Tag Archives: ՅՈՒՆԵՍԿՕ

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մարտի 25-ին տեղի կունենա գալա-համերգ՝ նվիրված շանսոնի և երաժշտարվեստի  համաշխարհային լեգենդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրի ծննդյան  100-ամյա հոբելյանին: Համերգը կրում է «Une vie d’amour» («Սիրով լի կյանք») խորագիրը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, համերգը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության և Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի ...

Կարդալ ավելին »

Չինաստանում նոր վայրեր են ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Չինաստանում նոր բնական վայրեր է ներառել Համաշխարհային ժառանգության ցանկում: Համապատասխան որոշումն ընդունվել է Հնդկաստանի մայրաքաղաքում ընթացող Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նիստի ժամանակ։ Ցանկում ներառված են Բադին Ջարան անապատի ավազաթմբերը և լճերը, որոնք հայտնի են աշխարհի ամենաբարձր (մինչև 500 մետր) անշարժ ավազաթմբերով։ Այս օբյեկտը գտնվում է Չինաստանի հյուսիս-արևմուտքում: «Իր աշխարհագրական դիրքի և երկրաբանական ֆոնի պատճառով տեղանքը մեծ ազդեցություն է ունենում ...

Կարդալ ավելին »

Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանում քննարկվել և հավանության է արժանացել Հայաստանի կողմից ներկայացված հայտը՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նստաշրջանն ընթանում է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հուլիսի 20-30-ը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մասնակցում է Պատմության և մշակույթի հուշարձանների ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ կրթության հարցերով տեղակալին

 Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 16-ին ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական ու շարունակական արդյունավետ համագործակցության համար:   ԿԳՄՍ նախարարը կարևորել է բոլորովին ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալների հետ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու այցի  շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի, կրթության, հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալներ Էռնեստո Օտտոնեի, Ստեփանիա Ջանինիի և Գաբրիելա Ռամոսի հետ։ Հանդիպումներին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարիտիրոսյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում ...

Կարդալ ավելին »

Երևանում անցկացվել է միջազգային համաժողով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Համաշխարհային հակադոպինգային գործակալության հետ համատեղ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հետ համատեղ Երևանում օրերս անցկացվել է միջազգային համաժողով, որը կրել է «Հայաստանում դոպինգի դեմ պայքարի համակարգված մոտեցումը բարելավելու համար ներքին համակարգման բարձրացում՝ լավագույն փորձի ներդրման միջոցով» խորագիրը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Համաժողովի բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Համաշխարհային հակադոպինգային գործակալության տնօրեն Թոմ ...

Կարդալ ավելին »

ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաքելություն կուղարկի Երևան՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Հայաստանի խնդրանքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջիկա օրերին շտապ առաքելություն կուղարկի Երևան՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կրթական աջակցություն ցույց տալու նպատակով: Աջակցությունն ուղղված կլինի կրթության շարունակականության ապահովմանն ու տեղահանված ուսանողներին հոգեսոցիալական օգնության տրամադրմանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն: Տեքստում ասվում է, որ վերջին օրերին ավելի քան 100 հազար մարդ է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել՝ գալով Հայաստան։ Նրանց՝ մոտ մեկ երրորդը երեխաներ ու ...

Կարդալ ավելին »

Իրանի քարավանատները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն Իրանի պատմական քարավանատներն ընդգրկել է համաշխարհային ժառանգության իր հեղինակավոր ցանկում: Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Ըստ հաղորդագրության՝ սեպտեմբերի 17-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ նստաշրջանում քարավանատները մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել են, Իրանի 24 նահանգներում գտնվող 54 պատմական քարավանատներ ընտրվել և ներառվել են Համաշխարհային ժառանգության ցանկում։ Այս որոշմամբ հարյուրավոր քարավանատներից մանրակրկիտ ...

Կարդալ ավելին »
ajax-loader