հրդեհը մարվել է
Խոսրովի պետական արգելոցում բռնկված հրդեհը մարվել է հուլիսի 27-ին՝ ժամը 22։16-ին։ Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Հիշեցնենք՝ հուլիսի 26-ին՝ ժամը 14։20-ին։ Խոսրովի պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել էր խոտածածկույթի հրդեհ։ Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ և 12 օպերատիվ խումբ։ Հրդեհը մեկուսացվել էչ հուլիսի 26-ին, ժամը 19։04-ին։ Խոսրովի ...
Կարդալ ավելին »Օրենքի խախտմամբ գրանցվել է սեփականության իրավունք Երևանին պատկանող հողամասի նկատմամբ. Հակակոռուպցիոն կոմիտե
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2006 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև 2007 թվականի նոյեմբերի 5-ը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցրած անձը, նույն ստորաբաժանման 2 այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և օրենքի խախտմամբ գրանցել քաղաքացու սեփականության իրավունքը Երևան համայնքին ...
Կարդալ ավելին »Տեղումների կրճատումը բարձրացնում է ջրային ոլորտի խոցելիությունը. ՇՄ նախարար
Ալթայում կայացած «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Ինչպես պահպանել համաշխարհային ջրային բալանսը» խորագրով փորձագիտական նստաշրջանին։ Համաժողովին ներկա էին նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի գործընկերները։ Ինչպես տեղեկանում ենք ՇՄ նախարարության տարածած հաղորդագրությունից, իր ելույթում Հմբարձում Մաթևոսյանն անդրադարձել է կլիմայի փոփոխության բացասական հետևանքներին ջրային ռեսուրսների վրա՝ ...
Կարդալ ավելին »Երևանի քաղաքապետարանը հրավիրում է նշելու Վարդավառը հուլիսի 27-ին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ից մինչև 18։00-ը, Երևանի գեղասահքի ու հոկեյի մարզադպրոցում Վարդավառը նշելու։ Երևանի քաղաքապետարանն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «Հուլիսի 27-ին՝ ժամը 13:00-ից մինչև 18:00-ը, հրավիրում ենք ձեզ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ միասին նշելու Վարդավառը՝ ուրախ ու գունեղ մթնոլորտում: Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի, փրփուրի շոու, լարախաղաց, պլանետարիում: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարությունն ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի ւև սպորտի նախարարությունը, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին, 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ հրավիրում է առցանց հանդիպման, որը կանցկացվի օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ինչպես նաև հանրակրթության ոլորտի այլ պատասխանատուներ կներկայացնեն պարզաբանումներ հանրակրթության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցելու ...
Կարդալ ավելին »Երևանում երթևեկության նոր փոփոխություն կկատարվի
Երևանում հուլիսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման ևս մեկ փոփոխություն: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նշվում է, որ Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքում՝ Զավարյան 1Ա հասցեին հարակից ճանապարհահատվածից դեպի Տիգրան Մեծ պողոտայի 3-րդ նրբանցք 18/1 հասցեին հարակից ճանապարհահատված ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է 104 հանցանք. գրանցվել է 14 ավտովթար, վիրավորվել է 19 մարդ
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 24-25-ը: Բացահայտվել է 104 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 11-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 6 դեպք՝ հոգեկան ներգործության, 5 ...
Կարդալ ավելին »