Foodex Saudi-2024․ հայ արտադրողները ներկա կլինեն միջազգային ցուցահանդեսին

Սեպտեմբերի 16-19-ը Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում կանցկացվի «Foodex Saudi-2024» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների ցուցահանդեսը, որի հիմնական ոլորտներն են սննդի և խմիչքի արդյունաբերությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, ցուցահանդեսի գլխավոր միջոցառումն է՝ «Խոհարարների Համաշխարհային Ասոցիացիա»- ի և Սաուդյան Արաբիայի խոհարարների ասոցիացիայի կողմից կազմակերպված պրոֆեսիոնալ խոհարարների մրցույթը։

«Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։ Ցուցահանդեսի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝  https://www.foodexsaudiexpo.com/: Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև հունիսի 20-ը գրանցվել հետևյալ հղումով․ https://docs.google.com/…/1FAIpQLSflkwBN6AbJ4p…/viewform»,-  ասվում է հաղորդագրությունում։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում սննդամթերքի արտադրությունը 2024թ. առաջին եռամսյակում նվազել է 2% – ով՝ մինչև 111.1 մլրդ դրամ։ Խմիչքների արտադրությունն աճել է 4.1% – ով ՝ մինչեւ 46.6 մլրդ դրամ:

ՀՀ մաքսային ծառայության վերջին տվյալներով (2023թ. առաջին կիսամյակում) Հայաստանը պարենամթերքից Սաուդյան Արաբիա է արտահանել պահածոներ, սուրճ/սուրճի փոխարինիչ, ջուր, այդ թվում ՝ հանքային: Հաշվետու ժամանակահատվածում արտահանման ընդհանուր ծավալը կազմել է ընդամենը 588.6 հազար դոլար, ինչը 27.8%- ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը:

ajax-loader