Tag Archives: ՀՀ

ՀՀ-ում և Իրանում կստեղծվեն հատուկ կոմիտեներ՝ համակարգելու ձեռքբերումները տարբեր ոլորտներում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին` ընդգծելով ոլորտում հայ-իրանական ջերմ, եղբայրական հարաբերությունները և դրանք խթանելու անհրաժեշտությունը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, դեսպանն առանձնացրել է բժշկագիտության, դեղագործության, բժշկական սարքավորումների և բժշկական կրթության ոլորտում փոխադարձ ձեռքբերումները: Այս ուղղություններով փոխգործակցությունը համակարգելու նպատակով Իրանում և Հայաստանում կստեղծվեն հատուկ կոմիտեներ: Մեր երկրում ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը մոտ 22 մլն դոլարով 5 հարկանի շենք կգնի Լոնդոնում՝ ՀՀ դեսպանության համար

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում որոշեց շուրջ 8 մլրդ 388 մլն դրամ (17,380,800.0 ֆունտ ստերլինգ) հատկացնել Լոնդոնի կենտրոնում 5 հարկանի շենք ձեռք բերելու համար։ Այն նախատեսված է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության համար։  Սեյնթ Ջեյմս հրապարակը, որտեղ գտնվում է շենքը, համարվում է Լոնդոնի ամենահեղինակավոր և ամենաթանկարժեք թաղամասերից մեկը, ունի պատմամշակութային գրանցում։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը ...

Կարդալ ավելին »

Արգելվել է ՀՀ ներմուծել որոշ վտանգավոր սննդամթերք

Սեպտեմբերի 1-ից 6-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել որոշ վտանգավոր սննդամթերք: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, արգելվել է ներմուծել  Բրազիլիայից թռչնամիս՝ 69900 կգ, որից 44400 կգ-ը՝ լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով, իսկ 25500 կգ-ը՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով, Վրաստանից թռչնամիս՝ 505,2 կգ՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով։ Փաստաթղթային ...

Կարդալ ավելին »

Հունվար-հուլիսին ՀՀ մուտք է գործել 38 հազարով ավելի մարդ, քան հեռացել է երկրից

Այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում ծնվել է 20 111 մարդ, մահացել է 14 265 մարդ: Այդ մասին տեղեկացնում է Վիճակագրության կոմիտեն: Նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 9 156 ամուսություն եւ 2 590 ամուսնալուծություն: 2023-ի հունվար-հուլիսին սահմանային անցակետերով Հայաստանից դուրս է եկել 2 606 902 մարդ, իսկ Հայաստան մուտք է գործել 2 645 161 մարդ: Դրական տարբերությունը կազմել է 38 259:

Կարդալ ավելին »

Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման ադամանդանման քարեր և բրենդային հագուստ

ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն։ Դուբայ-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացին ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ ուղի» մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն։ Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` «Կանաչ ...

Կարդալ ավելին »

50 սփյուռքահայ մասնագետ ավարտել է աշխատանքը ՀՀ կառավարման համակարգում

Օգոստոսի 31-ին տեղի է ունեցել Հայաստանի կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2022-2023 ծրագրի փակման և հավաստագրերի հանձնման արարողությանը: Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ, ծրագրի 2-րդ շրջափուլի մասնակից Սիսիան Պօղոսեանը, այլ պաշտոնատար անձինք: Ողջունելով ներկաներին՝ Գլխավոր հանձնակատարը խոսել է ծրագրի նպատակների և ...

Կարդալ ավելին »

«Լույս». ՀՀ-ում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը շարունակում է դանդաղել

«Լույս» հիմնադրամը վերլուծել է 2023թ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները եւ նշել, որ «տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը շարունակում է դանդաղել, ինչպես եւ սպասվում էր»: «2023թ. առաջին ամիսներին գրանցված տնտեսական աճի բարձր տեմպը պայմանավորված էր նախորդ տարվա սկզբում ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետեւանքով ՀՀ տնտեսության համար առաջացած դրական գործոններով, որոնց ազդեցության չափը աստիճանաբար ավելի քիչ է արտացոլվում ընթացիկ տարվա տնտեսական ...

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ-ի միջոցով Արցախից ՀՀ է տեղափոխվել 6 բուժառու

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից օգոստոսի 28-ին 6 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 3 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել ...

Կարդալ ավելին »

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Սլովենիայում է

Օգոստոսի 27-29-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կայցելի Սլովենիա: Այդ մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակի տարածած հաղորդագրությունից։ Նախարար Միրզոյանը կմասնակցի Բլեդի ռազմավարական համաժողովին, որն այս տարի անցկացվում է «Համերաշխություն համաշխարհային անվտանգության համար» խորագրի ներքո: Նախատեսվում է Արարատ Միրզոյանի մասնակցությունը «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը:

Կարդալ ավելին »

Դեպի Ռուսաստան և Չինաստան․ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 8,9 մլրդ դոլար.

2023թ. հունվար-հունիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել 8.9 մլրդ դոլար, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 3.75 մլրդ դոլարով կամ 72.90%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 3.081 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 87.29%-ով կամ 1.436 մլրդ դոլարով։ Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 1.012 ...

Կարդալ ավելին »
ajax-loader