Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է այս տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականությունը: Նա նշել է, որ հունվար-մարտին Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստել է առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Ըստ նրա՝ 2024 թվականի համար միջազգային տարբեր կազմակերպություններ և ֆինանսական շուկայի մասնակիցներ Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում են 5-6,5 ...
Կարդալ ավելին »Tag Archives: ՀՀ
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանի և միության ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի անկախացումից ի վեր Միության որդեգրած հստակ դիրքորոշումը՝ հնարավորինս աջակցել պետականության կայացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև երախտիքի խոսք է հայտնել ...
Կարդալ ավելին »Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հարցերով միջազգային կենտրոն կստեղծվի. ՀՀ-ն միացել է համաձայնագրին
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում հավանություն տվեց «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագրին, որը մշակվել է ԱՊՀ երկրների ֆինանսական հետախուզության մարմինների ղեկավարների խորհրդի կողմից: Համաձայնագիրը նախատեսում է Հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոնի ստեղծում: Համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկությունների վրա տարածվում են գաղտնիության ...
Կարդալ ավելին »Շաքարի արտահանման արգելք՝ Ռուսաստանում. ՀՀ կարտահանվի 28 հազար տոննա
Ռուսաստանում շաքարի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվում: Ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության Telegram-ալիքը, սահմանափակումը կգործի մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը: Ընդգծվում է, որ տվյալ որոշումն ուղղված է ներքին պարենային շուկայի կայունության պահպանմանը։ Որոշմամբ նախատեսված են մի շարք բացառություններ. շաքարի մատակարարումը ԵԱՏՄ երկրներ հնարավոր կլինի որոշակի ծավալներով։ Մասնավորապես, Հայաստան կմատակարարվի 28 հազար տոննա շաքար, Բելառուս ՝ 5 հազար տոննա, Ղազախստան ՝ ...
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետը հանդես կգա մամուլի ասուլիսով
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին հանդես կգա մամուլի ասուլիսով: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, նշելով, որ ասուլիսը կմեկնարկի ժամը 12:00-ին:
Կարդալ ավելին »Անբավարար ինտեգրում և փակ սահմաններ․ ՀԲ փորձագետը՝ ՀՀ արտահանման խնդիրների մասին
Հայաստանն արտահանում է իր ներուժի ընդամենը մի փոքր մասը։ Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի ավագ մասնագետ Լեյա Հաքիմը՝ վկայակոչելով ՀԲ-ի «Սահմաններից դուրս. ներուժի բացահայտում կայուն ապագայի համար» զեկույցի արդյունքները: Փորձագետի հաամոզմամբ՝ պատճառը Հայաստանի ինտեգրման անբավարար մակարդակն է և փակ սահմանների առկայությունը։ «Դա պայմանավորված է ինչպես երկրի աշխարհագրական դիրքով, այնպես էլ քաղաքական իրադրությամբ»,- ասել է նա: Հաքիմը նշել է, որ ...
Կարդալ ավելին »Միջին ամսական աշխատավարձը ՀՀ-ում կազմել է 282,879 դրամ
2024թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 282,879 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Նշենք, որ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 8.2% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.2%-ով և կազմել է 208,752 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական աշխատավարձն աճել է 7.3%-ով և կազմել է 313,260 ...
Կարդալ ավելին »ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Գավառում
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովն այս տարի կանցկացվի հունիսի 25-28-ը` ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ համաժողովին կարող են մասնակցել ՀՀ 18-35 տարեկան երիտասարդներ։ Համաժողովի ընթացքում գործելու են հետևյալ թեմատիկ աշխատարանները՝ Երիտասարդական ձեռներեցություն. Երիտասարդական քաղաքականության իրականացումը Հայաստանի և Ռուսաստանի մարզերում. Երիտասարդական գործունեություն համալսարաններում և երիտասարդների քաղաքացիական ներգրավվածություն: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 2-ը ներառյալ: Համաժողովին մասնակցել ...
Կարդալ ավելին »ՀՀ բանկերի զուտ շահույթն աճել է 19%-ով եւ կազմել ավելի քան $206 մլն
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:: Վերջին 23 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի ...
Կարդալ ավելին »ՀՀ-ն բջջային ինտերնետի արագությամբ զբաղեցրել է 89-րդ տեղը, իսկ ֆիքսված կապով առաջատարն է տարածաշրջանում
2024 թվականի մարտի դրությամբ Հայաստանը շարժական ինտերնետի արագությամբ աշխարհում 89-րդն է. երկրի դիրքը նախորդ ամսվա համեմատ վատթարացել է 9 կետով։ Ֆիքսված լայնաշերտ կապի արագությամբ երկիրն աշխարհում զբաղեցնում է 96-րդ տեղը և դեկտեմբերի համեմատ բարձրացել է մեկ կետով։ Ըստ Speedtest Global Index հաշվետվության՝ Հայաստանում շարժական ինտերնետից օգտվելիս ներբեռնման միջին արագությունն այսօր կազմում է 29,07 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնմանը՝ 12,68 Մբիթ/վրկ։ Ինչ վերաբերում է ֆիքսված ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ