Դեպի Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղ ավտոճանապարհի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար պետական բյուջեից կհատկացվի 9,613 մլն դրամ: Այդ մասին որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը` հիմնավորման մեջ նշելով, որ նոր ճանապարհի երթուղին նախագծող ընկերությանը կընտրեն առանց համապատասխան մրցույթի՝ ժամանակ խնայելու համար: Խոսքը երկու ճանապարհների մասին է, որոնցից մեկը՝ 750 մետր երկարությամբ, նոր է կառուցվում։ Աշխատանքները վարող ճանապարհային ընկերությունները պարտավորվել են ...
Կարդալ ավելին »Tag Archives: ճանապարհ
Ցանկացած ՀԿ կարող է հավատարմագրվել և վերահսկել դպրոցներ, ճանապարհների շինարարությունը. Փաշինյան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է առավել ճկուն դարձնել գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման պայմանները: Մասնավորապես, նախատեսվում է սահմանել, որ պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած հասարակական կազմակերպությունները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք, հաշվառվելով ՀՀ ֆինանսների նախարարությունում, կստանան ավտոմատ եղանակով իրենց կողմից ընտրված՝ պետական գաղտնիք չպարունակող պայմանագրերի արդյունքների ընդունման ...
Կարդալ ավելին »ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկ է տրամադրել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման համար
Հայաստանը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մայիսի 15-ին ստորագրել են վարկային համաձայնագիր 236 մլն եվրոյի վարկ տրամադրելու մասին՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցման համար։ Նախագծի ընդհանուր արժեքը մոտ 373 մլն եվրո է։ Նոր ճանապարհը բաժանվելու է հյուսիսային, հարավային եւ կենտրոնական հատվածների։ Վարկային միջոցները ծախսվելու են հարավային հատվածի կառուցման վրա։ Ճանապարհը կկրճատի Քաջարանից Սիսիան տարածությունը՝ 118 կիլոմետրից հասցնելով 60-ի, ...
Կարդալ ավելին »Քարաթափման հետևանքով Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ճանապարհները երկկողմանի փակ են
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 11-ին ահազանգեր են ստացվել, որ Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. ավտոճանապարհները երկկողմանի փակ են: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր:
Կարդալ ավելին »Հայաստանում կան փակ ճանապարհներ
Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, մանրամասնելով, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջի երթևեկությունը դադարեցվել է։ ՃՇՇ աշխատակիցներն իրականացրել են սահմանազատման աշխատանքներ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ ...
Կարդալ ավելին »Երևանում կնորոգվի 55,3 կմ ճանապարհ
Երևանում 2024 թվականին նախատեսվում է իրականացնել 55,3 կմ երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 1-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցեց շինարարության և բարեկարգման վարչության պետի պարտականությունները կատարող Տիգրան Գեղամյանը: «Նոր Նորք վարչական շրջանում նախատեսվում է նորոգել 5,3 կմ ճանապարհ, Կենտրոն վարչական շրջանում՝ 10,3 կմ, Նորք-Մարաշում՝ 4,4 կմ, Էրեբունիում՝ 7,8 կմ, Նուբարաշենում՝ 2,3 կմ, Քանաքեռ-Զեյթունում՝ 3,1 կմ, ...
Կարդալ ավելին »ՀՀ–ում կառուցվել և վերանորոգվել է 803 կմ ճանապարհ, 556–ը՝ պետբյուջեից
Հայաստանում 2023 թվականին կառուցվել, հիմնանորոգվել ու վերանորոգվել է 803 կմ ճանապարհ, որից 556 կմ–ը՝ պետական բյուջեից իրականացվող ծրագրերի շրջանակներում: Այդ մասին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը: «Ընդհանուր առմամբ, եթե բոլոր ճանապարհաշինական ծրագրերը միավորենք, հանրապետությունում կառուցվել, հիմնանորոգվել ...
Կարդալ ավելին »Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհը բացվել է
Գեղարքունիքի մարզում մարտի 26- ի ժամը 17։00-ից սաստիկ բքերի պատճառով տրանսպորտային բոլոր միջոցների համար փակվել էր Վերին Գետաշեն-Մադինա մարզային նշանակության ճանապարհը։Ինչպես տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ճանապարհի մաքրման աշխատանքները սպասարկող կազմակերպության կողմից սկսվել են բքերի հանդարտվելուն պես միայն՝ մարտի 27-ի վաղ առավոտից, իսկ ժամը 10։00-ից ճանապարհը դարձել է երթեւեկելի, ընթանում են ճանապարհի լայնացման աշխատանքներ։
Կարդալ ավելին »Գեղարքունիքում իրականացվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ
Գեղարքունիքի մարզի Գավառի, Սևանի, Ճամբարակի և Մարտունու տարածաշրջաններում մարտի 25-ի գիշերային ժամերին ու վաղ առավոտյան տեղումները թաց ձյան տեսքով են։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ձյան շերտը կազմել է 5-7 սանտիմետր։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները վաղ առավոտից սկսել են մաքրման և մշակման աշխատանքները։ Ժամը 11-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան։ Տեղացած ձյան և բքի պատճառով դժվարանցանելի է միայն Վարդենյաց ...
Կարդալ ավելին »Առատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ճանապարհները դժվարանցանելի են
Առատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Ավելի վաղ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ