Tag Archives: ՀՀ

ՀՀ-ն Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու համար 54 մլրդ դրամի հատկացում է արել

Հայաստանի կառավարությունը շուրջ 54 մլրդ դրամի հատկացում է արել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար, այս պահի դրությամբ այս գումարից ծախսվել է 16 մլրդ դրամը: Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: Վարչապետը նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության ծրագրերի մի մասը որոշակի արտահայտություն կգտնի նաև ...

Կարդալ ավելին »

Քերոբյանը բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-Մեծ Բրիտանիա ուղիղ չվերթի հնարավորությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Լոնդոնում հանդիպել է Բիզնեսի և առևտրի պետական դեպարտամենտի նախարար Թիմոտի Մինտոյի հետ։ Քերոբյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են առևտրի, ծառայությունների և ներդրումների հետ կապված հարցեր։ «Անդրադարձել ենք նաև Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությանը»,- գրել է Քերոբյանը։

Կարդալ ավելին »

Միանվագ դրամական աջակցություն կստանան նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ով ՀՀ տեղափոխվածները

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց միանվագ դրամական սոցիալական աջակցություն տրամադրելու գործընթացում ծագած խնդիրները լուծելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում:  Որոշմամբ որպես միջոցառման շահառու կդիտարկվեն նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ի միջոցով ՀՀ տեղափոխված անձինք, ովքեր հաշվառված են Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի կողմից, Լեռնային Ղարաբաղի բժշկական կազմակերպությունների կողմից ուղեգրված և 2022 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թ. սեպտեմբերի 19-ը ...

Կարդալ ավելին »

Կանադան ՀՀ կուղարկի 2 դիտորդներ, որոնք կմիանան ԵՄ առաքելությանը

Կանադան շատ կարճ ժամանակահատվածում երկու դիտորդների կուղարկի Հայաստան, որոնք կմիանան Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ամփոփելով Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի այցը Հայաստան։ «Կանադայի արտաքին գործերի նախարարն ասաց, որ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը ցանկություն է հայտնել դիտորդներ ուղարկել Հայաստան, և ...

Կարդալ ավելին »

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,7 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 9.7 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.6 տոկոսով: Իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 9 ամսում ավելացել է 1.7 տոկոսով: Շինարարության ծավալը 2023-ի 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի ...

Կարդալ ավելին »

ՀՀ բուժհաստատություններում բուժումը շարունակում է ԼՂ-ից բռնի տեղահանված 150 բուժառու

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 150 բուժառու շարունակում է բուժում ստանալ հայաստանյան տարբեր հաստատություններում։ Այդ մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ մանրամասնելով, որ նրանցից 24-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ 11-ինը՝ ծայրահեղ ծանր։ «Առողջության պահպանման առաջնային կենտրոններում արդեն իսկ 42 հազար մարդ գրանցվել է, և սա նշանակում է, որ ամբուլատորիաներում ու պոլիկլինիկաներում ...

Կարդալ ավելին »

Կապիտալի աճ՝ ՀՀ բանկերում

Հայաստանյան բանկերը 2023թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ: Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 12.8%-ով, պարտավորությունները՝ 11.7%-ով, կապիտալը՝ 18.6%-ով: Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ ներկայացնում ենք 2023թ. երրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը: Ակտիվներ ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2023թ. երրորդ եռամսյակում 2022թ. համադրելի ժամանակահատվածի ...

Կարդալ ավելին »

ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:  Այդ մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Կարդալ ավելին »

Իրանը ՀՀ-ի հետ առևտրում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, ՌԴ-ի հետ կզրոյացնի մաքսատուրքերը

Մոտ ժամանակներս Իրանը Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի հետ առևտրային գործառնություններում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, իսկ մաքսային սահմաններն ամբողջությամբ բաց կլինեն այդ երկրներից ապրանքների ներմուծման համար, հոկտեմբերի 22-ին հայտարարել է Ռուս-իրանական համատեղ առևտրական պալատի մասնակից Կամբիզ Միրկազեմին: Այդ մասին, ինչպես հաղորդում է հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով IRNA-ն: Նրա խոսքով՝ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են 2024 թվականի մարտին հանել երկու երկրներից ապրանքների ...

Կարդալ ավելին »

Աշխատանք փնտրողների թիվը նվազել է 16 տոկոսով

Նախորդ տարվա համեմատ Հայաստանի Հանրապետությունում աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը նվազել է շուրջ 16 տոկոսով, ինչը պայմանավորված է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից նրանց գործատուների մոտ ուղղորդելով և աշխատանքի տեղավորելով։Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ ...

Կարդալ ավելին »
ajax-loader