Հասարակություն

ՄԻՊ-ը Բրյուսելում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի աշխատանքներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 17-18-ին Բրյուսելում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի գործող անդամների վերջին հանդիպմանն ու կառավարման խորհրդի նիստին։ ՄԻՊ-ից hայտնում են, որ մասնակիցները, ի թիվս այլնի, քննարկել են ցանցի ընթացիկ և առաջիկա աշխատանքներն ու ձեռքբերումները, Կառավարման խորհրդի նոր ռազմավարական ծրագրի մշակման հետ կապված և մարդու իրավունքներին առնչվող մի շարք այլ հարցեր։ Անահիտ ...

Կարդալ ավելին »

Թուրքիայում վաճառքի է հանվել հայկական եկեղեցին և հողատարածքը

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի (պատմ.՝ Ուրֆա) Հալֆեթի շրջանում վաճառքի է հանվել հայկական  եկեղեցու հողատարածքը։ Նման հայտարարություն է տեղադրվել 2025-ի փետրվարի 5-ին  անշարժ գույքի գործակալության կայքում և նշվել, որ «հայկական եկեղեցու և քահանայի տան» զբաղեցրած հողատարածքը վաճառվում է 2 մլն 810.000 լիրայով (մոտ 77.500 դոլար)։ Գրում է ermenihaber.am-ը: Կայքը նշել է, որ եկեղեցու տարածքը կազմում է 904 քմ է և առկա է շինության ...

Կարդալ ավելին »

Ապարանի ավագանին և Գլխավոր դատախազությունը դատարանում վիճարկում են եկեղեցիները Մայր Աթոռին հանձնելու որոշումները. «Հետք»

Նոյեմբերի 13-ին Ապարան համայնքի ավագանին հայցադիմում է ներկայացրել  Վարչական դատարան՝ ընդդեմ համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի: Պահանջում են անվավեր ճանաչել համայնքի տարածքում ինքնակամ կառուցված եկեղեցիները համայնքային սեփականություն ճանաչելու, նվիրատվության պայմանագրով եկեղեցուն հանձնելու որոշումներն ու սեփականության իրավունքի գրանցումները: Համայնքի ղեկավարի որոշումը վարչական դատարանում վիճարկում է  նաև Գլխավոր դատախազությունը, գրում է «Հետքը»: Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը 2019թ. 3 որոշում է կայացրել, որոնց համաձայն ...

Կարդալ ավելին »

Շենգավիթի ոստիկանները կասկածյալի մոտ հայտնաբերել են ատրճանակներ ու թմրամիջոց

Փետրվարի 14-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 20-ամյա Էդգար Ս.-ի մոտ հնարավոր է՝ ապօրինի զենք-զինամթերք լինի, հաղորդում է Shamshyan.com-y: Տեղում Շենգավիթի ոստիկանները պարզում են վերջինի գտնվելու վայրը և ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու, թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում են նրան և տեղափոխում ոստիկանության Շենգավիթի բաժին: Արդեն տեղում փաստերի ճնշման տակ ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը ԱԳ նոր փոխնախարար է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է ԱԳ փոխնախարար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:

Կարդալ ավելին »

Արագածոտնի տներից մեկի լոգարանում 22-ամյա աղջկա մարմին է հայտնաբերվել

Փետրվարի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ աղջկա դի, հաղորդում է Shamshyan.com-ը: Տեղում պարզվել է, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 22-ամյա Արմինե Ո.-ն է, ում տանը՝ լոգարանում, հայտնաբերել են հարազատները՝ մահացած վիճակում: Դատաբժշկի նախնական ...

Կարդալ ավելին »

Ձյուն, մրրիկ, մերկասառույց․ սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել նախազգուշացմամբ, որ գալիք չորեքշաբթի, երեկոյան ժամերին երկրի տարածքում կսկսվի ձյուն, որը ընդհատումներով կշարունակվի մինչեւ շաբաթվա վերջ։ Ընդ որում՝ հինգշաբթի Երեւանում եւ մի շարք մարզերում տեղումները կլինեն ինտենսիվ։ Օդերեւութաբանները կանխատեսում են մրրիկ լեռներում եւ ցածր հորիզոնական տեսանելիություն, հանրապետության գրեթե բոլոր ճանապարհներին կլինի մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային ժամերին աստիճանաբար ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանը փետրվարի 20-ին կանխատեսվող ձյան տեղումներին պատրաստ լինելու ուղղությամբ աշխատանքներ է ձեռնարկել

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում նախապատրաստական աշխատանքներ են տարվում փետրվարի 20-ին կանխատեսվող ձյան տեղումներին պատրաստ լինելու նպատակով: Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի փետրվարի 17-ի գործակարգավարական նիստում:  «Պետք է համայնքը պատրաստ լինի ամբողջ ծավալով: Երևանի ավագանու սահմանած կարգով անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման, ձմռան ամիսներին էլ ձյան ու սառույցի կուտակումներից մայթերը մաքրելու գործում պատասխանատու ...

Կարդալ ավելին »

Երեք օրում բացահայտվել է 235 հանցանք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 13 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 14-17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 235 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 36, թմրանյութի հայտնաբերման՝ 35, մարմնական վնասվածք պատճառելու` 23, ֆիզիկական ներգործության և պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 15-ական, ...

Կարդալ ավելին »

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնվել 509 քրեական վարույթ. դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 15-ին ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավար կազմը, մարզի դատախազության դատախազները, այլք: Արմեն ...

Կարդալ ավելին »
ajax-loader