Xiaomi-ի ապարանջանը կփրկի․․․ մոծակներից

Չինական Xiaomi ընկերությունն իր Youpin կոլեկտիվ ֆինանսավորման հարթակում ներկայացրել է Qualitell ապարանջանը, որն իսկական փրկություն կարող է լինել նրանց համար, ովքեր հոգնել են ամռանը նյարդայնացնող մոծակներից։

Ապարանջանի հիմնական առանձնահատկությունը միջատներին արդյունավետորեն վանելու կարողությունն է՝ առանց ավանդական քիմիական նյութերի օգտագործման: Qualitell-ի գաղտնիքը հատուկ օղակի մեջ է, որում լցվում են վանող հատկություններ ունեցող եթերային յուղեր:

Xiaomi Qualitell .jpg (75 KB)

Ըստ արտադրողի՝ մեկ լիցքավորումը բավական է մոծակների դեմ 90 օրվա պաշտպանության համար։ Առաջին ակնարկները չափազանց դրական են. շատերը նշել են, որ ապարանջանը շատ ավելի արդյունավետ է աշխատում, քան մոծակների դեմ պաշտպանության նպատակով ստեղծված սփրեյները և ապահովում է երկարատև ու հուսալի պաշտպանություն:

Qualitell ապարանջանն առաջարկվում է մոտ 2500 դրամին համարժեք յուանով։ 

ajax-loader