Փարաքար-Էջմիածին մայրուղում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, չորրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով ավելի քան 2400 հոգի է մասնակցել, այդ թվում՝ օտարերկրացիներ: 13-17 տարեկան դպրոցականների պայքարում տղաների լավագույն եռյակում են Գառնիկ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Նարեկ Իսավերդյանը, իսկ աղջիկների պայքարում՝ Ռոզա Սիմոնյանը, Մարգարիտա Կարապետյանը, Անահիտ Մարգարյանը: ԿԳՄՍՆ-ից հայտնում ...
Կարդալ ավելին »Tag Archives: վարչապետի գավաթ
«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մասնակիցները պետք է տեղում լինեն մրցումներից երկու ժամ առաջ
Փարաքար-Էջմիածին մայրուղում հոկտեմբերի 19-ին չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը, որին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 2007-2011 թթ. ծնված դպրոցականներ, 2-րդ տարիքային խումբ՝ 18-ից 40 ...
Կարդալ ավելին »Երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքը. մարզային փուլերին ավելի քան 2400 աշակերտ է մասնակցել
Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով մայիսի 17-18-ին Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Ինչպես տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի ...
Կարդալ ավելին »