Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այդ մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 12-15-ը ներառյալ գտնվում է արձակուրդում։ Նիստի ընթացքում քննարկվելու են կլիմայական օրակարգի կարգավորման մոտեցումները, ինչպես նաև 2024-2026թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղություններն ու միջոցառումների ծրագրի արդիականացումը ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Դպրոցներում կբարձրացվի բնագիտության դասավանդման որակը. համալրվում են լաբորատորիաները
Հայաստանի դպրոցների մոտ 50 տոկոսն արդեն ունեն Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) լաբորատորիաներ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ այս պայմաններում կարևոր է ապահովել նաև լաբորատոր նյութերի բավարար քանակը։ Այդ մասին ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշեց՝ պատասխանելով ուսուցիչներից նախապես ստացված հարցերին: «Այս ուղղությամբ մենք համագործակցում ենք համապատասխան գործընկերների հետ, որպեսզի դպրոցներին տրամադրենք աջակցություն լաբորատոր նյութերի ձեռքբերման և անհրաժեշտ նյութերի ցանկի ...
Կարդալ ավելին »Պատասխան «Հայոց պատմության» դասագրքերը «Հայաստանի պատմություն» վերանվանելու մասին առաջադրված հարցադրումներին. Վահագն Հակոբյան
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը օրեր առաջ լրատվամիջոցներից մեկին տրված հարցարզրույցում 9-րդ դասարանի «Հայաստանի պատմության» դասագրքի անվան վերաբերյալ բարձրաձայնել էր մի շարք հարցադրումներ։ Դասագրքի համահեղինակ Վահագն Հակոբյանը, պատասխանելով Աշոտ Մելքոնյանին, մի շարք դիտարկումներով ներկայացրել է իրենց մեկնաբանություններն ու պարզաբանումներն այդ և հարակից հարցերի վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք պատասխանի տեքստն ամբողջությամբ․ «1․ Հայաստանի քաղաքական ուժերի նկատմամբ վերաբերմունքս․ ոչ մի ...
Կարդալ ավելին »Լարսը փակ է մեծ բեռնատարների համար
Ռազմավիրական ճանապարհին մեծ բեռնատարների երթևեկությունը կարգելվի օգոստոսի 13-ին՝ Մոսկվայի ժամանակով մինչև 18:00-ն։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Վրաստանի տարածքում ճանապարհի մաքրման աշխատանքների, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու անհնարինության կապակցությամբ, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանային ոստիկանության հանձնարարականները՝ արգելված է մեծ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում՝ երկու ուղղություններով», – նշված է Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության ...
Կարդալ ավելին »Վարագավան-Տավուշ ճանապարհին կատարվում են նորոգման աշխատանքներ
Հ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ճանապարհի կմ5+600+կմ19+020 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 13.4կմ է։ Այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Ինչպես տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից հետո նորոգվող ճանապարհը կգծանշվի, կհարթեցվեն կողնակները, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։
Կարդալ ավելին »Գոռավանի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, փողերի լվացման մեջ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2003-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը փաստացի իրենը դարձնելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում ապօրինի կազմակերպել և վարել է հողամասերի աճուրդ-վաճառքներ ու վարձակալական մրցույթներ, որոնց մասնակցել և հաղթող են ճանաչվել նրա ընտանիքի անդամները, ովքեր աճուրդի մասնակցելու իրավունք չեն ունեցել: Ընդ որում՝ ...
Կարդալ ավելին »Երևանում փոշու թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.01-2.1 անգամ
Մթնոլորտային օդի որակի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի մթնոլորտային օդում 2025թ․ օգոստոսի 1-ին տասնօրյակի ընթացքում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.01-2.1 անգամ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ մանրամասնելով, որ Կենտրոն վարչական շրջանում գերազանցվել է օգոստոսի 2-ին, 3-ին, 5-ին, 7-10-ը՝ 1.01-2.1 անգամ, Արաբկիր վարչական շրջանում` օգոստոսի 4-ին, 7-10-ը՝ 1.01-1.9 անգամ, Նոր Նորք վարչական շրջանում՝ ...
Կարդալ ավելին »Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն` Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում
Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մայր բուհի ռեկտոր Օկսանա Դեսյատնյուկը, գիտական խորհրդի նախագահ Անդրեյ Կրիսովատին, ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները կատարող Մաքսիմ Լազարենկոն և ԱՈւԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը հանդիսավոր արարողությամբ հանձնեցին 2025 թվականի շրջանավարտների դիպլոմները։ Շրջանավարտներին մաղթեցին բազում հաջողություններ, անսպառ եռանդ, նորանոր ձեռքբերումներ ու բարձունքներ։
Կարդալ ավելին »Ամպրոպ և անձրև․ օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-4 աստիճանով
Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 12-13-ի գիշերը և երեկոյան, 14-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Այդ մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 12-15-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 15-ին սպասվում է առանց ...
Կարդալ ավելին »Մեկ շաբաթում գրանցվել է 531 արտակարգ դեպք. Փրկարար ծառայություն
Օգոստոսի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Մասնավորապես՝ հրդեհի՝ 430, պայթյունի, քարաթափման, երկրաշարժի, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման` 1-ական, փլուզման, ուժեղ քամու, բնական հրդեհի՝ 2-ական, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 3-ական, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, թունավորման` 11, օձի նկատման՝ 53, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ ...
Կարդալ ավելին »