ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները օգոստոսի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում բացահայտվել է 100 հանցագործություն: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Մասնավորապես, բացահայտվել է՝ 15 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Լոռու Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Խնդրում ենք չանհանգստանալ։
Կարդալ ավելին »Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում բացվել է վաստակաշատ մանկավարժների ընտանիքին նվիրված ցուցադրություն
Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Գավառ քաղաքի վաստակաշատ մանկավարժներ Հրաչյա Սարիբեկի Հովեյանին, Թամարա Սիմոնի Ղայֆաչյանին և նրանց դուստր՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, բանաստեղծուհի Ադելաիդա Հովեյանին։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի երկրագիտական թանգարանից, վաստակաշատ մանկավարժների ընտանիքի անդամների կյանքի անցած ուղու ու գործունեության մասին հանգամանալից ներկայացրել է թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը։ Հուշ-ցերեկույթին ներկա են եղել Հովեյանների հարազատները, ընտանիքի անդամները, աշխատանքային ընկերները և ...
Կարդալ ավելին »Հրդեհ՝ Աշտարակի 2-րդ մանկապարտեզում. աշխատակիցներն ու երեխաները տարհանվել են
Այսօր՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի մանկապարտեզներից մեկում ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Դեպքի վայր է ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակ քաղաքի թիվ 2-րդ ...
Կարդալ ավելին »Պայմանական վաղաժամկետ ազատված ցմահ դատապարտյալը կրկին կալանավորվել է. Armlur
Պայմանական վաղաժամկետ ազատված ցմահ դատապարտյալը, որը կրկին կալանավորվել է թմրամիջոց ներկրելու համար, Աշոտ Մանուկյանն է։ Այս մասին գրում է Armlur.am-ը։ Ավելի վաղ, Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում ...
Կարդալ ավելին »Փոքր Մանթաշում հայտնաբերվել է կանեփի 211 թուփ
Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 55-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ ոստիկանների տեղեկությունը ստուգվեց հուլիսի 29-ին: Զննությամբ 55-ամյա տղամարդու բակում հայտնաբերվեց կանեփի 211 ցողուն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Կարդալ ավելին »Բուժկենտրոնից հափշտակել են վճարային տերմինալը
Երկու անձ, խմբի կազմում, 2025 թվականի հունիսի 21-ին ապօրինի մուտք են գործել Լոռու մարզում գտնվող բժշկական կենտրոն, վերցրել են վճարային տերմինալը՝ 447 հզր 700 ՀՀ դրամ գումարով, և դուրս եկել հիվանդանոցից: Հերթապահ բուժքույրը նրանց հետևից վազելով գոռացել է, որ տերմինալը չտանեն, սակայն վերջիններս անտեսելով բուժքրոջ հորդորը, գիտակցելով, որ արարքը կատարում են բացահայտ՝ հափշտակել են տվյալ տերմինալը և հեռացել: Քննչական կոմիտեից ...
Կարդալ ավելին »ՆԳՆ-ն կիրառել է 343 կարգապահական տույժ, 22 ծառայող ազատվել է աշխատանքից
ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածում կատարվել 1 1209 ծառայողական քննություն և ուսումնասիրություն: Ինչպես տեղեկանում ենք գերատեսչության տարածած հաղորդագրությունից, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 343 կարգապահական տույժ։ Մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ ...
Կարդալ ավելին »Կալանավորվել են մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ տեղափոխած անձինք
Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում ցմահ դատապարտված և պայմանական վաղաժամկետ ազատված, հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից հետո ձերբակալվել են ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից: Քննչական կոմիտեից հայտնել են, որ երեք քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍՆ–ն գիտական բազայի արդիականացման համար մրցույթ է կազմակերպում
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հայտերի ընտրության մրցույթ։ ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ մրցույթը կազմակերպվում է՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 2045-Ա/2 հրամանով հաստատված «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի կարգի» համաձայն։ Հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության ...
Կարդալ ավելին »