ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածում կատարվել 1 1209 ծառայողական քննություն և ուսումնասիրություն: Ինչպես տեղեկանում ենք գերատեսչության տարածած հաղորդագրությունից, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 343 կարգապահական տույժ։ Մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Կալանավորվել են մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ տեղափոխած անձինք
Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում ցմահ դատապարտված և պայմանական վաղաժամկետ ազատված, հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից հետո ձերբակալվել են ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից: Քննչական կոմիտեից հայտնել են, որ երեք քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍՆ–ն գիտական բազայի արդիականացման համար մրցույթ է կազմակերպում
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հայտերի ընտրության մրցույթ։ ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ մրցույթը կազմակերպվում է՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 2045-Ա/2 հրամանով հաստատված «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի կարգի» համաձայն։ Հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության ...
Կարդալ ավելին »Բաբկեն Թունյանը Թուրքմենստանում կմասնակցի Դեպի ծով ելք չունեցող երկրների հարցերով ՄԱԿ ֆորումին
Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կգործուղվի Թուրքմենբաշի (Թուրքմենստան): Այդ մասին տեղեկացավ ԱԺ նախագահի՝ գործուղման վերաբերյալ կարգադրությունից: Թունյանը Թուրքմենբաշիում կլինի օգոստոսի 3-7-ը՝ Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Դեպի ծով ելք չունեցող երկրների հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի խորհրդարանական ֆորումին մասնակցելու համար:
Կարդալ ավելին »Օտարերկրյա վարորդական վկայականով ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները կարող են 3 ամիս մեքենա վարել ՀՀ–ում
ՆԳ նախարարությունը, հաշվի առնելով կատարված ուսումնասիրություններն ու քաղաքացիների առաջարկությունները, նախաձեռնել էր օրենսդրական փոփոխություն, որը միտված է ՀՀ քաղաքացիների ու երկքաղաքացիների կողմից օտարերկրյա վարորդական վկայականով Հայաստանում տրանսպորտային միջոց վարելու ընթացակարգի պարզեցմանը և հարմարեցմանը։ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն ունեցող անձը Հայաստան մուտք գործելու պահից սկսած երեք ամիս կարող է տրանսպորտային միջոց վարել օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով և ...
Կարդալ ավելին »Շոգից «կմեռնենք» նաև առաջիկա օրերին․հրդեհավտանգ իրավիճակ է
ՈւշադրությունՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 1-5-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 1600– 1700– ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 1-2-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում ...
Կարդալ ավելին »Նորապատ-Արգավանդ-Վարդաշեն ճանապարհն այսօր փակ կլինի
Հ-15, /Մ-5/ (Նորապատ)-Արգավանդ- /Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ13+340 հատվածն այսօր՝ օգոստոսի 1-ին, մինչև կեսգիշեր փակ կլինի երթևեկության համար։ Այդ մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը՝ նշելով, որ դա պայմանավորված է խողովակի փոխարինման աշխատանքներով։
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է 128 հանցանք. գրանցվել է 13 ավտովթար, վիրավորվել է 23 մարդ
Հուլիսի 30-31-ը հանրապետությունում բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 8 դեպք՝ խարդախության, ...
Կարդալ ավելին »Սյունիքում հաշմանդամ մորը չխնամելու նպատակով որդին կնոջ հետ խեղդել է նրան և օրեր անց թաղել դաշտում
Հուլիսի 21-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն գլխավոր վարչության Սյունիքի մարզային քրեական վարչության ծառայողները զարհուրելի և դաժան հանցագործություն են բացահայտել, հաղորդում է Shamshyan.com–ը։ Սյունիքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 2014 թվականի նոյեմբերին Հայաստանի մարզերից մեկում բնակվող 59-ամյա տղամարդը իր 35-ամյա կնոջ հետ կատարել են այդ զարհուրելի արարքը։ Տղամարդը իր մորը՝ Արցախի Հանրապետության ...
Կարդալ ավելին »«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացին կիսավարտիքի մեջ թաքցրել էր թմրամիջոցներ
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ն․Ս․-ին։ Խուզարկության արդյունքում վերջինիս կիսավարտիքի միջից ծառայողները հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել 1,1 գրամ քաշով կաթնագույն, փոշենման և ընդհանուր 2,2 գրամ քաշով բյուրեղանման, առանձնացված զանգվածներ։ Քաղաքացի ...
Կարդալ ավելին »