Կապանում կայացավ բացառիկ մշակութային միջոցառում՝ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության 24-րդ հանդիսավոր արարողությունը Սա բացառիկ իրադարձություն էր, որը համախմբեց երկրի լավագույն թատերական գործիչներին, արվեստասերներին և ականավոր դերասաններին։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի թատերական գործիչների միության և Սյունիքի մարզպետարանի կողմից՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական աջակցությամբ ։ ԶՊՄԿ-ն մշտապես կանգնած է մշակույթի կողքին՝ աջակցելով արվեստի զարգացմանը և Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը։
Կարդալ ավելին »Tag Archives: թատերական
Մի շարք երկրներ Երևանում մասնակցում են «Միջազգային թատերական ակուստիկ դպրոց-լաբորատորիա» նախաձեռնությանը
Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի և Հայաստանի մի խումբ երիտասարդ թատերական գործիչներ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 5-ը կմասնակցեն Երևանում կայանալիք «Միջազգային թատերական ակուստիկ դպրոց-լաբորատորիա» նախաձեռնությանը։ Այն Թատերական միությունների միջազգային համադաշնության և Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի նոր նախագիծն է, որն իրականացվում է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։ Նախաձեռնությունն արդեն դարձել է միջազգային ռեժիսորական լաբորատորիաների տրամաբանական շարունակությունը, որոնք ...
Կարդալ ավելին »Գյումրիում 2-րդ անգամ կանցկացվի միջազգային թատերական փառատոն
Մայիսի 17-31-ը Գյումրիում երկրորդ անգամ կանցկացվի «Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ը: Թատերական մեծ իրադարձության շրջանակներում Գյումրիի հանդիսատեսին կներկայացվի հայաստանյան և միջազգային թատրոնների և թատերախմբերի 23 ներկայացում: Ինչպես տեղեկանում ենք «Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ի կազմկոմիտեի տարածած հաղորդագրությունից, փառատոնն այս տարի ընդլայնել է իր շրջանակը ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային թատերախմբերի ներգրավմամբ՝ Գյումրու դրամատիկական թատրոնում կլինեն ներկայացումներ Բելգիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Վրաստանի հայտնի թատրոններից: ...
Կարդալ ավելին »