Բոբ Դիլանի 1965թ. Mr Tambourine Man երգի տեքստի սեւագրերը աճուրդում վաճառվել են 508 հազար դոլարով, տեղեկացրել է BBC-ն։
Երկու դեղին թերթերի վրա գրված տեքստը երգի երեք մեքենագիր սեւագրերն են,բայց ոչ վերջնական տարբերակը։ Աշխատանքը ներառում է նաեւ ֆոլք-ռոքի լեգենդի գրառումները լուսանցքին արված ձեռագրերով։
Երգը Դիլանի ամեահայտնի հիթերից մեկն է, եւ սեւագրերը գտնվել են 60 իրերի մեջ, որոնք պատկանել են երգչին, դրանք վաճառվել են Նեշվիլ քաղաքի աճուրդում։

Վաճառքի են հանվել նաեւ 1968թ. յուղաներկ կտավը, որը նկարել եւ ստորագրել է Դիլանը, եւ նրա 1983թ. Fender Telecaster էլեկտրական կիթառը:
Երրորդ սեւագիրը մոտ է երգի վերջնական տարբերակին, թեեւ դեռեւս զգալիորեն տարբերվում է վերջնական տեքստից։
Mr Tambourine Man-ի թողարկումից մեկ ամիս անց Դիլանը թողարկել է Byrds տարբերակը: Խմբի դեբյուտային սինգլը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Billboard Hot 100-ում եւ թիվ մեկն է եղել Մեծ Բրիտանիայում՝ դառնալով Դիլանի առաջին ստեղծագործությունը, որը նվաճել է առաջին տեղը թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Մեծ Բրիտանիայում։