Tag Archives: աշխատանքային այց

ՀՀ նախագահն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 13-ի առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Տավուշի մարզ: Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանն այցելել է Կողբ գյուղի արվեստի դպրոց, որը հիմնադրվել է 25 տարի առաջ Կարապետ Ղուլիջանյանի ջանքերով։ Կարապետ Ղուլիջանյանը նպատակ է ունեցել մայրաքաղաքից հեռու սահմանամերձ Կողբում և շրջակա գյուղերում արթնացնել, աշխուժացնել մշակութային կյանքը, ստեղծել համապատասխան միջավայր, միավորել Նոյեմբերյանի տարածաշրջանի ...

Կարդալ ավելին »

ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:  Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Կարդալ ավելին »

ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու համար Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ՀՀ նախագահը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում հասարակական-քաղաքական և տնտեսական ընդհանուր իրավիճակի վերաբերյալ հարցերի լայն շրջանակի: Նախագահը մանրամասներ է հայտնել վերջին շրջանում տնտեսական ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների և ծրագրերի իրականացման վերաբերյալ: ...

Կարդալ ավելին »

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:  Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Սոչիում վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսին: 

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն: Ինչպես հայտնում է կառավարությունը, վարչապետը Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:  

Կարդալ ավելին »

ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես տեղեկանում enq ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը մասնակցելու է մայիսի 23-25-ը Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային 11-րդ հանդիպմանը:

Կարդալ ավելին »
ajax-loader