Կառավարությունը Լոռու մարզի Ալավերդի քաղաքի վթարային շենքերի բնակիչների համար փոխհատուցման նոր կարգ հաստատեց։ Որոշման նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Համաձայն նախարարի ներկայացրած նախագծի՝ ներկայում գործող 1 քմ-ի համար սահմանված 63,400 դրամ փոխհատուցման չափը չի բավարարում՝ համարժեք բնակարաններ ձեռք բերելու համար։ Նախագծով առաջարկվում է 1 քմ-ի համար սահմանել 148,050 դրամ՝ համապատասխանաբար ավելացնելով նախկին գումարը։ «Փոխհատուցման չափի ...
Կարդալ ավելին »Tag Archives: Լոռու մարզ
Լոռու մարզի մի շարք հուշարձաններ վերականգնվում են ԿԳՄՍՆ միջոցներով և պատվերով
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մասնավորապես վերականգնվում և վերանորոգվում են Ամրակիցի Սբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցին, «Լոռի բերդ» ամրոցի պարիսպները, բաղնիքները, եկեղեցին (հասարակական կառույցը), տեղեկատվական կենտրոնը։ Լոռու մարզի Ամրակից գյուղի ...
Կարդալ ավելին »Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և Կաթնառատ գյուղում դպրոցներ կկառուցվեն
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում գույքի նվիրատվությունն ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին որոշում կայացրեց: Այս որոշմամբ նախատեսվում է ընդունել Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականություն հանդիսացող, մարզ Լոռի, համայնք Տաշիր գյուղ Կաթնառատ 1-ին փողոց 2/1 հասցեում գտնվող 1․25219 հեկտար մակերեսով հողամասի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և Գույքն ամրացնել ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին՝ Կաթնառատ գյուղի վարչական տարածքում ...
Կարդալ ավելին »Հունգարիան աջակցություն է տրամադրել Լոռու մարզում ջրհեղեղից տուժածներին և ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղար Տրիստան Ազբեջյը ստորագրել են փոխգործակցության հուշագիր։ Ըստ հուշագրի՝ Հունգարիայի կառավարությունը Հայկական Կարմիր խաչի ընկերությանը շուրջ 500 հազար եվրո է տրամդրել՝ Լոռու մարզում ջրհեղեղից տուժած 1000, և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5000 հոգու սննդով, հիգիենայի և անկողնային պարագաներով ապահովելու նպատակով: Պետքարտուղարի խոսքով՝ փոխգործակցությունն ուշացած է սակայն ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍՆ պատվերով սկսվել է Լոռու մարզի հուշարձանների վերականգնումը
ԿԳՄՍ նախարարության պատվերով սկսվել են ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդի եկեղեցու (հասարակական կառույցի), Ամրակիցի ռուսական Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու, Հաղպատի վանական համալիրի փլուզված աշտարակի և պարիսպների վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են ՀՀ Լոռու մարզի նշյալ հուշարձաններ, ինչպես նաև Սանահին վանական համալիր և Սանահինի կամուրջ՝ մշտադիտարկման: Աշխատանքային խումբը տեղում ծանոթացել ...
Կարդալ ավելին »Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Լոռու մարզում է
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Ինչպես տեղեկանում ենք Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, Անահիտ Ավանեսյանը Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Մեսրոպ Հազրոյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել բժշկական ծառայության ծավալներին և ծրագրերի ընթացքին: Նա տեղում հետևել է կառուցվող Ինֆեկցիոն մասնաշենքի շինարարական աշխատանքներին, տնօրենի հետ քննարկել ավարտի ժամկետները:
Կարդալ ավելին »