Կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս` խուսափելու հնարավոր խարդախություններից: ԿԲ-ից հայտնում են, որ անհայտ անձինք ներկայանում են որպես ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ ու առաջարկում հեռավար պայմանագրեր՝ առանց իրական ապահովագրության։ «Խաբեբաները տրամադրում են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր կամ պայմանագրեր՝ ավելի կարճ ժամկետով, քան խոստացված է։ Վստահեք միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերություններին եւ գործակալներին։ Օգտվեք միայն պաշտոնական կայքերից ու ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Երուսաղեմի Հայոց պատրիարքության սեփականությունը կարող են բռնագրավել․ պատրիարքը դիմել է Իսրայելի վարչապետին
Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Տ. Աղան Աբեղա Գոգչյանը տեղեկացրել է, որ Երուսաղեմի պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է գրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին արնոնայի (հարկային պարտքերի) հարցով: Նշվում է, որ նամակում պատրիարք հայրը հորդորել է վարչապետին միջամտել և դադարեցնել պատրիարքության դեմ ձեռնարկած քաղաքապետարանի գործողությունները և վերսկսել իր կողմից նշանակված կառավարական հանձնախմբի հանդիպումները՝ խնդրին լուծում գտնելու համար: «Երուսաղեմի Հայոց ...
Կարդալ ավելին »ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչներին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային և ազգային համակարգման թիմերի ներկայացուցիչներին։ Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ՊԵԿ նախագահը ընդգծել է մաքսային ենթակառուցվածքների արդիականացման շրջանակում ՎԶԵԲ աջակցության կարևորագույն դերը։ Քննարկվել են ներկայում ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, մասնավորապես, Ագարակի անցակետի վերակառուցման և արդիականացման, ինչպես նաև Սիսիանում ու Երևանում ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում պահպանվում է սուր շնչառական վարակների բարձր ակտիվությունը
025թ. 7-րդ շաբաթվա (10.02-16.02.2025թ.) ընթացքում ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն: Շարունակում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի, ինչպես նաև Գրիպ Բ տեսակի հարուցիչները։ Այլ շնչառական վարակներից՝ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ադենովիրուսի, ռինովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ 2025թ․ 7-րդ շաբաթվա ընթացքում առողջության առաջնային պահպանման ...
Կարդալ ավելին »Մարզային բոլոր բուժկենտրոններն անցնում են Առողջապահության նախարարության ենթակայության ներքո
Կառավարության որոշմամբ` մարզային բոլոր բժշկական կենտրոններն անցնում են Առողջապահության նախարարության ենթակայության տակ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Հաջորդիվ կենտրոնների կառավարման նոր մոդելի ներդրումն է լինելու, որը կապահովի բուժծառայությունների հասանելիության ընդլայնումը, որակի բարելավումը և կնպաստի ֆինանսատնտեսական արդյունավետության բարձրացմանը: Շարունակելու ենք սերտ աշխատել մարզային իշխանությունների մեր գործընկերների հետ` ի նպաստ մեր քաղաքացիների առողջապահական կարիքների ...
Կարդալ ավելին »461 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում, տուգանքը` 220,6 մլն դրամ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը հնարավորություն կտա ապահովել կայուն և վստահելի բիզնես ...
Կարդալ ավելին »Արցախցիները ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո պետք է դիմեն անձնագրի համար
Այն պահից, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած ԼՂ-ից բռնի տեղահանված անձը ստանում է ծանուցում առ այն, որ ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, նրա «070» ծածկագրով անձնագիրը դառնում է անվավեր, ինչի պատճառով կարող են խնդիրներ առաջանալ թոշակ ու նպաստ ստանալու, բանկային գործարքներ կատարելու, այլ երկրի վիզա ստանալու կամ արտերկիր մեկնելու հետ կապված։ Այդ մասին հայտնում են Միգրացիայի ...
Կարդալ ավելին »Գյումրիում ավագանու ընտրությունը՝ մարտի 30-ին․ հայտերն ընդունվում են այսօրվանից
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստին նշանակել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը: Ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։ Հանձնաժողովը հաստատել է նաև ընտրությունների անցկացման և նախապատրաստման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումներ կարող են ներկայացնել փետրվարի 21-ից մարտի 5-ը՝ մինչեւ ...
Կարդալ ավելին »Սպասվում է ինտենսիվ ձյուն
Փետրվարի 20-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում է ձյուն, տեղ-տեղ ինտենսիվ։ Օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են մրրիկ եւ ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հարավարեւելյան քամու ուժգնությունը տեղ-տեղ կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։ Ինչպես տեղեկացնում է «Հայպետհիդրոմետը», Երեւանում սպասվում է ուժեղ ձյուն։ Գիշեր մայրաքաղաքում կլինի -6-8, վաղը ցերեկը՝ -2-4։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ ...
Կարդալ ավելին »Ձյան պատճառով դպրոցներում դասերը հետաձգվում են. Ժաննա Անդրեասյան
Հաշվի առնելով եղանակային պայմանները և սպասվող տեղումները՝ դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով։ Այd մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Տեղացած առատ ձյունը կոլապս էր առաջացրել մայրաքաղաքում, ստեղծելով դժվարություններ երթեւեկությունում:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ