«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-07:00-ն, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։
Կարդալ ավելին »Հասարակություն
Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա
Սեպտեմբերի 2-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հարավարևմտյան քամի՝ 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա։ Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +36+38։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +30+35, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +30+34, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +33+35, Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ ...
Կարդալ ավելին »Մեկ շաբաթում գրանցվել է 1035 դեպք, որից 614–ը՝ արտակարգ. փրկվել է 8 մարդ
Օգոստոսի 25-31-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1035 դեպք, որից 614-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 512, պայթյունի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 2-ական, վտանգավոր աղբյուրների, նյութերի հայտնաբերման, քարաթափման, սողանքի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման` 1-ական, ուժեղ քամու՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 5, թունավորման՝ 12, ինքնասպանության փորձի՝ 16, օձի նկատման՝ 56, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 68, ...
Կարդալ ավելին »Համաքաղաքացուն սպանած 42-ամյա կապանցին հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին
Օգոստոսի 28-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Կապան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ Հունան Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերել է 49-ամյա մորեղբոր դիակը՝ արյունլվա և գլուխը վնասված վիճակում։ Սպանության հատկանիշներով քրեական վարույթ էր նախաձեռնվել: «Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 27-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ...
Կարդալ ավելին »ՔՊ–ական Արեն Մկրտչյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով` դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արեն Մկրտչյանի` պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած ...
Կարդալ ավելին »Ներդրվել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային հարթակ
Սեպտեմբերի 1-ից ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման ու վճարման ամբողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։ ՊԵԿ–ից հայտնում են, որ ՊԵԿ–ը, Առողջապահության նախարարության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ, ներդրել է նպաստների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միասնական էլեկտրոնային հարթակ։ Նոր փոփոխությամբ՝ սեպտեմբերի 1-ին և դրանից հետո առաջացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկի բացման և փակման վերաբերյալ տվյալները բժշկական հաստատությունը ...
Կարդալ ավելին »Արփինե Սարգսյանն այցելել է հարազատ կրթօջախ. ՆԳՆ տեսանյութը
Գիտելիքի և դպրության օրը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է հարազատ կրթօջախ, շնորհավորել աշակերտներին: ՆԳՆ-ն այցից տեսանյութ է հրապարակել:
Կարդալ ավելին »Ամենաշատը՝ ԱՄՆ-ից․ Հայաստանն 1-ին կիսամյակում ստացել է ավելի քան 17 մլն դոլարի մարդասիրական օգնություն
Հայաստանն այս տարվա առաջին կիսամյակում ստացել է 17 մլն 98.4 հազար դոլարի մարդասիրական օգնություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 75 տոկոսով: Այդ մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Հունվար-հունիսին մարդասիրական օգնության տեսքով ամենաշատը Հայաստան է ուղարկվել քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 9 մլն 534.4 հազար դոլարի, ապա մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝ 1 մլն ...
Կարդալ ավելին »Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերմեկյան տեսանյութ է հրապարակել
Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերմեկյան տեսանյութ է հրապարակել: Այն իր Ֆեյսբուքի էջում հրապարակել է նաև ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ ավելացնելով «Շնորհավոր Սեպտեմբերի 1» հեշթեգը: Տեսանյութը՝ ստորև:
Կարդալ ավելին »Ազատության պողոտայում՝ «Զովք» սուպերմարկետի մոտ, բախվել են Tesla-ն, Nissan-ն ու թիվ 10 երթուղու ավտոբուսը
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:30-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ «Զովք» սուպերմարկետի դիմաց, բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ը և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 երթուղին սպասարկող «Հագեր» մակնիշի ավտոբուսը, հաղորդում է Shamshyan.com–ը։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վթարի ...
Կարդալ ավելին »