«Կապանի լեռնահարստացման կոմբինատ»

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունը լեռնահանքային ձեռնարկություն է, ստորգետնյա եղանակով հանքաքար է արդյունահանում ՀՀ Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի- բազմամետաղային հանքավայրից:

Կոմբինատի համար հումքային հենք ապահովող հանքավայրերում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացվել են 1929 թվականից: Համակարգված հետախուզումը և շահագործման աշխատանքները սկսվել են 1960-ական թվականներից։ Մինչև 1988 թվականը Կապանի կոմբինատը միավորված էր Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ՝ պետության ենթակայության տակ։ 1988
թվականից այն առանձնացավ և կոչվեց «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»:

ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1859-Ա որոշմամբ ընկերության 100
տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը սեփականության իրավունքով փոխանցվեցին շվեյցարական «Դենո» ընկերությանը:

Կոմբինատը շահագործող ընկերության բաժնետոմսերը 2006 թվականից անցել են է կանադական «Դանդի Փրիշս Մեթալս» կորպորացիային, որն ընկերությունը 2016 թվականին վաճառել է ռուսական «Պոլիմետալ Ինթերնեյշնլ» խմբին։ 2019 թվականին ընկերությունը վաճառվեց «Չաարաթ Գոլդ Ինթերնեյշնլ Լիմիթիդ»-ին։

2023 թվականին ընկերության բաժնետոմսերը ձեռք բերեց հայաստանյան «Գոլդ Մայնինգ
Քոմփանի» ՍՊԸ-ն, և ընկերությունը կրկին անվանվեց «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։

Ընկերության հասցե՝ ՀՀ, 3302, Սյունիքի մարզ, ք․ Կապան, Գործարանային փող․, 4 շենք

Հեռախոս՝ +374(285)59215
Էլ. փոստ՝ [email protected]

ajax-loader