Հունվարի 31-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես տեղեկացնում է «Հայպետհիդրոմետը», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշեր մայրաքաղաքում կլինի -6-8, վաղը ցերեկը՝ +7+9։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -14-19, ցերեկը՝ -4+1, Կոտայքի լեռներում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ +4+6, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +5+7, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ +2+7, Լոռիում գիշերը՝-8-13, ցերեկը՝ +8+11, ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Մեկ օրում բացահայտվել է 129 հանցանք. գրանցվել է 9 ավտովթար, վիրավորվել է 13 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 29-ից 30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 39, թմրանյութի հայտնաբերման՝ 19, խարդախության` 12, ֆիզիկական ներգործության՝ 10, վարժական հավաքից խուսափելու՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ ...
Կարդալ ավելին »Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը: Հայտնում են ՀՀ կատռավարության մամուլի ծառայությունից: Նախ տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը, անդրադարձել տարածաշրջանային նշանակության թեմաների: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե, Վրաստանի ...
Կարդալ ավելին »Փարիզում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն
Հունվարի 29-ին Փարիզում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի և զինված ուժերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, քաղաքապետեր, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, ֆրանսահայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ հասարակական գործիչներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ընդունելության ...
Կարդալ ավելին »Նորոգվել է դեպի Դսեղ տանող ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամուրջը
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են՝ 2024 թվականին հիմնանորոգվել է Մ-6 միջպետական ճանապարհից դեպի Դսեղ տանող Հ-22 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում գտնվող կամուրջը։ Կամուրջը բաղկացած է 7 թռիչքներից, կամրջի երկարությունը՝ 117մ է, երթևեկելի մասի լայնությունը՝ 6.9 մ, երկու կողմերում առկա են մայթեր՝ յուրաքանչյուրը 0.75 մ լայնությամբ։ Հիմնանորոգման ծրագրի շրջանակում նորոգվել են հենարաններն ու թռիչքային կառուցվածքները, կամրջի ծածկը՝ տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ...
Կարդալ ավելին »Կպարզեցվեն պետության կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության ոլորտում սահմանված ընթացակարգերը
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության ոլորտում սահմանված ընթացակարգերի պարզեցման համար: Ըստ այդմ՝ վերանայվել են պետության կողմից երաշխավորված՝ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակում փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի ծավալները, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ արտամարմնային բեղմնավորման պետական պատվերի շրջանակում ֆինանսավորումը սահմանվել է ըստ փուլերի: Ըստ այդմ՝ սահմանվել ...
Կարդալ ավելին »«Դեֆանս» թաղամասի մոտ բախվել են 2 BMW-ներն ու «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
Հունվարի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:55-ի սահմաններում Սիլիկյան Նոր խճուղում՝ «Դեֆանս» բնակելի թամասի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Ռուբեն Տոնոյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 22-ամյա Արթուր Քերոբյանի վարած «BMW» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Նարեկ Նորեյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Սուսաննա Պետրոսյանը, Արագածոտնի մարզի բնակիչ ...
Կարդալ ավելին »Կենդանիների պաշտպանվածության համար կստեղծվեն իրավական մեխանիզմներ. քննարկում ԱԺ-ում
Հունվարի 29-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի և Արուսյակ Մանավազյանի հեղինակությամբ շրջանառության մեջ դրված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի շուրջ։ Քննարկմանը ներկա են եղել ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ոստիկանության ներկայացուցիչներ։ Քննարկման շրջանակներում անդրադարձ է եղել ...
Կարդալ ավելին »Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ Վրաստանի ԱԳ նախարարին ուղեկցել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Մակա Բոճորիշվիլին նաև եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվող «Հիշողության պուրակում»:
Կարդալ ավելին »Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Ակադեմիական քաղաքի» միջազգային գործընկերների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մշակման և իրականացման շուրջ համագործակից միջազգային կառույցների գործընկերների հետ, որոնք հունվարի 29-31-ն աշխատանքային այցով ժամանել են Հայաստան: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ողջունելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերներին՝ նախարարը կարևորել է ՀՀ կառավարության ամենաառաջնային ծրագրերից մեկի՝ «Ակադեմիական ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ