Հասարակություն

Քաղաքացին մանկապարտեզին վճարած գումարը կարող է հետ ստանալ. Փաշինյան

Երբ աշխատողները համընդհանուր հայտարարագիր ներկայացնեն, հետվճար կստանան երեխաների ուսման վճարից: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե մանկապարտեզի համար 60.000 դրամ են վճարում, վճարած եկամտահարկից կարող են գումարը հետ ստանալ, գումարած դրան՝ 40.000 դրամ այլ նպատակի համար, օրինակ, առողջապահական ծախսերի»,- ասաց նա՝ պնդելով, որ շատ կարևոր է, որպեսզի այդ ծախսերը լինեն թափանցիկ և ծառայություն մատուցող ...

Կարդալ ավելին »

Մանկապարտեզներում ընդգրկված է 83 հազար 3-5 տարեկան երեխա. դա երեխաների 75 տոկոսն է. Անդրեասյան

Այս պահին մենք ունենք ավելի քան 83 հազար երեխա, որոնք ընդգրկված են 3-5 տարեկանների համար նախատեսված նախադպրոցական հաստատություններում, որը տվյալ տարիքային խմբի շուրջ 75 տոկոսն է կազմում, 2022 թվականին այս ցուցանիշը եղել է 63.6 տոկոս: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա տեղեկացրեց, որ երկու տարվա ընթացքում կարողացել են ապահովել 12 % աճ, իսկ ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ-ն պետք է տեսախցիկներ տեղադրի օդանավակայանների մուտքի և ելքի մոտ. նախագիծ

ՆԳՆ-ն պետք է տեսախցիկներ տեղադրի օդանավակայանների մուտքի և ելքի մոտ։ Այս մասին ասվում է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթում, որոնք կառավարության քննարկմանն է ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Հայկ Սարգսյանը: Օրինագծում ասվում է, որ տեսախցիկները պետք է տեղադրվեն նախազգուշացնող` «Տարածքը գտնվում է ՆԳՆ տեսանկարահանման գոտում» գրություններով։ Առաջարկվում է նաև ոստիկանությանը հասանելիություն տրամադրել օդանավակայանների անվտանգության ծառայությունների տեսադիտարկման սարքերին, ինչպես նաև ...

Կարդալ ավելին »

Սահմանվեց սննդային հավելումների ցանկը, որոնց օգտագործումը սննդամթերքի արտադրության մեջ արգելվում է

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում սահմանեց այն սննդային հավելումների ցանկը, որոնց օգտագործումը սննդամթերքի արտադրության մեջ արգելվում է: Այդ  ցանկում ընդգրկված սննդային հավելումների ներմուծումը Հայաստանի տարածք սննդամթերքի արտադրության մեջ օգտագործման նպատակով կարգելվի, ինչի արդյունքում կբացառվի մարդու առողջությանը սպառնացող վտանգը: Ըստ այդմ, տնտեսավարողները, և սպառողները ազգային օրենսդրության կարգավորումով առավել տեղեկացված կլինեն, թե սննդամթերքի արտադրության ժամանակ,որ սննդային հավելումներն են արգելված։ Այս համատեքստում ...

Կարդալ ավելին »

Երեք օրում բացահայտվել է 257 հանցանք. գրանցվել է 19 ավտովթար, զոհվել է 1, վիրավորվել՝ 23 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 24-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 257 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 55, թմրանյութի հայտնաբերման՝ 48, մարմնական վնասվածք պատճառելու` 25, խարդախության` 17, ֆիզիկական ներգործության՝ 16, հոգեկան ներգործության` 14, զենք-զինամթերքի առգրավման, վարժական հավաքից խուսափելու ու սառը զենքի հայտնաբերման՝ 7-ական, ...

Կարդալ ավելին »

Գազի լիցքավորման մեջ 30% խաբում են. ՄՊՀ–ն նախատեսում է չիպերով կանխել թերլիցքավորումը. Գեղամ Գևորգյան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախատեսում է չիպերի միջոցով լուծել գազալցակայաններում առկա թերլիցքավորման խնդիրը։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով հեղուկ և մեթան գազի շուկաներում արձանագրված խնդիրներին։ «Շուկայում խնդիր նկատել ենք. թերլիցքավորման մասին է խոսքը։ Մի տնտեսվարողի վերաբերյալ շուկայի տեսչական մարմնից ստացած ազդակի արդյունքում ստուգում ենք իրականացրել, ու պարզվել է, որ լիցքավորման ...

Կարդալ ավելին »

Սպասվում  է առանց տեղումների եղանակ

Հունվարի 28-ին հանրապետությունում սպասվում  է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի մինչեւ շաբաթվա վերջ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +5+7։  Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -2+2, Կոտայքի լեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ +1+5, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +5+8, Սեւանա լճի ...

Կարդալ ավելին »

Տրանսպորտի երթուղիների վերջնակետերում կտեղադրվեն կենսազուգարաններ

Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ։ Շուրջ 550 ավտոբուսից ստացվող տվյալներն օգնում են դիտարկել դրանց շարժն ու հետագիծը, այն հնարավորություն կտա դիտարկել ու կառավարել երթերը, դրանց միջակայքերը: Երևանի քաղաքապետարանից հայտնել են նաև, որ հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում կտեղադրվեն կենսազուգարաններ: Դրանց տեղադրման և սպասարկման մրցույթը կայացել է, ծրագիրն արդեն մեկնարկել է:

Կարդալ ավելին »

ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրի լրացման կարգը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, անդրադառնալով քաղաքացիների հարցադրումներին, տեղեկացնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածով՝ ՊԵԿ նախագահին վերապահված է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրի լրացման կարգը և դրանում լրացման տվյալները սահմանելու լիազորություն։ Այս իրավասության շրջանակում ՊԵԿ նախագահի 300-Ն հրամանով սահմանված է հայտարարագրի լրացման կարգը, որը փոփոխվել է ՊԵԿ նախագահի 60-Ն հրամանով։ Փոփոխություններն առնչվում են նաև պարտադիր լրացման ենթակա միանվագ ստացված 300.000 ...

Կարդալ ավելին »

Մահացել է լրագրող Արմեն Դուլյանը

Մահացել է լրագրող, հեռուստամեկնաբան, ռադիոմեկնաբան Արմեն Դուլյանը։ Երեկ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Մայիսին նա կդառնար 72 տարեկան։ Աշխատել է Հայաստանի հեռուստակայաններում, տեղական ու միջազգային ռադիոկայաններում, հոդվածներ է տպագրել պարբերական մամուլում։ 2019 թ. հոկտեմբերից մինչ օրս հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարք է վարել Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում՝ առողջական խնդիրները հաշվի չառնելով՝ բարեխղճորեն կատարելով ...

Կարդալ ավելին »
ajax-loader