Հայաստանում շուրջ մեկ ամիս առաջ մեկնարկած «AMADEE-24» մարսյան անալոգային առաքելությունը մոտեցավ ավարտին։ Ծրագիրն իրականացվում է երկու-երեք տարին մեկ՝ տարբեր երկրներում՝ սիմուլացնելով տիեզերական ռոբոտների և տիեզերագնացների կյանքը Մարսյան միջավայրում։ Այս տարի ծրագրի իրականացման համար ընտրվել էր Հայաստանը՝ Արարատի մարզը։ Այստեղ մոդելավորված մարսյան կայանում մի քանի շաբաթ շարունակ մեկուսացել էին Հայաստան ժամանած վեց անալոգային տիեզերագնացները, որոնք այս ժամանակահատվածում իրականացրին տարբեր գիտափորձեր, փորձարկեցին տիեզերական տեխնոլոգիաներ, ռոբոտներ ու մարսագնացներ։ ...
Կարդալ ավելին »