Ամերիկյան Nvidia Corp. ընկերությունն իր գործընկերների հետ առաջիկա 3-4 տարվա ընթացքում կարող է ԱՄՆ-ում ստեղծել և տեղադրել արհեստական բանականության գերհաշվարկային տեխնոլոգիաներ՝ շուրջ 500 միլիարդ դոլարի արժեքով: Fox News-ին այս մասին հայտնել է չիպարտադրողի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանը։ Նրա խոսքով՝ երկրում սկսվել է նոր արդյունաբերական հեղափոխություն, որի շարժիչ ուժը արհեստական բանականությունն է։ Անցած շաբաթ Nvidia-ն հայտարարեց, որ Թայվանի Taiwan Semiconductor ...
Կարդալ ավելին »Լուրեր
Bitcoin-ի փոխարժեքն այսօր. 23/10/25
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հոկտեմբերի 23-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 2.81%-ով և կազմել 41,369,231.83 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 2.91%-ով և կազմել 108,010.84 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 4.75%-ով և կազմել 3,882.14 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.035939178 (-1.92%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 2.83%-ով և կազմել 467.24 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.004325503 ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեք. 23/10/25Դրամի փոխարժեքԴրամի փոխարժեք. 23/10/25
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 381.50 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 384.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 444.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 447.50 դրամ (-1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.69 դրամ (+0.03 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.78 դրամ (+0.02 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 381.50 դրամ (+0.00 ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-բիզնես գործընկերային քննարկում՝ մաքսային վարչությունում
ՊԵԿ Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում հերթական հանդիպումն է տեղի ունեցել մաքսային միջնորդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Համատեղ քննարկվել են մաքսային ընթացակարգերի հետագա բարելավմանն ուղղված հարցեր։ Մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումների համատեքստում՝ Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը կարևորել է մաքսային միջնորդական կազմակերպությունների ներկայացուցիչների դերն ու ակտիվ մասնակցությունը գործընթացներին։ Հանդիպմանը խոսել են արտաքին տնտեսական ...
Կարդալ ավելին »Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումը
Հայաստանը ներկայացնող մրցավարները կաշխատեն ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի խաղում: Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն: «Համրուն Սպարտանս» (Մալթա)-«Լոզան» (Շվեյցարիա) խաղի մրցավարը կլինի Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականները՝ Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը։ 4-րդ պաշտոնյան Աշոտ Ղալթախչյանն է։ VAR-ի մրցավարը կլինի Զավեն Հովհաննիսյանը, AVAR-ինը՝ Յուրա Մահտեսյանը։ Խաղը կկայանա հոկտեմբերի 23-ին։
Կարդալ ավելին »ՀՀ բանկերում սպասարկվել է 5․28 մլն հաճախորդ
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների՝ 2025թ.-ի հուլիսի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5,275,946 հաճախորդ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 406,386-ով կամ 8.3%-ով։ Նրանցից 5,052,439-ը ֆիզիկական անձինք են, իսկ 223,507-ը՝ իրավաբանական անձինք: Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա հուլիս ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակըկազմել է 11,268,315։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 1,201,908-ով կամ 11.9%-ով։ Մասնավորապես հաշիվներից 9,619,185-ը ֆիզիկական անձանց հաշիվներ ...
Կարդալ ավելին »2026-ից Formula 1-ը հեռարձակելու է Apple-ը՝ բացառիկ իրավունքով
Apple Inc.-ը և «Ֆորմուլա-1»-ը հայտարարել են հնգամյա գործընկերության մասին։ Այն ընկերությանը հնարավորություն կտա բացառիկ իրավունքներով հեռարձակել այս ավտոմրցաշարի բոլոր փուլերը ԱՄՆ-ում՝ Apple TV հարթակում՝ սկսած 2026 թվականից։ «Այս համագործակցությունը հիմնված է Apple-ի և «Ֆորմուլա-1»-ի միջև ձևավորված ամրապնդվող հարաբերությունների վրա, որոնք զարգացան բլոկբաստեր F1 The Movie-ի համաշխարհային հաջողությունից հետո, որը դարձավ բոլոր ժամանակների ամենաշահութաբեր սպորտային ֆիլմը», – նշված է Apple-ի հայտարարության ...
Կարդալ ավելին »Հիմնական ցուցանիշների աճ՝ բանկային համակարգում
Հայաստանյան բանկերը 2025թ․ երրորդ եռամսյակի տվյալներով արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ու պարտավորություններն ավելացել են 21.2%-ով, իսկ կապիտալը՝ 21․4%-ով: Ներկայացնում ենք 2025թ․ երրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը: Ակտիվներ ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածում 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21.2%-ով՝ կազմելով ...
Կարդալ ավելին »Ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումներ՝ AI կենտրոնների պատճառով
Արհեստական բանականության (ԱԲ) տվյալների մշակման կենտրոնների թվի արագացող աճը լուրջ խնդիրներ է առաջացրել ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման համար՝ աշխարհի տարբեր մասերում։ Այդ մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը։ Այսպիսով, Մեքսիկայում տվյալների կենտրոնի բացումը, ըստ նրանց տվյալների, հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատումների հաճախակիացման, իսկ ջրի խափանումները, որոնք նախկինում տևում էին օրեր, այժմ կարող են շաբաթներ տևել։ Ջրի պակասը հանգեցրել ...
Կարդալ ավելին »iPhone 17-ի վաճառքն առաջին 10 օրում 14%-ով գերազանցել է iPhone 16-ին
iPhone 17-ի վաճառքներն ԱՄՆ-ում և Չինաստանում առաջին 10 օրում 14%-ով բարձր են եղել, քան iPhone 16-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Այս մասին հայտնում է Counterpoint վերլուծական ընկերությունը։ Միևնույն ժամանակ, նոր սմարթֆոնի հիմնական մոդելի վաճառքները Չինաստանում գրեթե կրկնապատկվել են նախորդ տարբերակի համեմատ, իսկ երկու շուկաներում միասին աճել են 31%-ով։ «iPhone 17 շարքի հիմնական մոդելն ունի գնի և որակի գերազանց հարաբերակցություն և չափազանց ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ