Tag Archives: խորհրդակցություն

ՆԳ նախարարը Սյունիքում խորհրդակցություններ է անցկացրել ոստիկանների և փրկարարների հետ

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, Ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը։ Քննարկվել են տարբեր հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ ...

Կարդալ ավելին »

Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ կարգապահության վիճակի և խնդրահարույց հարցերի վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ զինված ուժերում կարգապահության վիճակի և առկա խնդրահարույց հարցերի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Բացելով նիստը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ քննարկվող հարցերը չափազանց կարևոր են զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացման և ամրապնդման գործում։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են զեկույցներ՝ անդրադառնալով ԶՈՒ կարգապահության վիճակին, խնդիրներին և դրանց ...

Կարդալ ավելին »

Պաշտպանության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ hուլիսի 11-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը: Ինչպես հայտնում են պաշտպանության նախարարությունից, մինչ հարցերի քննարկմանն անցնելը՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է վերջերս զինվորական բարձրագույն կոչումների արժանացած բարձրաստիճան զինվորականներին, մաղթել քաջառողջություն, ծառայողական հաջողություններ՝ կարևորագույն առաքելություն իրականացնելու գործում։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ...

Կարդալ ավելին »

ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև կայացել են խորհրդակցություններ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել են խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փոխգործակցության, Իրանի հետ կողմերի համագործակցության, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բազմակողմ հարթակներում համագործակցության թեմաներով։ Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը և Վահան Կոստանյանը, իսկ ՌԴ պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն: Քննարկվել է հիշյալ տարածաշրջաններում գործունեությանն, ...

Կարդալ ավելին »
ajax-loader