«Լիդիան Արմենիա» ՓԲԸ

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն (նախկինում` «Գեոթիմ») Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանքարդյունաբերական ընկերություն է, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվությունը:

Ընկերությունը հիմնադրվել է 2005թ․-ին և լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է Ամուլսարի ոսկու հանքավայրը: Լիդիան Արմենիա» ընկերության 100% բաժնետերն է կանադա-ամերիկյան «Լիդիան Կանադա Վենչուրս» ՓԲԸ-ն, որը պատկանում է ամերիկյան Orion Mine Finance և կանադական Osisko Gold Royalties ընկերություններին:

«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր գործունեության ընթացքում պարտավորվել է առաջնորդվել էկվատորյան սկզբունքներով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կատարողական չափանիշներով և պահանջներով:

Բացի Շրջակա միջավայրի ազդեցության գնահատումից (ՇՄԱԳ)՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունն առաջինը Հայաստանում իրականացրել է նաև Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում (ԲՍԱԳ) միջազգային բանկերի և ֆինանսական ինստիտուտների պահանջով:

Միայն այդ փաստաթղթերի կազմման վրա Ընկերությունը ներդրել է ավելի քան 6 միլիոն ԱՄՆ դոլար՝ ներգրավելով միջազգային և տեղական հեղինակավոր գիտական հաստատություններ (Wardell Armstrong International, Golder Associates, Global Resource Engineering, Treweek Environmental Consultants, Environmental Resource Management, LUC և ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն և այլն):

«Լիդիան Արմենիա» ընկերությունը Հայաստանում առաջին ընկերությունն է, որ անդամակցում է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքին: Ընկերությունը կարևորում է առողջության և աշխատանքային անվտանգության մշակույթի ներդնումը, պահպանումն ու փոխանցումը իր աշխատակիցների, կապալառուների շրջանում, ինչպես նաև Ամուլսարի հարակից համայնքներում: Այս ոլորտում Ընկերությունն առաջնորդվում է միջազգային ընդունված լավագույն ստանդարտով:

«Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի ծրագիրը նաև ամենախոշոր ներդրումային ծրագիրն է Հայաստանում անկախությունից ի վեր: Առ այսօր ներդրել է մոտ 500 մլն ԱՄՆ դոլար:

Կոնտակտային տվյալներ՝

ՀՀ, ք.Երևան, 0010, Վազգեն Սարգսյան, 26/1 Հեռ.  +374(10) 586037

Էլ.հասցե [email protected] Վեբ կայք www.lydianarmenia.am

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ հիմնադիր և գործադիր տնօրեն

Հայկ Ալոյանը երկրաբանական գիտությունների թեկնածու է, պաշարների գնահատման փորձագետ, հեղինակել է հանքային երկրաբանության վերաբերյալ 51 գիտական հոդված, 3 գիրք: Նա նաև Քեմբրիջի համալսարանի բիզնեսի կառավարման մագիստրոս է:
Հայկ Ալոյանը հանքարդյունաբերության ոլորտում ունի 25 տարվա աշխատանքային փորձ:

Նա գլխավորել է երկրաբանների այն խումբը, որը 2006թ. Ամուլսարում սկսել է լայնածավալ երկրաբանահետախուզական ուսումնասիրությունները, որոնց արդյունքում հայտնաբերվել է Ամուլսարի ոսկու հանքավայրը: Այն Հայաստանի անկախությունից հետո հայտնաբերված առաջին ամենախոշոր ոսկու հանքավայրն է։

Նախքան Ամուլսարի հայտնագործումը Հայկ Ալոյանը գլխավորել է Հայաստանի տերիգեն-կարբոնատային հանքավայրերում մետաղաբերությունը ուսումնասիրող երկրաբաբների խումբը: Այնուհետև Լեռնամետալուրգիայի ինստիտուտում զբաղեցրել է Երկրաբանահետախուզական բաժնի պետի տեղակալի պաշտոնը: Նա ներգրավված է եղել Հայաստանի գրեթե բոլոր հանքային ծրագրերի տեխնիկա-տնտեսական հետազոտությունների մշակմա գործընթացում:
2005թ. Հայկ Ալոյանը հիմնադրել է «Լիդիան Արմենիա» (նախկինում` «Գեոթիմ») ընկերությունը և առ այսօր հանդիսանում է ընկերության գործադիր տնօրենը:

ajax-loader