Հասարակություն

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Փետրվարի 25-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ի երեկոյան, 26-27-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 24-ին՝ 13-16 մ/վ, 25-26-ին՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ը և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևանում փետրվարի 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի ...

Կարդալ ավելին »

Անցած 3 օրվա ընթացքում բացահայտվել է հանցագործության 180 դեպք. ՆԳՆ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 21-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 180 դեպք: Այս մասին հայտնում են ՆԳՆ–ից։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, թմրանյութի հայտնաբերման՝ 25, մարմնական վնասվածք պատճառելու` 19, խարդախության՝ 16, ֆիզիկական ներգործության՝ 15, հոգեկան ներգործության՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 9, շորթման ...

Կարդալ ավելին »

Երևանում կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստ

Երեւանում այս շաբաթ՝ փետրվարի 25-ին, ժամը 09:30-ին կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը: Նիստը կանցկացվի ԱԺ ոսկեզօծ դահլիճում: Այդ մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Նիստին հաջորդելու է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի եւ Նիլս Ուշակովսի մամուլի ասուլիսը:

Կարդալ ավելին »

Գեղարդ և Գողթ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղարդ և Գողթ բնակավայրերում փետրվարի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Կարդալ ավելին »

Ժնևում կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ժնևում կայացել է Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ–ը հայտնել էր, որ փետրվարի 24-25-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։ Նշվում էր, որ Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։

Կարդալ ավելին »

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը պատրաստ է. քաղաքապետարան

Արդեն պատրաստ է Երեւանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը։ Այս մասին փետրվարի 24-ին հրավիրված ասուլիսում հայտնել է Երեւանի փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ փաթեթը եւ վերանայված պետական ​​ներդրումային ծրագիրը պետք է ստորագրի քաղաքապետը։ Այնուհետեւ դրանք կուղարկվեն համալիր փորձաքննության։ «Այնուհետեւ պաշտոնական մեկնարկ կտրվի ֆինանսավորման շուրջ բանակցություններին»,- պարզաբանել է Հովհաննիսյանը։ Ավելի վաղ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ մինչեւ 2025թ. վերջ կորոշվի «Աջափնյակ» կայարանի կառուցապատողը։ Ավելին, 2026թ., ըստ ծրագրի, պետք է սկսվեր բուն շինարարությունը։

Կարդալ ավելին »

Դատարան հանձնված քրեական վարույթների եռակի աճ՝ Վայոց ձորի մարզի դատախազության կողմից

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր Դատախազությունից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամփոփմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք: Ասպուրակ Ավետիսյանը ...

Կարդալ ավելին »

Պետությանը և համայնքին պատճառվել է շուրջ 42 միլիոն դրամի վնաս, որից վերականգնվել է շուրջ 28 միլիոն դրամը. դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 22-ին ամփոփվել են Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Դավիթ ...

Կարդալ ավելին »

429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ

2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց ենք ունեցել Երևանի և Գորիսի մեր գրասենյակներում` հակամարտության սրացումների արդյունքում ընտանիքների բաժանման առնչությամբ։ Այս մասին հայտնում են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։ «62 ընտանիք դիմել է մեզ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։ 429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով՝ ընտանիքների կողմից ստացված դիմումների համաձայն։ ...

Կարդալ ավելին »

Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Էստոնիայի ժողովրդին Էստոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ ժողովրդավարական արժեքների, ազատության և ինքնիշխանության գաղափարների ու փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացումը և բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումներին, ինչպես ...

Կարդալ ավելին »
ajax-loader