Մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կթողարկի Շառլ Ազնավուրի երգերի գործիքային մշակումները թավջութակի և նվագախմբի համար: Այդ մասին հաղորդագրություն է հրապարակվել նվագախմբի «Ֆեյսբուք»-ի էջում: Սիմֆոնիկ նվագախումբը մշակումները կթողարկի՝ համագործակցելով ֆրանսիացի թավջութակահար Կամիլ Թոմայի, «Գրեմմի»-ի բազմակի մրցանակակիր, հնչյունային ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերի հետ: Մշակումները կթողարկվեն Deutsche Grammophon ձայնագրման ընկերության պիտակով:
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 4,4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 54,974.6 տոննա միս։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.4%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը աճել է 0.4%-ով և կազմել 11,915.7 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 13.8% և կազմել 2,342.5 տոննա։
Կարդալ ավելին »Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հայաստանի հետ բարեկամական խումբը
Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հունաստան – Հայաստան բարեկամական խումբը՝ իշխող կուսակցության «Նեա Դիմոկրատիա» խմբակցության գլխավոր քարտուղար Ստավրոս Կալաֆատիսի նախագահությամբ: Այդմասին տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից: Բարեկամական խմբի փոխնախագահն է «Ազատության ուղի» կուսակցության ղեկավար Զոի Կոնստանտոպուլուն, քարտուղարը՝ «ՍԻՐԻԶԱ- Առաջադեմ դաշինք» կուսակցության պատգամավոր Եկատերինի (Կատերինա) Նոտոպուլուն։ Հունաստան-Հայաստան բարեկամական խումբը բաղկացած է 20 անդամից, որտեղ ընդգրկված են Հունաստանի խորհրդարանի տարբեր կուսակցությունների ...
Կարդալ ավելին »Պապիկյանն ու Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքը և զարգացման հեռանկարները
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 19-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կարդալ ավելին »Զագրեբում մեկնարկել է Հայաստանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
Զագրեբում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հանդիպումը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Օրակարգում է եկկողմ համագործակցության ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության, այդ թվում` ԵՄ շրջանակներում գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ: Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը։
Կարդալ ավելին »Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արդար խաղաղության հաստատմանը․ Կոպիրկին
Ռուսաստանը պատրաստ է հնարավորինս նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Այդ մասին РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Ռուսական կողմը շատ ակտիվ, հաստատակամորեն և հետևողականորեն աշխատել է և շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։ Դրա մասին են վկայում նաև մեր գործողությունները։ Ես նույնիսկ կարող եմ թվարկել այն աշխատանքը, որն այդ ուղղությամբ իրականացվել է Ռուսաստանի ...
Կարդալ ավելին »Նախագահը Դավոսում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այդ մասին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանությունը՝ X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ։ «Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը մեր երկրի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Կովկասում իրադարձությունների զարգացման գործընթացում հաղորդակցության պատմական ուղիների պահպանման և աշխարհաքաղաքական փոփոխությունների բացակայության կարևորությունը»,- ասված է գրառման մեջ։
Կարդալ ավելին »Հայաստանի պարի պետական անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Սաուդյան Արաբիայում
Հայաստանի պարի պետական անսամբլը հյուրախաղերով կներկայանա Սաուդյան Արաբիայում։ Հիմնադրման 65-ամյակին անսամբլը հրավեր է ստացել հունվարի 18-28-ը մասնակցելու «Qemam International Festival for Mountain Performance Arts» («Քեմամ» լեռնային կատարողական արվեստի միջազգային փառատոն) միջոցառմանը։ Գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյանի ղեկավարությամբ պարողները ելույթ կունենան երրորդ ամենամյա փառատոնի ութ տարածքներում։ Այդ վայրերն են Բաստա Ալ-Քաբիլը, Աբու Շահրա պալատը Ալ Մասկիում, Շամսան ամրոցը, Բին Ադվան ժառանգության գյուղը, ...
Կարդալ ավելին »Mezzo-ն ցուցադրում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները
Ֆրանսիական հեղինակավոր «Mezzo» հեռուստաալիքի հետ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում մինչև 2024 թվականի փետրվարի 1-ին «Mezzo»-ի եթերում ցուցադրվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների տեսագրություններ։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը: «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հավատարիմ իր առաքելությանը, արտասահմանյան լսարանին է ներկայացնում հայ կոմպոզիտորական արվեստը։ Համերգների ծրագրերում կհնչեն Արամ Խաչատրյանի, Ավետ Տերտերյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Առնո Բաբաջանյանի, ...
Կարդալ ավելին »Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 8,4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 263,417,5 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են շուրջ 8.4%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 19.7%-ով և կազմել 7,378.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 5.8%-ով և կազմել 21,743,7 տոննա։ Ինչ վերաբերում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 15.7%-ով և ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ