Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստում հավանություն տվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ու ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի օրենսդրական նախաձեռնությանը։ Դրանով՝ վարորդների 9 տուգանային բալային համակարգից անցում կկատարվի 13 տուգանային միավորի համակարգի: Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2025թ. մայիսի 1-ից: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարեց, թե «սա պետություն-քաղաքացի երկխոսությունից ծնված նախաձեռնություն է»։ «Հիմա առաջարկվում է 9 տուգանային ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Ձերբակալվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից ձերբակալվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։ Տեղեկությունը հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Երկու անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են և տեղափոխվել քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն»,- ասաց Սարգսյանը։ Վարդան Ղուկասյանի «Ֆեյսբուքի» էջում տարածած հայտարարության համաձայն՝ նա և նրա ...
Կարդալ ավելին »Անշարժ գույքի հարկը մարդը պետք է հենց «լատարեյի» տրամաբանությամբ ընկալի. Նիկոլ Փաշինյան
Մարդկանց շեմից ներս եւ շեմից դուրս իրավիճակը էականորեն իրարից տարբերվում է. սրա պատճառն այն է, որ մեզ համար բարեկեցությունը միջավայրային երեւույթ չէ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր ընկալումն այն է, որ իմ բարեկեցությունն իմ բարեկեցությունն է, փոխադարձ հաղորդակցություն չկա: Մեծ հաշվով, դժվար է հասկանալ՝ ո՞նց կարելի է բարեկեցիկ բնակարան ունենալ ավերակ բակում: ...
Կարդալ ավելին »Ռազմական դրության ժամանակ թանգարանային նմուշների տարհանման համար հատուկ ցանկ կառանձնացվի
ՀՀ–ում թանգարանային առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության հավաքածուների հատուկ ցանկեր կստեղծվեն արտակարգ իրավիճակներում կամ ռազմական դրության ժամանակ դրանց պաշտպանության, տարհանման համար: Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր՝ փետրվարի 20-ի կառավարության նիստի ժամանակ։ Նշվում է, որ այդ նպատակով կիրառվեն լավագույն մասնագիտական միջոցները: «Թանգարանային հավաքածուներում կան այնպիսի թանգարանային առարկաներ, որոնք ունեն առանձնակի արժեք և բացառիկ կարևորություն պատմական, գիտական, մշակութային, կրթական տեսանկյունից և դրանց պահպանության, ...
Կարդալ ավելին »Վերանայումներ չանելու դեպքում ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունն ավելի կվատթարանա. «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է օրերս «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2024» զեկույցը։ Այսպես՝ Հայաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսը (ԿԸԻ) 2024թ.-ին 2023-ի համեմատ չի փոխվել և կազմում է 47 միավոր։ Ըստ ԿԸԻ-ի կազմված, 180 երկրներ ներառող համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 63-րդ տեղում է։ ԿԸԻ-ի՝ նախորդ տարվա համեմատ անփոփոխ մնալը մտահոգիչ է, քանի որ դա ևս մեկ ապացույց է այն ...
Կարդալ ավելին »Բացվել են «Աբովյան» ՔԿՀ նորոգված վարչական շենքը և անազատության մեջ գտնվողների պահման վայրը
Այսօր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել վարչական շենքի և կալանավորված անձանց պահելու վայրի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ–ից։ Նշվում է, որ բացման արարողությանը ներկա Սրբուհի Գալյանը, խոսելով անազատության մեջ գտնվող անձանց պահման պայմանների բարելավման անհրաժեշտությունից՝ նշել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկն իր պայմաններով առանձնահատուկ կարգավիճակ ունի և մոտ ապագայում կարող է այն նշաձողը դառնալ, որին ...
Կարդալ ավելին »Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Փետրվարի 19-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աբովյանի (Չարենցավանի հատված), Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի, Ստեփանավանի, Գուգարքի, Տաշիրի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Հրազդանի և Տաշիրի տարածաշրջաններում, խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։ Միջպետական և հանրապետական ...
Կարդալ ավելին »Հակոբ Արշակյանն ընդունել է Դոմինիկանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 19-ին ընդունել է մեր երկրում Դոմինիկանայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային (նստավայրը` Մոսկվա): Հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից: Շնորհավորելով Ալեխանդրո Արիաս Սարսուելային դեսպան նշանակվելու առթիվ` Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ վերջինիս մասնագիտական ունակությունները եւ գործունեությունը կնպաստեն Հայաստանի եւ Դոմինիկանայի միջեւ հարաբերությունների զարգացմանը: Հայաստանը շահագրգիռ է Դոմինիկանայի ...
Կարդալ ավելին »ԲՏԱ նախարարը և EDGE Group-ի նախագահը խորացնում են գործակցությունը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 18-ին Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանական, անվտանգային և առաջատար տեխնոլոգիաների զարգացման ոլորտում մասնագիտացած, ռազմարդյունաբերական ոլորտի առաջատար «EDGE Group» ընկերության առևտրի և առաքելության աջակցության նախագահ Օմար Ալ-Զաաբիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ոլորտային համագործակցության հնարավորությունները, ...
Կարդալ ավելին »Ներթափանցում են ցուրտ և տաք օդային հոսանքներ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է, որ Հայաստան են ներթափանցելու տաք և ցուրտ օդային հոսանքներ։ «Այսօրվա օդի ջերմաստիճանի բարձրացմանը (Երևանում մինչև +12 աստիճան) չխաբվեք, փետրվարի 19-ի երեկոյան ժամերից և առաջիկա երեք օրերին կզգաք հյուսիս-արևմուտքից ներխուժող հզոր ցուրտ օդային հոսանքների և հարավ-արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքների ճակատամարտը մեր հանրապետությունում»,- գրել է նա։ Ավելի վաղ ՊՈԱԿ-ից հայտնել էին, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ