Հասարակություն

«Սլայմեր» խաղալիքը պարունակում է վտանգավոր բաղադրիչներ. ՇՎՏՄ-ն զգուշացնում է

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Երևան քաղաքում՝ համաձայն «Խաղալիքների անվտանգության ստուգման վերաբերյալ» ստուգաթերթի։ Կառույցից հայտնում են, որ իրականացվել է խաղալիքների նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «Սլայմեր» տեսակի խաղալիքը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին և պարունակում է վտանգավոր բաղադրիչներ։ Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել են արտադրանքի ...

Կարդալ ավելին »

Բեռնատարների վարորդների բարձրացրած հարցն ընդգրկվել է ԵՏՀ խորհրդի առաջիկա նիստի օրակարգում

Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է բեռնատարների վարորդների բարձրացրած խնդիրը՝ կապված ՌԴ-ում ընդունված նոր կարգավորման հետ, որի համաձայն՝ առանց վիզայի ՌԴ մուտքի իրավունք ունեցող երկրների քաղաքացիները ՌԴ տարածքում մեկ տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն։ Այդ մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։  «Բեռնատարների վարորդների բարձրացրած խնդիրը Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է։ Հարցը քննարկվում է ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի որոշումը կարևոր է խաղաղության օրակարգի առաջմղման գործում. փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին: Նա բարձր է գնահատել Ադրբեջանի և Ղազախստանի իր գործընկերների ներդրած ջանքերն ու այդ ուղղությամբ իրականացված աշխատանքը։ -Պարոն Գրիգորյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման վերաբերյալ հայտարարությունը: -Ինչ խոսք, ուրախ եմ և ողջունում եմ Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը՝ Հայաստանի ուղղությամբ ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը վերահաստատում է խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու հանձնառությունը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված Եվրոպական միության առաքելությունը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու իր հանձնառությունը: Այդ մասին գրառում է հրապարակվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում: «Եվրոպական միության առաքելության 200 անդամ, որոնք ներկայացնում են ԵՄ անդամ 25 պետություններն ու Կանադան, տեղում աշխատում են Հայաստանում։ Ամեն օր ու գիշեր մեր հատուկ խմբերը պարեկություն և մշտադիտարկում են իրականացնում Հայաստանի և ...

Կարդալ ավելին »

ՀՀ նախագահն ընդունել է հռչակավոր իտալացի տենոր Վիտտորիո Գրիգոլոյին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է հռչակավոր իտալացի տենոր Վիտտորիո Գրիգոլոյին, որը Հայաստան է ժամանել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգային ծրագրով հանդես գալու նպատակով։ ՀՀ նախգահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը ողջունել է աշխարհահռչակ երգչի այցը՝ ընդգծելով, որ նման արվեստագետների ներկայությունը հարստացնում է Հայաստանի մշակութային կյանքը։ Նախագահը հույս է հայտնել, որ Վիտտորիո Գրիգոլոյի և հայ երաժիշտների համագործակցությունը ...

Կարդալ ավելին »

Հունվարի 1-ից ժամկետային զինծառայության ժամկետը կրճատվում է

Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Վստահաբար տեղյակ եք, որ պաշտպանության նախարարը խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում օրենսդրական նախաձեռնություն էր դրել շրջանառության մեջ, որով առաջարկում էր Հայաստանում  ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։  Ի սկզբանե նախատեսված էր, որ այս ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարարին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 21-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին: ՊՆ-ից հայտնում են, որ վարչական համալիրում տեղի է ունեցել Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը:

Կարդալ ավելին »

Հայաստանը Լեհաստանին է հանձնել առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու մեջ մեղադրվող անձին

Առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:  «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու մեջ մեղադրվող՝ հետախուզման մեջ գտնվող Ի.Շ.-ն հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Կարդալ ավելին »

ՆԳՆ շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ–ից։ «ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հոկտեմբերի 16-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։30-16:00 Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:00-16:00 Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության ...

Կարդալ ավելին »

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Լոռուև Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան, Շինարարների, Ուսանողական և Աղայան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Օձուն բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր և Կուրթան բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ...

Կարդալ ավելին »
ajax-loader