«Թեղուտ» ՓԲԸ

«Թեղուտ» ՓԲ ընկերությունն ստեղծվել է Լոռու մարզում գտնվող Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով, որը պղնձի և մոլիբդենի պաշարներով երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում:

Հանքավայրում պղնձամոլիբդենային հանքաքարի պաշարները գնահատվում են
450 մլն տոննա, հանքավայրում մոլիբդենի հաստատված պաշարները կազմում են մոտ 100 հազար տոննա, պղնձինը ՝ 1,6 մլն տոննա:

2006-2013 թթ-ին «Թեղուտ» ՓԲԸ լեռնահարստացման կոմբինատի նախագծման և կառուցման լայնածավալ աշխատանքներ

Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի կառուցման համար հատկացվել է ավելի քան 700 հա ընդհանուր մակերեսով հողամաս, որն իր մեջ ներառում է 357 հա անտառային զանգված: Շինարարության ընթացքում կառուցվել է ավելի քան 140 օբյեկտ, որոնցից հիմնականներն են՝

-Խոշոր ջարդման արտադրամաս
-Ֆլոտացիոն հարստացման արտադրամաս
-Պոչանքային տնտեսությունը, որը ներառում է պոչամբար, պոչատար, ջրահեռացման կառույցներ, արտադրական ջրի համակարգեր
և պոմպակայաններ
– Բացահանք
– Լեռնատրանսպորտային տեխնիկայի արտադրամաս
– Ենթակառուցվածքային օբյեկտներ (վարչատարածքային շենքեր, ջրի և կեղտաջրերի մաքրման կայան, պոմպակայաններ) և այլ օբյեկտներ:

2014թ․- «Թեղուտ» ՓԲԸ լեռնահարստացման կոմբինատի շահագործման հանձնումը

Թեղուտի հանքավայրը շահագործման առաջին իսկ տարվա ընթացքում դարձել է Հայաստանում պղնձի մեծությամբ երկրորդ հանքավայրը`
էապես նպաստելով ՀՀ հյուսիսային շրջանների տնտեսական զարգացմանը և զբաղվածության խնդրի լուծմանը:

2018թ․- Լեռնահարստացման կոմբինատի գործունեության դադարեցում

Ըստ արտասահմանյան մասնագիտացված կազմակերպությունների հետազոտության գործունեության դադարեցման պատճառ են դարձել
պոչամբարի պատվարի կայունության ռիսկերի վերաբերյալ նախնական տվյալները: Հետագայում այդ նախնական եզրակացությունները
հաստատվել են ներգրավված խորհրդատուների եզրակացություններով։ Ստացված տվյալների հիման վրա «Թեղուտ» ՓԲԸ-ն դժվար որոշում է
կայացրել ՝ ժամանակավորապես դադարեցնել հանքաքարի արդյունահանումը:

2019թ․- Արտադրական գործունեության վերսկսում, ԼՀԿ վերագործարկում

2019 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ընկերությունը կատարել է վերանորոգման-վերականգնողական և գործարկման-կարգաբերման
աշխատանքներ, կատարել է վտանգավոր արդյունաբերական օբյեկտների ապակոնսերվացում, ստացել է ԼՀԿ վերագործարկման թույլտվություն,
վերսկսել է արտադրական գործունեությունը տարեկան 7 մլն տոննա հանքաքարի արտադրողականությամբ: «Թեղուտ» ՓԲԸ-ն մինչև 2021
թվականի ավարտը արտադրական գործունեության ողջ ընթացքում ակնկալում է արդյունահանել և վերամշակել մոտ 47 մլն տոննա
հանքաքար: Պոչամբարի պատվարի կայունության ռիսկերը նվազեցնելու նպատակով Ընկերությունը մշակել և իրականացնում է պոչամբարի պատվարի կայունության բարձրացման միջոցառումներ, այդ թվում՝

– Պոչամբարի պատվարի վիճակի ամենօրյա գնահատման որակի նկատմամբ առավել խիստ պահանջների մշակում և ներդրում:
– Պոչանքներում ջրի մակարդակի դեպրեսիոն կորի արհեստական իջեցման կազմակերպում;
– Պոչամբարի պատվարի ֆիզիկա-մեխանիկական հատկանիշների լրացուցիչ հետազոտություն:
– Պոչամբարի պատվարի հզորացման նախագծի մշակում
– Պոչամբարի պատվարի ամրացման աշխատանքների իրականացում ժայռաբեկորներով և այլն:

Ընկերության լեռնահարստացման կոմբինատի արտադրական գործունեությունը թույլ տվեց ստեղծել շուրջ 1100 աշխատատեղ և զգալի ներդրում ունենալ ներկայության տարածաշրջանում բնակչության զբաղվածության խնդրի լուծման գործում: Գործելով ՀՀ օրենքներով սահմանված բոլոր չափանիշներին խիստ համապատասխան՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն ընդգրկվել է երկրի խոշոր հարկատուների կազմում: 2019-2021թթ. ընթացքում Ընկերությունը նախատեսում է պետական բյուջե վճարել ավելի քան 28,2 միլիարդ դրամ:

Էլ․ հասցե- [email protected]

Գլխավոր տնօրեն՝

Վիկտոր Նալիվայկո

ajax-loader