Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 1 առաջին դասարանցի, 12-րդ դասարանում աշակերտ չկա։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Նոյեմբերյան համայնքի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցն այս ուսումնական տարում ունի 15 աշակերտ։ Դպրոցի երկարամյա տնօրեն Աստղիկ Ազատյանը հայտնեց, որ առաջին դասարանում կա մեկ աշակերտ, ավարտական ՝ 12-րդ դասարանում աշակերտ ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Արհեստական բանականության այս դարաշրջանում էականը մարդու էմոցիոնալ ինտելեկտն է. Վահե Հովհաննիսյան
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը գրառում է արել Գիտելիքի և դպրության օրվա առնչությամբ: «Սիրելինե՛ր, այսօր մեկնարկում է ուսումնական նոր տարին, որը կրկին հիշեցնում է, որ արհեստական բանականության այս դարաշրջանում էականը մարդու էմոցիոնալ ինտելեկտն է, այսինքն՝ աշխարհն ու ինքն իրեն ճանաչելու, հասկանալու, սեփական զգացմունքները կառավարելու, ինչպես նաև ուրիշների զգացմունքները ճիշտ ընկալելու և դրանց արձագանքելու հմտություններն ու կարողությունը։ Կրթությունը մեր ապագայի ամենաուժեղ ներդրումն ...
Կարդալ ավելին »Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել 1815 օտարերկրացի, մշտական՝ 1775
Հայաստանում 2025 թվականի հունվար–հունիսին ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել 1815 օտարերկրացի, մշտական կացության կարգավիճակ՝ 1775 օտարերկրացի: Այդ մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Ժամանակավոր կացության կարգավիճակ ստացածներից 638-ը Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել՝ ընտանիքի հետ միավորվելու հիմքով, 769-ը՝ ուսման հիմքով, 398-ը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմքով, 10-ը՝ ազգությամբ հայ լինելու հիմքով: Հայաստանում առաջին կիսամյակում ամենաշատը ժամանակավոր կացության կարգավիճակ են ստացել ՌԴ ...
Կարդալ ավելին »Սեպտեմբերի 3-ին Չինաստանում կայանալիք լայնամասշտաբ զորահանդեսին կմասնակցի նաև Հայաստանի վարչապետը
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հրավերով 26 օտարերկրյա ղեկավարներ կմասնակցեն Պեկինում կայանալիք հիշատակի միջոցառումներին՝ նվիրված ճապոնացի զավթիչների դեմ չին ժողովրդի դիմադրության և համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարի օգնական Հուն Լեյը, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։ Սեպտեմբերի 3-ին Չինաստանը լայնամասշտաբ զորահանդես կանցկացնի՝ նշանավորելով ճապոնացի զավթիչների դեմ չին ժողովրդի դիմադրության և համաշխարհային հակաֆաշիստական ...
Կարդալ ավելին »Կես տարում ՀՀ-ում ծնվել է 14 հազար 609 մարդ, մահացել՝ մոտ 13 հազար
Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում ծնվել է 14 հազար 609 մարդ՝ 1007–ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, մահացել է 13 հազար 12 մարդ, ինչը 58–ով ավելի քիչ է, քան 2024-ի նույն ժամանակում գրանցված մահերի թիվը: Այդ մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Բնակչության բնական հավելաճը կազմել է 1597 մարդ: Այս տարվա առաջին կիսամյակում նվազել է մեռելածինների թիվը: Մահացած ...
Կարդալ ավելին »Կրթությունն ու գիտելիքը վճռորոշ դեր ունեն հզոր հասարակության և մրցունակ տնտեսության հարցում. ԱԺ նախագահ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Ուղերձում ասված է «Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ եւ մանկավարժներ, կրթական ու գիտական ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Սեպտեմբերի 1-ն առանձնահատուկ խորհուրդ ունի. այն նշանավորում է ոչ միայն նոր ուսումնական տարվա մեկնարկը, այլեւ գիտելիքի եւ կրթության հանդեպ անսահման պատասխանատվության վերահաստատումը: ...
Կարդալ ավելին »Լավ սովորեք, որ լավ ապրեք. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Նախարարի ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Սիրելի՛ սովորողներ, մանկավարժներ, դասախոսներ, Նախորդ ուսումնական տարին հայտարարել էինք մշակութային կրթության տարի՝ կարևորելով ստեղծագործականությունը, արվեստի միջոցով իրականությանն առնչվելու, իրականությունը ճանաչելու, հետազոտելու հմտությունը, արվեստային և մշակութային կրթության խրախուսումը, մեր ուսումնական հաստատություններում միջոցառումների անցկացման բովանդակության շեշտադրումը։ Միասին ...
Կարդալ ավելին »Կապանի Հունան Ավետիսյան փողոցում տեղադրվել է արագաչափ սարք. կգործարկվի սեպտեմբերի 1-ից
ՆԳ նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մի շարք վարորդների համար ստեղծում է արագությունը գերազանցելու պայմաններ, ինչն էլ մեծացնում է վթարային իրավիճակների առաջացման ռիսկը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի 24 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք։ Նշված հատվածում սահմանված երթևեկության առավելագույն ...
Կարդալ ավելին »Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը. ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է 2025-2026 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ–ից։ Հիշեցնենք՝ ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի: Նշված դասարանների դասագրքերի արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Ազգային ...
Կարդալ ավելին »Սևանա լճի միջին ջերմաստիճանն այս օրերին
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում այս օրերին կազմել է 20.1-23,5 աստիճան: Այս մասին տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Կարդալ ավելին »