Հուլիսի 14-ին Լիդիան Արմենիայի գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը Քաջարան քաղաքում մասնակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine-ի 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, այցելել հանքավայրի տարածք, ծանոթացել հանքարդյունահանման և հանքաքարի վերամշակման պրոցեսներին: Հայկ Ալոյանը Լիդիան Արմենիայի թիմի անունից ևս մեկ անգամ շնորհավորել է ԶՊՄԿ գործընկերներին՝ այս պատկառելի հոբելյանի առթիվ և կարևորել հանքարդյունաբերության ոլորտի բոլոր գործընկերների սերտ համագործակցությունն ու համախմբվածությունը: ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԶՊՄԿ
Քաջարանի երկինքը հրավառ էր․ ԶՊՄԿ-ն 70 տարեկան է
Քաջարանի երկինքը հրավառ էր․ ԶՊՄԿ 70-ամյակին նվիրված տոնական համերգը հուլիսի 14-ին ավարտվեց շքեղ հրավառությամբ։ Քաղաքում տոնական տրամադրություն էր։ Բնակիչների խոսքով՝ նման միջոցառման ականատես երբեք չեն եղել։ Այդ մասին տեղեկացնում է ՍյունիքTV-ի ֆեյսբուքյան էջը։ Պարգևատրումներ, շնորհակալական և երախտիքի խոսքեր․ ԶՊՄԿ-ն իր աշխատակիցներին անսպասելի անակնկալ է մատուցել։
Կարդալ ավելին »Գնահատված աշխատանք․ ԶՊՄԿ-ում տարիների վաստակ ունեցող քաջարանցիները պարգևատրվեցին հուշամեդալներով
ԶՊՄԿ հիմնադրման 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ընթացքում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հուշամեդալներով պարգևատրվեցին կոմբինատի վաստակաշատ հինգ աշխատակիցներ՝ ձեռնարկության նախկին տնօրեն Ռոման Նավասարդյանը, հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, եռահատորյակի հեղինակ Սոսիկ Դավթյանը, քիմիական լաբորատրիայի նախկին ղեկավար Ռիմա Սարգսյանը, ֆինանսական բաժնի նախկին ղեկավար Մեժլում Հակոբյանը, հարստացուցիչ ֆաբրիկայի նախկին աշխատակցուհի Սոֆիկ Աբրահամյանը։ Շնորհավորելով քաջարանցի հանքագործներին հոբելյանի առթիվ՝ Միության տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանը նշեց, ...
Կարդալ ավելին »Ցուցահանդես՝ նվիրված ԶՊՄԿ 70-ամյակին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Կապանի երկրագիտական թանգարանը քաղաքի մշակույթի պալատում ցուցահանդես է կազմակերպել։ «Հիմնականում ներկայացված են ուշ բրոնզե երկաթեդարյան բրոնզից պատրաստված առարկաներ, որոնք վկայում են, որ մեր նախնիները մետաղամշակությամբ զբաղվել են ավելի քան 4000 տարի առաջ»,- armhanq.com ի հետ զրույցում նշեց Երկրագիտական թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը։
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն ու Քաջարան համայնքը հուշագիր են ստորագրել
Հուշագիրը ինստիտուցիոնալ մակարդակի վրա է բարձրացնելու այդ հարաբերությունները։ 2023 թվականի հուլիսի 13-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Քաջարան խոշորացված համայնքը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի նախագահ և ԶՊՄԿ ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը ընդգծեցին, որ կողմերի միջև միշտ եղել են համագործակցույան սերտ կապեր, և հուշագիրը ինստիտուցիոնալ մակարդակի վրա է բարձրացնելու այդ հարաբերությունները։ Հուշագրով նախատեսվում ...
Կարդալ ավելին »Արդյունավետությունը զգալիորեն բարելավվել է. ԶՊՄԿ-ն աշխարհի առաջատարների մակարդակին հասնելու հավակնություններ ունի
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մեծ հավակնություններ ունի՝ հասնելու ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների մակարդակին, կոմբինատը գործադրում է արդիականացմանն ուղղված ջանքեր, այդ թվում՝ բնապահպանական և այլ խնդիրների առնչությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին վստահեցրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին՝ անդրադառնալով նաև մի շարք հարցերի, այդ թվում նրան, թե կառավարության համասեփականատեր լինելու հանգամանքն ինչպես է անդրադարձել կոմբինատի աշխատանքների ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը հանդիպել են ՏԿԵ նախարարին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի նորանշանակ գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևին։ Խուդոլին նախարարին է ներկայացրել նորանշանակ տնօրենին և հավաստիացրել, որ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» հետագա զարգացումը կլինի շարունակական։ Հանդիպման ժամանակ խոսվել է կոմբինատի առկա վիճակի, ընթացիկ աշխատանքների, զարգացման հեռանկարների մասին։ Քննարկվել են ընթացիկ ...
Կարդալ ավելին »«Սյունյաց Երկրի» տոնական համարը՝ նվիրված ԶՊՄԿ 70-ամյակին
Տեղի է ունեցել «Սյունյաց Երկիր» ամսագրի` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակին նվիրված տոնական համարի շնորհանդեսը: Այդ մասին տեղեկացնում է ընկերու։թյան ֆեյսբուքյան էջը։ «Կայացավ «Սյունյաց Երկիր» ամսագրի` «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակին նվիրված տոնական համարի շնորհանդեսը: Մանրամասները` ֆոտոռեպորտաժում»,- նշված է տարածած հաղորդագրությունում:
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն գունագեղ դարձրեց Քաջարանի երեխաների օրը (տեսանյութ)
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը լեռնագործների քաղաքի՝ Քաջարանի մանկապարտեզներին հեծանիվներ, ինքնագլորներ նվիրեց, իսկ երեխաներին՝ զարգացնող խաղեր: «Օրը տոնական էր ու գունառատ: Նախաձեռնությանը միացել էր նաև Քաջարանի համայնքապետարանը, որը նույնպես նվերներով էր այցելել մանուկներին»,- նշված է ԶՊՄԿ տարածած հաղորդագրությունում:
Կարդալ ավելին »ԶՊՄԿ & Ամերիաբանկ․ Սյունիքի պատանիները կմասնակցեն Միլանի ակադեմիայի ճամբարին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միացել է Ամերիաբանկի նախաձեռնությանը։ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը գալիս է Հայաստան ու բացում իր դռները Հայաստանի մարզերի պատանիների առջև: 160 պատանի հնարավորություն կունենա մարզվելու աշխարհի լավագույն ֆուտբոլային ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում։ Սյունիքից ճամբարին կմասնակցի 17 պատանի։ Մանրամասները` տեսանյութում:
Կարդալ ավելին »