Երևանի տրանսպորտային հավաքակայանը 6 ամսվա ընթացքում կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուսով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, մանրամասնելով, որ ավտոբուսները կիրառվելու են ներկայում գործող հնամաշ ավտոբուսների փոխարեն, նույն ժամանակ որոշ ուղեգծերում փոփոխություններ կիրականացվեն: Տրոլեյբուսների նոր խմբաքանակը կօգտագործվի գործող երթուղիներում, մաշված շարժակազմը կփոխարինվի նորով: Կարևորվում է, որ ուղևորը ավտոբուս բարձրանա 100 դրամանոց մետաղադրամով:
Կարդալ ավելին »In Slider
Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում է ՏՏ ոլորտը
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2024 թ. փետրվարի դրությամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 273,425 դրամ։ ՀՀ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածներում և տնտեսական գործունեության տեսակներում պատկերը հետևյալն է. Հայաստանում ամենաշատ վարձատրվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները՝ 1,107,639 դրամ, իսկ տեղեկատվական և կապի ոլորտում (ներառյալ ՏՏ)՝ 890,413 դրամ։ Երկրորդ հորիզոնականում ֆինանսների և ապահովագրության ոլորտն է։ Ֆինանսական և ապահովագրական գործնեության ոլորտում միջին ամսական ...
Կարդալ ավելին »Միջին ամսական աշխատավարձը ՀՀ-ում կազմել է 282,879 դրամ
2024թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 282,879 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Նշենք, որ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 8.2% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.2%-ով և կազմել է 208,752 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական աշխատավարձն աճել է 7.3%-ով և կազմել է 313,260 ...
Կարդալ ավելին »Պորտալ՝ հանքարդյունաբերության տվյալների հասանելիության համար
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշել է Հայաստանի եւ Համաշխարհային բանկի միջև «Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցություն. լրացուցիչ ֆինանսավորում» (EGPS Grant No. TF0B4808) նամակ-համաձայնագրի շրջանակում պլանավորված բոլոր միջոցառումներն ավարտին հասցնելու համար երկարաձգել ծրագրի ժամկետը 9 ամսով՝ մինչեւ 2024թ. դեկտեմբերի 31-ը: Ծրագրի ժամկետն անհրաժեշտ էր երկարաձգել՝ ապահովելու համար Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ)՝ աշխատանքային ծրագրով նախատեսված և 2024 թվական ...
Կարդալ ավելին »ՀԲ-ն 116 միլիոն դոլարով կաջակցի Հայաստանի կանաչ, ներառական և կայուն զարգացմանը
Համաշխարհային բանկի (ՀԲ) Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին ուղղված $116 միլիոնին համարժեք գումարով աջակցելու ծրագիրը: Զարգացման քաղաքականության գործառնությունը (ԶՔԳ) ներառում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) ֆինանսավորումը՝ €92․3 միլիոն վարկի գումարով ($100 միլիոնին համարժեք) եւ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» (Global Concessional Financing Facility (GCFF)) դրամաշնորհը՝ $16 միլիոն գումարի չափով։ ՀԲ-ից հայտնել են, որ բյուջետային աջակցությունը Հայաստանի կառավարությանը կօգնի կլիմայական ...
Կարդալ ավելին »Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողները՝ ԲԸՏՄ-ում
Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ ֆակուլտետի ուսանողների մասնագիտական պրակտիկայի ընթացքից և նշել․ «Լավագույն գործընկերների հետ արդեն մի քանի տարի շարունակ կազմակերպում ենք Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ-ի ուսանողների մասնագիտական պրակտիկաները»:
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն կազմակերպում է «Պատանի երկրաբաններ» ամառային դպրոց
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը «Սյունիք» TV-ի եթերում մանրամասներ է ներկայացնում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպվելիք «Պատանի երկրաբաններ» ամառային դպրոցի և ուսումնական պրակտիկայի վերաբերյալ։ Ամբողջական հարցազրույցը `դիտելու համար անցեք հղումով` ստորև․
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն հայտարարում է մրցույթ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է պայթեցված լեռնային զանգվածի և դատարկ ապարների բեռնման, նշանակման վայր տեղափոխման, բեռնաթափման, ինչպես նաև այդ աշխատանքների ապահովման համար մրցույթ։ Կապալառուն պետք է ապահովի 5 մլն տոննա ծավալով պայթեցված ժայռային ապարների բեռնումը և տեղափոխումը 6,25 կմ միջին հեռավորության վրա: Կապալառուն աշխատանքների կատարման ընթացքում պետք է ապահովի տեխնիկական անվտանգության, հակահրդեհային և աշխատանքի անվտանգության կանոնները, շրջակա միջավայրի պահպանմանն ...
Կարդալ ավելին »Միայն ամենօրյա քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքով կարող ենք նպաստել երկրի առաջընթացին․ ՀՀՄՄ նախագահ Վարդան Ջհանյանի ուղերձը
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ: Պատմականորեն և ավանդաբար այս տոնը նշվում է որպես մարդու աշխատանքի նկատմամբ գնահատանքի տոն։ Մեր երկրում աշխատանքի եւ աշխատավորի նկատմամբ միշտ եղել է առանձնահատուկ հարգանք ու մեծ վստահություն։ Այս օրը նրանց տոնն է, ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքով նպաստում են երկրի առաջընթացին, բարգավաճմանը և տնտեսության զարգացմանը։ Մեծ գնահատանքի են ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն մրցույթ է հայտարարել
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է պայթեցված լեռնային զանգվածի և դատարկ ապարների բեռնման, նշանակման վայր տեղափոխման, բեռնաթափման, ինչպես նաև այդ աշխատանքների ապահովման համար մրցույթ։ Կապալառուն պետք է ապահովի 5 մլն տոննա ծավալով պայթեցված ժայռային ապարների բեռնումը և տեղափոխումը 6,25 կմ միջին հեռավորության վրա: Կապալառուն աշխատանքների կատարման ընթացքում պետք է ապահովի տեխնիկական անվտանգության, հակահրդեհային և աշխատանքի անվտանգության կանոնները, շրջակա միջավայրի պահպանմանն ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ