Հասարակություն

ԿԳՄՍ նախարարն ահազանգ է ստացել Երևանի դպրոցներից մեկում դրամահավաքի վերաբերյալ. չհայտարարված այց է իրականացվել

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը չնախատեսված այց է կատարել Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց, հետևել դասերի կազմակերպման ընթացքին և կարգապահական կանոնների պահպանմանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը նաև ճշգրտել է հնարավոր դրամահավաքի վերաբերյալ ահազանգերի հետ կապված հարցեր:  Այցի շրջանակում քննարկվել են ընթացիկ մի շարք խնդիրներ, տրվել են դրանց ...

Կարդալ ավելին »

ՀՀ նախագահն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի: ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը շնորհակալություն է հայտնել նախագահին այցելության համար և շեշտել նման այցերի կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար: Հանրապետության նախագահը շփվել է համայնքի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել համայնքային կյանքի անցուդարձով:

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանն անդրադարձավ օդի որակին

Ընթացիկ տարվա փետրվարին օդի որակի միջինացված  ցուցանիշները գտնվել են չափավոր, իսկ եղանակային պայմաներից ելնելով՝ լավ կամ չափավոր միջակայքում: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում  տեղեկացրեց Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը՝ ներկայացնելով 2025 թվականի փետրվար ամսում օդի որակի չափման սարքերից ստացված տվյալները: Երևան քաղաքում գտնվող շինհրապարակներում տեղադրված 165 կայաններից ստացված տվյալների համաձայն՝ փետրվար ամսվա համար օդի որակի ինդեքսի միջինացված ...

Կարդալ ավելին »

Երևանի նոր հատակագիծն անհնար է դարձրել հանրային տարածքներում ինքնակամ կառույցների օրինականացումը

Երևան քաղաքի նոր հատակագծի հաստատումը խիստ պահանջներ է առաջադրել, այն անհնար է դարձրել  հանրային տարածքներում  ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացը:  Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում  ասաց Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Նարեկ Բարսեղյանը:  Նրա խոսքով՝ 2019-2024 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից կայացվել են համայնքային հողամասերում 945, իսկ սեփական հողամասերում 3313 ինքնակամ կառույցների օրինականացման որոշումներ, որի արդյունքում համայնքային բյուջե ...

Կարդալ ավելին »

Ֆուտբոլային հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպի համար 9 երկրպագու ձերբակալվել է

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի շրջանակներում մարտի 1-ին կայացած «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ երկրպագուների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Հայաստանի քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն)։ Այդ մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Նա հայտնեց, որ  9 երկրպագու ձերբակալվել է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) ավելի վաղ դատապարտել էր երկրպագուների ...

Կարդալ ավելին »

Օտար լեզուների դասավանդման բարելավումը հիմնաքարային է. ԿԳՄՍ փոխնախարար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնած «Շարունակական մասնագիտական զարգացում՝ հանուն արդյունավետ դասավանդման» խորագրով երկօրյա համաժողովի բացմանը՝ նախատեսված անգլերեն դասավանդող ուսուցիչների համար: Միջոցառմանը մասնակցել և համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ադդե Հովասափյանը: Համաժողովին մասնակցել են Երևանի և ...

Կարդալ ավելին »

Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ են կատարվում

Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում փոխարինվում են 3 շարժասանդուղքները: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը՝ մանրամասնելով, որ շարժասանդուղքներից մեկն արդեն շահագործման է հանձնվել, մյուս երկուսի աշխատանքները կավարտվեն մինչև մայիսի 30-ը: Շարժասանդուղքների փոխարինման արժեքի վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին ի պատասխան, Սեդրակյանը տեղեկացրեց, որ «Գործարանային» կայարանի 3 շարժասանդուղքի փոխարինումը մոտ 220 ...

Կարդալ ավելին »

Հայաստանի անվտանգության մակարդակը կբարձրանա եվրաինտեգրման գործընթացում. Արտակ Զեյնալյան

«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը նախաձեռնած խումբը կարծում է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը հավաքական արևմուտքի ժողովրդավարական ինստիտուտներն են:  ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նման դիրքորոշում հայտնեց նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:  Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը նկատեց՝ օրենքի քննարկման ընթացքում բազմաթիվ են եղել անդրադարձները նրան, որ օրենքի ընդունումը ...

Կարդալ ավելին »

Երևանի մի շարք փողոցներում լուսավորության արդիականացման և մայթերի բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն

Այս տարի Երևանի 6 փողոցներում լուսավորության արդիականացման աշխատանքներ կիրականացվեն: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց «Երքաղլույս» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Մուրադյանը: «Այդ փողոցներն են՝ Աբովյան, Տիգրան Մեծ, Մելիք Ադամյան,Նալբանդյան և Դեմիրճյան: Նախատեսվում է բոլոր մալուխներն անցկացնել ստորգետնյա ճանապարհով, որը մեր գրաֆիկով պետք է ավարտենք մինչև հոկտեմբեր: Բացի այդ, ունենք լեդավորման ընթացիկ աշխատանքներ, որոնք վերաբերում են Երևանի տարբեր փողոցների, ...

Կարդալ ավելին »

Ավինյանն ամոթալի որակեց շտապօգնության բժիշկների նկատմամբ արձանագրված բռնության դրսևորումները

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ամոթալի է համարում շտապօգնության աշխատակիցների ու բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքերը: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստում Տիգրան Ավինյանը տարօրինակ ու ամոթալի համարեց բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքերը: «Բժիշկների նկատմամբ բռնությունները մեր հասարակության մեջ առկա ամենատարօրինակ երևույթներից են, և, անկեղծ ասած, դրանք լավ բան չեն վկայում մեր մասին, մեր հանրության մասին: Այդ առումով, կարծում եմ, մենք դրա մասին բարձրաձայնելու, ...

Կարդալ ավելին »
ajax-loader