Tag Archives: հանդիպում

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Պրահայում հանդիպում է ունեցել Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

Սեպտեմբերի 1-ին Պրահայում ընթացող «GLOBSEC» համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիի հետ: Ի շարունակություն ՀՀ ԱԳ նախարարի Դոհա կատարած այցի՝ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների խորացման, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ակտիվացման և ներդրումների խրախուսման հնարավորություններին։ Վահան Կոստանյանը և Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆին մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում ...

Կարդալ ավելին »

Հայաստան-Թուրքիա սահմանին ընթանում է երկու երկրների հատուկ ներկայացուցչների հանդիպումը

Հայաստան-Թուրքիա սահմանին այս պահին ընթանում է ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի հետ հարաբերություններին կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպումը։ Հանդիպման սկզբում հատուկ ներկայացուցիչները շրջել են Մարգարայի վերանորոգված անցակետում: Սա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումն է:

Կարդալ ավելին »

Արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում․Մեդհի Սոբհանի

«3+3» ձևաչափով Արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը մոտ ապագայում տեղի կունենա Թուրքիայում։ Այս մասին իրանական SNN լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեդհի Սոբհանին՝ հավելելով, որ Թեհրանի համար կարևոր է Հայաստանի հարավային Սյունիքի մարզի անվտանգությունը։ «Սա ռազմավարական տարածաշրջան է, որը կարևոր դեր է խաղում Իրանի և Հայաստանի միջև անվտանգության և առևտրի գործում: Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության առկայությունը ...

Կարդալ ավելին »

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղար Աստերիոս Ցուկալասի հետ

Ինչպես տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիներին արձանագրված տնտեսական աճի միտումները, բանկային համակարգում առկա իրավիճակը։ Ներկայացվել են ռազմավարական առումով նշանակություն ունեցող ծրագրերը, ինչպիսիք են Գյումրին որպես «չոր նավահանգիստ» հաստատելու ՀՀ կառավարության ծրագիրը և Խաղաղության խաչմերուկի հայեցակարգի մանրամասները և դրա իրականացմանը խոչընդոտող հանգամանքները։ Աստերիոս Ցուկալասը մանրամասնել է բանկի համագործակցությունը Հայաստանի հետ վերջին տարիներին, ...

Կարդալ ավելին »

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դեյվիդ Լամմիի հետ

Հանդիպման ընթացքքում քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ՄԹ քաղաքական երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների խորացման հնարավորություններին՝ նախորդ տարի նոյեմբերին մեկնարկած ռազմավարական երկխոսությանը համահունչ: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ շեշտելով սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը և կարևորությունը: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել խաղաղության գործընթացով ՄԹ հետաքրքրվածության ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը մերժել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում ՀՀ-ի կողմից առաջարկվող հանդիպումը

Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Կարդալ ավելին »

Կայացել է Առողջապահության նախարարության խորհրդատուների տարեկան հանդիպումը

Այն համախմբել է Առողջապահության նախարարության խորհրդատուներին, Առողջապահության նախարարության և ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նրա տեղակալները, և առցանց ողջունել է ԵԽ մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը: Օրակարգում են եղել Օվիեդոյի կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու առավելությունները, Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի գործունեությունը: Աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել ԱՆ խորհրդատուների հետ առողջապահության բնագավառի հիմնական ...

Կարդալ ավելին »

Եվրո-2024. կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում ավարտվում է խմբային փուլը: Խմբային վերջին տուրում (E խումբ) միմյանց դեմ կմրցեն Սլովակիան ու Ռումինիա, Ուկրաինան ու Բելգիան: Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 20:00-ին: E խմբում բոլոր թիմերն ունեն հավասար 3 միավոր: F խմբում Վրաստանի մրցակիցը Պորտուգալիան է, իսկ Չեխիան կխաղա Թուրքիայի դեմ: Այս խաղերի մեկնարկը կլինի 23:00-ին: Այս խմբում արդեն փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել է Պորտուգալիան: ...

Կարդալ ավելին »

Եվրո-2024. ինչ հանդիպումներ կան հունիսի 24-ին

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի վերջին տուրում հունիսի 24-ին պայքարի մեջ կմտնեն Իտալիան, Խորվաթիան, Իսպանիան ու Ալբանիան: B խմբում Ալբանիան ուժերը կչափի Իսպանիայի, իսկ Խորվաթիան` Իտալիայի հետ: Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին: B խմբում արդեն իսկ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել է Իսպանիան: Այժմ Իտալիան ունի 3, Խորվաթիան ու Ալբանիան 1-ական միավոր:

Կարդալ ավելին »

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է պատերազմի մասնակից տղաների հետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է 44-օրյա և 2022 թ. սեպտեմբերյան պատերազմների մասնակից հերոս տղաների հետ։ «Ոմանք դեռևս բուժվում են Զինվորի տանը, ոմանք՝ սովորում կամ աշխատում: Նրանցից յուրաքանչյուրի պատմությունն ու ապրումներն են ամփոփված «Հայրեններ» եռահատոր գրքում, որն իր ուրույն տեղը կունենա իմ գրապահարանում»,- ասված է գրառման մեջ։

Կարդալ ավելին »
ajax-loader