ՆԳՆ ՓԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ զգուշացնելով անտառների տարածքներում հրդեհների բռնկման վտանգի մասին: «Մինչ ամառը շարունակում է իր հաղթական ընթացքը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունից հիշեցնում են՝ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ն անտառային տարածքներում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Հիշեցնում են ու անցնում ուժեղացված ծառայության։ Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի համանատար Շավարշ Գրիգորյանի խոսքով՝ սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ անտառային տարածքներում հրդեհների առաջացման ու տարածման կանխարգելման, դրանց ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Հովիկ Աբրահամյանի որդուն և կնոջը աճուրդով վաճառած հողերի գործը դեռ շրջապտույտի մեջ է. «Հետք»
Արդեն 3 տարի է` Գլխավոր դատախազությանը չի հաջողվում ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի կնոջը՝ Ջուլիետա Աբրահամյանին և որդուն՝ Արգամ Աբրահամյանին, 2004թ. աճուրդով վաճառված պահուստային հողերի գործով «բարենպաստ» դատական ակտ ստանալ: Գործերը հայտնվել են շրջապտույտի մեջ: Նախ՝ Վարչական դատարանը սկզբում վարույթ չէր ընդունում հայցադիմումները: Դրանից հետո, Դատախազությունը որոշ փոփոխություններ արեց և նոր հայցեր ներկայացրեց: Սակայն, այս անգամ էլ Վարչական դատարանը որոշել ...
Կարդալ ավելին »Արմավիրցի տղամարդը հողամասում կանեփ էր աճեցրել ու թմրանյութ պատրաստել
Հուլիսի 24-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ 33-ամյա տղամարդը իր գոմի բակում և կից հողամասում ցանել և աճեցրել է կանեփ, ինչպես նաև պահում է դրանից պատրաստված թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրից հայտնաբերվել է կանեփի 11 բույս և մոտ 20 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Տղամարդը հայտնել է, որ ...
Կարդալ ավելին »Սպիտակում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործառույթը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) իրականացված ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության։ Հետազոտությամբ պարզվել է, որ «Պանիր չանախ» և «Կարագ 82,5% յուղայնությամբ» արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) մանրէաբանական ցուցանիշներով չեն ...
Կարդալ ավելին »Մոտ 160 000 քաղաքացի մասնակցել է Վարդավառի տոնակատարությանը. ՆԳՆ
Հուլիսի 27-ին, Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի ժողովրդական տոնակատարությունների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները՝ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը, վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացրել հանրապետության ողջ տարածքում։ ՆԳՆ-ից փոխանցում են, որ հանրային վայրերում՝ ակտիվ հատվածների հաշվարկներով, շուրջ 160․000 քաղաքացիներ մասնակցել են Վարդավառի ժողովրդական տոնակատարություններին։ «Միջոցառումները հատկապես բազմամարդ են եղել Երևանում, Գյումրիում, Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերում։ Նախատեսված միջոցառումների, ինչպես նաև բազմամարդ բոլոր տարածքներում ՆԳՆ ...
Կարդալ ավելին »Գյումրիում գետնանցումներ կկառուցենք, վարձակալությամբ կտանք. Վարդան Ղուկասյան
Գյումրի քաղաքում նախատեսվում ենք կառուցել նոր գետնանցումներ, քաղաքի առավել բանուկ հատվածներում, հատկապես հրապարակում։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 28–ին, իր պաշտոնավարման 100–րդ օրվա առթիվ հրավիրած մամուլի ասուլիսում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ «Եթե տեսանք, որ ներդրողներ չկան, քաղաքապետարանը ինքն է կառուցելու և հետո վարձակալությամբ այդ տարածքները տալու է քաղաքացիներին, որպեսզի այդտեղից շահույթ ստանա։ Դրանից կշահի քաղաքը, քաղաքային բյուջեն ու ժողովուրդը։ Հրապարակի ...
Կարդալ ավելին »Տեղեկությունները, թե իբր Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
Ի պատասխան ԶԼՄ հարցումների, ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մամուլում և սոցցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», չեն համապատասխանում իրականությանը: «Հորդորում ենք զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց, հատկապես որ պաշտպանության նախարարությունը լրագրողական առաջին իսկ հարցմանն ի պատասխան հերքել է այդ տեղեկությունը»,- նշել է ՊՆ խոսնակը
Կարդալ ավելին »Սկսում ենք տուգանել ուղեվարձը չվճարողներին. Ավինյանը՝
Անցած շաբաթ քաղաքապետի որոշմամբ փոփոխություն է կատարվել համապատասխան որոշման մեջ, որով հասարակական տրանսպորտում համապատասխան վերահսկողության լիազորությունները նախատեսվել են հասարակական կարգի պահպանության ծառայությանը։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 28–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Նրա խոսքով, նոր համակարգի գործարկման ծրագրային աշխատանքները գրեթե ամբողջությամբ ավարտված են, այս շաբաթվա ընթացքում կավարտվեն, հասարակական կարգի պահպանման ծառայության մեր գործընկերների հետ կանցկացվեն ...
Կարդալ ավելին »Վարդավառին Երևանում գործածվել է 25 ջրցան մեքենա
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում աղբահանության աշխատանքներն իրականացվել է երկու հերթափոխով, ցերեկային հերթափոխի ընթացքում շահագործվել է 42, իսկ գիշերային հերթափոխի ընթացքում 37 տեխնիկա։ Այս մասին զեկուցվեց այսօր՝ հուլիսի 28–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Նշվեց, որ մայրաքաղաքի փողոցների մաքրությունը վեցօրյա գրաֆիկով, երկու հերթափոխով իրականացվել են 298 սանմաքրման աշխատակիցներ, որը կազմում է գրանցված աշխատակիցների 91%-ը։ Փողոցների մաքրությունը իրականացվել է 7 «ԿԱՄԱԶ» ...
Կարդալ ավելին »Խոսրովի պետական արգելոցում բռնկված հրդեհը մարվել է
Խոսրովի պետական արգելոցում բռնկված հրդեհը մարվել է հուլիսի 27-ին՝ ժամը 22։16-ին։ Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Հիշեցնենք՝ հուլիսի 26-ին՝ ժամը 14։20-ին։ Խոսրովի պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել էր խոտածածկույթի հրդեհ։ Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ և 12 օպերատիվ խումբ։ Հրդեհը մեկուսացվել էչ հուլիսի 26-ին, ժամը 19։04-ին։ Խոսրովի ...
Կարդալ ավելին »